Զանգվածային սպանություն

Զանգվածային սպանություն, մեծ քանակով մարդկանց սպանություն (հաճախ անզեն մարդկանց), որը կատարվել է կարճ ժամանակահատվածում[1][2]։ Կարող է լինել ահաբեկման և անգամ ցեղասպանության քաղաքականության գործիք, սակայն նաև կարող է կատարվել մարդկանց կողմից, ովքեր հոգեկան խանգարումներ ունեն կամ աֆեկտի վիճակում են եղել։

Կատինի զանգվածային սպանության զոհերի դիերի արտաշիրմում

Զանգվածային սպանությունը, որը կատարվել է զինված էքստրեմիստների խմբի կամ պետական ուժային կառուցվածքների կողմից որևէ էթնոռելիգիական խմբի նկատմամբ։ Այն հաճախ կատարվում է մեկ տեղում, որտեղ մեկ կամ ավել մարդ սպանում են մի խումբ մարդկանց[3][4]։

Զինված ուժերում

Քանի որ զենքերը մատչելի են զինծառայողների համար, փակ բանակային կոլեկտիվում վատ հարաբերությունների պատճառով ժամանակ առ ժամանակ զանգվածային սպանություններ են լինում։ Այդպիսի դեպքերի պատճառներ կարող են հանդիսանալ ծաղրանքները և նվաստացումները ուրիշ զինվորների կողմից։

Զանգվածային սպանություններ ԱՄՆ-ում

ԱՄՆ-ում զանգվածային սպանությունները կարող են յուրահատուկ «killing spree» ձև ընդունել, երբ կարճ ժամանակահատվածում մի մարդ տարբեր տեղերում մի քանի սպանություններ է գործում։ Հաճախ հաղորդվում է զենքերի օգտագործմամբ զանգվածային սպանությունների մասին։

2014 թվականի հոկտեմբերին Հարվարդի համալսարանի հետազոտողները հայտնել են, որ վերջին երեք տարիների ընթացքում ԱՄՆ-ում զանգվածային սպանությունների քանակը ավելացել է, և 2011 թվականից զանգվածային սպանությունների քանակը երեք անգամ ավելացել է, և տեղի է ունենում ամեն 64 օր։

Ամենախոշոր զանգվածային սպանությունները ԱՄՆ-ի պատմության մեջ[5]Լաս Վեգասում (2017, 58 սպանված, մոտ 500 վիրավորներ), Օռլանդոյում (2016, 49 սպանված, մոտ 50 վիրավորներ), «Սենդի Հուք» դպրոցում (2012, 27 սպանված) և այլն։

Ծանոթագրություններ

Գրականություն

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զանգվածային սպանություն» հոդվածին։