Ամիր Աբեդզադե

Իրանցի ֆուտբոլիստ

Ամիր Աբեդզադե (պարս.՝ امیر عابدزاده, ապրիլի 26, 1993(1993-04-26)[1], Թեհրան, Իրան), իրանցի ֆուտբոլիստ, պորտուգալական «Մարիտիմու» ակումբի և Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասապահ։

Ամիր Աբեդզադե
Քաղաքացիությունը Իրան
Ծննդյան ամսաթիվապրիլի 26, 1993(1993-04-26)[1] (30 տարեկան)
ԾննդավայրԹեհրան, Իրան
Հասակ186 սանտիմետր
Քաշ86 կիլոգրամ
Դիրքդարպասապահ

Ակումբային կարերիա

Ամիր Աբեդզադեն Իրանի ֆուտբոլի հավաքականի դարպասապահ Ահմադ Րեզա Աբեդզադեի որդին է։ Ֆուտբոլով սկսել է զբաղվել թեհրանական «Պերսեպոլիս» ակումբում, ինչպես նաև` Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում, որտեղ մասնակցել է Ամերիկիան ֆուտբոլի առաջնությանը։ 2014 թվականի հուլիսի 3-ին տեղափոխվել է իրանական «Ռահ Ահան» ֆուտբոլային ակումբ, որտեղ այդ ժամանակ դարպասապահների մարզիչն իր հայրն էր։ Նույն թվականի սեպտեմբերի 18-ին Ամիր Աբեդզադեն իր նորամուտն է նշել իրանական Պրո լիգայում` 34-րդ րոպեին փոխարինման դուրս գալով «Պերսեպոլիսի» դեմ տնային հանդիպման ժամանակ։

2017 թվականի հունվարի 23-ին պայմանագիր է կնքել պորտուգալական «Մարիտիմու» ակումբի հետ` «Բարեյրենսի» ակումբի կազմում խորտուգալիական իր նշանակությամբ երրորդ լիգայում հաջող հանդես գալուց հետո։

Կարիերան հավաքականում

2018 թվականի մայիսի 19-ին Ամիր Աբեդզադեն իր նորամուտն է նշել Իրանի ազգային հավաքականում` հիմնական կազմում մասնակցելով Ուզբեկստանի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ տնային ընկերական խաղին[2]։ Նա ընդգրկվել է Իրանի Ազգային հավաքականի կազմում` մասնակցելու 2018 թվականին Ռուսաստանում կայացած աշխարհի առաջնությանը։

Ելույթների վիճակագրություն

Արդյունքում` 1 խաղ/ 0 գոլ։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամիր Աբեդզադե» հոդվածին։