Անդրեա Բոատինի

Անդրեա Բոատինի‏‎ (իտալ.՝ Andrea Boattini, սեպտեմբերի 16, 1969(1969-09-16), Ֆլորենցիա, Իտալիա), իտալացի աստղագետ, գիսաստղերի և աստերոիդների հայտնաբերող։ Իր աշխատանքի սկզբից ի վեր աշխատել է վեց տարբեր աստղադիտարաններում։

Անդրեա Բոատինի
Andrea Boattini
Ծնվել էսեպտեմբերի 16, 1969(1969-09-16) (54 տարեկան)
Ֆլորենցիա, Իտալիա
Քաղաքացիություն Իտալիա
Մասնագիտությունաստղագետ
Հաստատություն(ներ)Ասիագո Սիմա Էկարի աստղադիտարան
Ալմա մատերԲոլոնիայի համալսարան
Տիրապետում է լեզուներինիտալերեն

1977 թվականից 2006 թվականները հայտնաբերել է 258 աստերոիդ, որոնցից 29-ը հայտնաբերել է միանձնյա, իսկ մնացածը համատեղ այլ իտալացի աստղագետների հետ[1]։ Բացի դա Անդրեա Բոատինին նաև հայտնաբերել է 21 գիսաստղ սկսած 2007 թվականից, որոնցից 10-ը կարճ պարբերությամբ և 11-ը երկար պարբերությամբ գիսաստղեր են։

Նա հանդիսանում է CINEOS ծրագրի այն երեք աստղագետներից մեկը, ովքեր հայտնաբերել են 167P/CINEO գիսաստղը[2], որը սկզբում համարվում էր աստերոիդ, և ստացել էր 2004 PY42 նշանակումը։ Նա հայտնաբերել է նաև 2007 WD5 աստերոիդը, որը համաձայն նախնական հաշվարկների 2008 թվականի հունվարին պետք է բախվեր [[Մարս (մոլորակ)|]Մարսի] հետ, սակայն այդ հաշվարկները սխալ դուրս եկան։

Բոատինին իր հայտնաբերած երկու աստերոիդները անվանել է իր հոր և մոր անուններով՝ (12848) Ագոստինո[3] և (14973) Ռոսիրոզինա[4]։

Նրա պատվին է անվանվել (8925) Բոատինի‏‎ աստերոիդը[5]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ