Անագի օքսիդ(II)

քիմիական միացություն

Անագի օքսիդ(II), անօրգանական, բինար քիմիական միացություն՝ կազմված անագից և թթվածնից, քիմիական բանաձևը՝ SnO, սև-կապտավուն բյուրեղ (մեկ այլ տվյալով շագանակագույն-սև[3]

Անագի օքսիդ
Ընդհանուր տեղեկություններ
Ավանդական անվանումանագի մոնոօքսիդ
Քիմիական բանաձևOSn
Ֆիզիկական հատկություններ
Ագրեգատային վիճակսև փոշի
Մոլային զանգված2,3E−25 կիլոգրամ[1] գ/մոլ
Խտություն6,3 ± 0,1 գ/սմ³[2] գ/սմ³
Ջերմային հատկություններ
Հալման ջերմաստիճան1080 °C °C
Կազմալուծման ջերմաստիճան1976 ± 1 ℉[2]
Այրման ջերմաստիճանչի այրվում
Ջերմահաղորդականություն47,8 Վտ/(մ.Կ) Վտ/(մ.Կ)
Գոյացան էնթալպիա−285,98 կՋ/մոլ կՋ/մոլ
Գոլորշու ճնշում0 ± 1 mm Hg[2]
Քիմիական հատկություններ
Լուծելիությունը ջրումչի լուծվում գ/100 մլ
Կառուցվածք
Կոորդինացիոն երկրաչափությունխորանարդային
Բյուրեղային կառուցվածքտետրագոնային համակարգ
Դասակարգում
CAS համար21651-19-4
PubChem88989
EINECS համար244-499-5
SMILESO=[Sn]
ЕС244-499-5
RTECSXQ3700000
ChEBI80298
Թունավորություն
Թունավորությունհազի և ինհալացիայի պատճառ[3]
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Ֆիզիկական հատկություններ

Մուգ կապույտ բյուրեղ է (գրեթե սև), ունի տետրագոնային համակարգ, կառուցվածքը նման է կապարի օքսիդին (а=0,3802 նմ, с=0,4837 նմ, Z=2, տարածական խումբը՝ P42/nmm)։ 90 ԳՊա–ից ավել ճնշումներում անցնում է շեղանկյուն ձևափոխության (а=0,382 նմ, b=0,361 նմ, с=0,430 նմ, Z=2, տարածական խումբը՝ Рm2n)։

Անագի օքսիդը համարվում է կիսահաղորդիչ, որի ջերմահաղորդականության տեսակը կախված է արտադրության մեթոդից։

Ստացումը

Սնդիկի օքսիդ ստանում են սնդիկի հիդրօքսիդը իներտ մթնոլորտում քայքայելով.

Ստացվում է անագի դիօքսիդից.

Լաբորատորիայում սնդիկի օքսիդ ստացվում է սնդիկի օքսալատը իներտ մթնոլորտում տաքացնելով.

Անագի քլորիդի ու նատրիումի կարբոնատի փոխազդեցությունից.

Քիմիական հատկություններ

Անագի օքսիդը օդում կայուն է, բայց հիմնական հատկություններով ամֆոտեր է։ Ջրում քիչ է լուծվում, իսկ հիմքերի լուծույթում հեղուկանում է։ Փոխազդում է ուժեղ և կոնցենտրիկ թթուների հետ.

Լուծվում է ուժեղ թթուներով՝ առաջացնելով կոմպլեքս իոններ, օրինակ Sn(OH2)32+ կամ Sn(OH)(OH2)2+, թթուների լուծույթներում ավելի քիչ՝ Sn3(OH)42+։

Լուծվում է հիմքերի ջրային լուծույթներում և դրանցում հեղուկանում է.

Հայտնի են նաև այլ անջուր միացություններ, օրինակ՝ K2Sn2O3, K2SnO2։

Ջերմաստիճանի ազդեցությամբ քայքայվում է.

Օդի թթվածնով օքսիդանում է.

Ջրածնով, ածուխով, սիլիցիումով մետաղական անագը վերականգնվում է[4].

Անագը և թթվածինը կարող են անստեխիոմետրիկ բաղադրությամբ միացություններ առաջացնել։

Կիրառումը

Անագի օքսիդը շատ դեպքերում օգտագործվում է հիմնականում մետաղական անագի ստացման համար։ Հատուկ վերականգնիչներով օքսիդից վերականգնում են անագը և օգտագործում ռուբինային ապակու ստացման համար։ Փոքր քանակությամբ օգտագործվում է եթերային ռեակցիաների մեջ, որպես կատալիզատոր։

Անագի օքսիդը ցեզիումի օքսիդի հետ օգտագործում են լյումինաֆորների արտադրանքի մեջ։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անագի օքսիդ(II)» հոդվածին։