Անխել-Մարիա Վիլյար

իսպանացի ֆուտբոլիստ

Անխել-Մարիա Վիլյար Լիոնա (իսպ.՝ Ángel María Villar Liona; հունվարի 21, 1950(1950-01-21)[1], Բիլբաո, Բասկերի երկիր, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ և սպորտային պաշտոնյա։

Անխել-Մարիա Վիլյար
Անխել-Մարիա Վիլյար Լիոնա
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Իսպանիա
Ծննդյան ամսաթիվհունվարի 21, 1950(1950-01-21)[1] (74 տարեկան)
ԾննդավայրԲիլբաո, Իսպանիա
Հասակ179
Դիրքկիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբավարտել է կարիերան
Պատանեկան կարիերա
1961—1969Իսպանիա Աթլետիկ Բիլբաո
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ(Գոլ)
1969—1981Իսպանիա Աթլետիկ Բիլբաո291 (8)
1969—1970  Իսպանիա Գալդականո
1970—1971 Իսպանիա ՖԱ Գեչո
Ազգային հավաքական
1972Իսպանիա Իսպանիա (սիր.)1 (0)
1973—1979Իսպանիա Իսպանիա22 (3)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կարիերա

1988 թվականին զբաղեցրել է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը։ ՈՒԵՖԱ-ի (1992) և ՖԻՖԱ-ի (2002) փոխ-նախագահ[2]։ Ներկայացրել է Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիայի միությունը[3]։ Եղել է Աշխարհի առաջնություն 2018-ի ժամանակ Իսպանիայի և Պորտուգալիայի հավաքականների հայտը հարուցող։

2015 թվականի հոկտեմբերին ՈՒԵՖԱ-ի նախագահի պաշտոնից Միշել Պլատինիի սկանդալային պաշտոնաթողությունից հետո Վիլյարը դարձավ կազմակերպության ժամանակավոր առաջնորդը։ Սեպտեմբերի 2-ին ՖԻՖԱ-ն հրապարակեց 3 թեկնածուների ցանկը այդ պաշտոնի համար։ Նրանց մեջ էր մտնում նաև Անխել-Մարիա Վիլյարը։ Ընտրությունները նշանակվեցին 2016 թվականի սեպտեմբերի 14-ին[4]։ Նախընտրական ծրագիրը Վիլյարին չի ընդգրկել կարդինալային փոփոխությունների մեջ։ Նա իր ուժերը կենտրոնացրեց եվրոպական ֆուտբոլի և առաջնորդության վերադարձի հիմնադրման վրա, որը համալսարաններում, այնպիսիք ինչպիսիք են օրինակ ՖԻՖԱ-ն, կորցրել էին ֆինանսական սկանդալների պատճառով։ Վիլյարը ուզում էր ՈՒԵՖԱ-ն անկախացներ քաղաքական գործիչների որոշումներից, ապահովեր էկոնոմիկայի խնայողությունը, այդ թվում նաև նախագահների և ղեկավարության անդամների աշխատավարձերը։ Կատարած որոշումները պետք է երևային հետևյալ կերպ. ՈՒԵՖԱ-ն, ազգային կազմակերպությունը, լիգաները և ակումբները։ Այդ սխեման ապահովեց լիակատար խնայողությունը[5]։ Սեպտեմբերի 14-ին կայացած ընտրություններին չմասնակցեց։ Լքեց պաշտոնը երբ ՈՒԵՖԱ-ի նախագահ նշանակվեց սլովենացի Ալեքսանդր Չեֆերինը[6]։

Նվաճումներ

Թիմային նվաճումներ

Աթլետիկ Բիլբաո

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անխել-Մարիա Վիլյար» հոդվածին։