Անդրեյ Ռուբլյով

Անդրեյ Ռուբլյով (ռուս.՝ Андре́й Рублёв, 1360-ականներ[1], Մոսկվայի մեծ իշխանություն - հունվարի 29, 1430(1430-01-29)[2][3], Անդրոնիկով վանք, Տագանսկի շրջան, Մոսկվայի կենտրոնական վարչական շրջան, Մոսկվա, Մոսկվայի մեծ իշխանություն[4][5], այլ աղբյուրներով՝ մոտ 1430, Մոսկվա, թաղված է Անդրոնիկի մենաստանում), ռուս նկարիչ, Մոսկվայի գեղանկարչության դպրոցի հիմնադիր։

Անդրեյ Ռուբլյով
ռուս.՝ Андрей Рублёв
Ծնվել է1360-ականներ[1]
ԾննդավայրՄոսկվայի մեծ իշխանություն
Վախճանվել էհունվարի 29, 1430(1430-01-29)[2][3]
Մահվան վայրԱնդրոնիկով վանք, Տագանսկի շրջան, Մոսկվայի կենտրոնական վարչական շրջան, Մոսկվա, Մոսկվայի մեծ իշխանություն[4]
Քաղաքացիություն Մոսկվայի մեծ իշխանություն
Դավանանքուղղափառություն
Մասնագիտություննկարիչ, սրբանկարիչ և մանրանկարիչ
ԺանրՍրբանկարչութիւն և մանրանկարչություն
Ուշագրավ աշխատանքներTrinity icon?, Christ the Redeemer? և Archangel Michael?
ՈւսուցիչՖեոֆան Գրեկ
Կայքandrey-rublev.ru(ռուս.)
 Andrej Rublëv Վիքիպահեստում

Կենսագրություն

Կենսագրական տեղեկություններ Ռուբլյովի մասին շատ սուղ են. ամենայն հավանականությամբ նա ծնվել է Մոսկվայի մեծ իշխանությունում (այլ աղբյուրների համաձայն՝ Մեծ Նովգորոդում) հավանաբար 1340-ականների վերջին։

Կրթությունը ստացել է աշխարհիկ միջավայրում, հասուն տարիքում ձեռնադրվել վանական, ըստ երևույթին՝ Տրոիցե-Սերգիյան մայրավանքում, ոմանց կարծիքով՝ Անդրոնիկի մենաստանում։ Ռուբլյովի ստեղծագործությունը ձևավորվել է Մոսկովյան Ռուսիայի գեղարվեստական ավանդույթների հիմքի վրա, նա քաջածանոթ էր նաև բյուզանդական և հարավ-սլավոնական գեղարվեստական փորձին։ Մնալով միջնադարյան պատկերագրության սահմաններում՝ Ռուբլյովն իր երկերում նոր ձևով է մարմնավորել մարդու հոգևոր գեղեցկությունն ու բարոյական ուժը (Զվենիգորոդի սրբապատկերներ՝ «Փրկիչ», «Պողոս Առաքյալ», երկուսն էլ՝ XIV - XV դդ. սահմանագիծ, Տրետյակովյան պատկերասրահ

XIV դ. վերջին - XV դ. սկզբին Ռուբլյովը ստեղծել է իր գլուխգործոցը՝ «Երրորդություն» սրբապատկերը (Տրետյակովյան պատկերասրահ)։ Աստվածաշնչյան ավանդական սյուժեն Ռուբլյովը օժտել է բանաստեղծական և փիլիսոփայական խոր բովանդակությամբ։ «Երրորդության» հիմնական գաղափարը ինքնազոհաբերումն է որպես ոգու բարձրագույն վիճակ։ 1405 թվականին Ռուբլյովը Ֆեոֆան Գրեկի և Պրոխոր Գորոդեցկու հետ նկարազարդել է Մոսկվայի Կրեմլի Ավետման տաճարը (որմնանկարները չեն պահպանվել), իսկ 1408 թվականին Դանիիլ Չյոռնիի և այլ վարպետների հետ՝ Վլադիմիրի վերափոխման տաճարը (որմնանկարները մասամբ են պահպանվել), ստեղծել նրա եռաշար մոնումենտալ պատկերակալի սրբապատկերները Ռուբլյովի՝ Վլադիմիրում կատարած աշխատանքները վկայում են, որ նա արդեն այդ ժամանակ հասուն վարպետ էր և հանդիսանում էր իր իսկ ստեղծած գեղանկարչական դպրոցի առաջատարը։

Ռուբլյովի «Փրկիչ» սրբապատկերը

1425-1427 թվականներին Ռուբլյովը Դանիիլ Չյոռնիի և այլ վարպետների հետ ստեղծել է Տրոիցե-Սերգիյան մայրավանքի Երրորդության տաճարի որմնանկարները և նրա պատկերակալի սրբապատկերները (վերջինները պահպանվել են)։ Մի շարք գործերում («Պողոս Առաքյալ») Ռուբլյովը ստեղծել է տպավորիչ կերպարներ, որոնցում զգացվում են դրամատիկ շեշտեր Անդրոնիկի մենաստանի Փրկչի տաճարի որմնանկարները (մոտ 1427) որոշ աղբյուրներում համարվում են Ռուբլյովի վերջին գործերը։ Նրան են վերագրվում նաև մի շարք աշխատանքներ, որոնց ստուգությունը դեռևս չի ապացուցված։ Ռուբլյովի ստեղծագործությունը ռուսական մշակույթի գագաթներից է։ 1947 թվականին Անդրոնիկի մենաստանում բացվել է Անդրեյ Ռուբլյովի անվան հին ռուսական արվեստի թանգարան։ 1985 թվականին այդ թանգարանի առջև բացվել է Անդրեյ Ռուբլյովի հուշարձանը[6][7]։

Հիշատակ

  • 1947-ին Սպասո-Անդրոնիկովի վանքում ստեղծվեց արգելոց, իսկ 1985 թվականից՝ Անդրեյ Ռուբլևի հին ռուսական մշակույթի և արվեստի կենտրոնական թանգարանը։
  • Ռուբլյովի անվան թանգարանի հիմնական մուտքի դիմաց կանգնեցված է Անդրեյ Ռուբլևի հուշարձանը, որի հեղինակը Օլեգ Կոմովն է։
  • Նիժնի Նովգորոդի շրջանի Գորոդեց քաղաքի հին թաղամասերի փողոցներից մեկը 1964 թվականից կրում է Անդրեյ Ռուբլյովի անունը։
  • Մերկուրիի խառնարաններից մեկը անվանվել է Անդրեյ Ռուբլյովի անունով։
  • «Անդրեյ Ռուբլյով»՝ Անդրեյ Տարկովսկու ֆիլմը։
  • Անդրեյ Ռուբլյովի քանդակը Օմսկի պետական գրադարանի Ֆրոնտոնի վրա (քանդակագործ՝ Վասիլի Տրոխիմչուկ)։
  • Հանրաճանաչ գիտական «Անդրեյ Ռուբլյով» ֆիլմը, որը նկարահանվել է 1987 թվականին (ռեժիսոր՝ Լ. Նիկիտինա, օպերատոր՝ Վ․ Պետրով)։
  • «Անդրեյ Ռուբլյով» բալետը՝ գրված Աստրախանի Օպերայի և բալետի պետական թատրոնի համար (ռեժիսոր՝ Կոնստանտին Ուրալսկի)[8]։
  • Մոսկվայի արևմտյան վարչական շրջանում կառուցվում է եկեղեցի՝ ի պատիվ Անդրեյ Ռուբլյովի[9]։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրեյ Ռուբլյով» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 12