Աննա Ախմատովա

Աննա Անդրեևնա Ախմատովա (ռուս.՝ Анна Андреевна Ахматова, օրիորդական ազգանունը՝ Գորենկո, առաջին ամուսնու ազգանունով՝ Գորենկո-Գումիլյովա[19], ամուսնալուծությունից հետո վերցրել է Ախմատովա ազգանունը, երկրորդ ամուսնու ազգանունով՝ Ախմատովա-Շիլեյկո[20], ամուսնալուծությունից հետո՝ Ախմատովա[21], հունիսի 11 (23), 1889[1][2][3], Օդեսա, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն[1][4][5][…] - մարտի 5, 1966(1966-03-05)[4][6][2][…], Դոմոդեդովո, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[7][8][9][…]), XX դարի ռուս բանաստեղծուհի, գրականագետ, գրական քննադատ, թարգմանիչ։ 1965 թվականին ներկայացվել է Նոբելյան մրցանակի գրականության բնագավառում[22]։

Աննա Ախմատովա
ռուս.՝ Анна Андреевна Ахматова
Ծննդյան անունռուս.՝ Анна Андреевна Горенко
Ծնվել էհունիսի 11 (23), 1889[1][2][3]
ԾննդավայրՕդեսա, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն[1][4][5][…]
Վախճանվել էմարտի 5, 1966(1966-03-05)[4][6][2][…] (76 տարեկան)
Վախճանի վայրԴոմոդեդովո, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[7][8][9][…]
ԳերեզմանԿոմարովոյի գերեզմանատուն
Մասնագիտությունգրող, թարգմանչուհի, գրական քննադատ, բանաստեղծուհի, հեղինակ և գրականագետ
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն[10][11] և  ԽՍՀՄ[12][13]
ԿրթությունԿիևի կանանց բարձրագույն դասընթացներ
Ժանրերպոեզիա
Գրական ուղղություններակմեիզմ
Պարգևներ
ԱմուսինՆիկոլայ Գումիլյով[16][2][17][…], Վլադիմիր Շիլեյկո[2] և Նիկոլայ Պունին[2]
Համատեղ ապրողՆիկոլայ Պունին
ԶավակներԼև Գումիլյով[2]
ԱզգականներErazm Stogov?
Изображение автографа
Աննա Ախմատովա Վիքիքաղվածքում
Աննա Ախմատովա Վիքիդարանում
 Anna Akhmatova Վիքիպահեստում
Աննա Ախմատովայի գերեզմանը

Կենսագրություն

Ծնվել է Օդեսայի Մեծ շատրվան շրջանում՝ ինժեներ-մեխանիկի ընտանիքում։ Մայրը՝ Իննա Էրազմովնա Ստոգովան (1856-1930) Աննա Բունինայի, ով համարվում էր առաջին ռուս բանաստեղծուհին, հեռավոր ազգականն էր։ Նա մոր գծով իր նախահայր էր համարում թաթար խան Ահմադին, որի անունն էլ հետագայում դառնում է նրա գրական կեղծանվան հիմքը։ 1890 թվականին նրա ընտանիքը տեղափոխվում է Ցարսկոյե սելո, իսկ Աննան ամառները անց է կացնում Սևաստոպոլի մոտակայքում, որտեղ հանդգնության և համառության համար ստացել էր «վայրի աղջնակ» մականունը։ Նա քայլում էր ոտաբոբիկ, առանց գլխարկի, նավակներով բաց ծով էր դուրս գալիս, փոթորկի ժամանակ լողում էր ծովում։ Նա հիշում էր, որ կարդալ է սովորել Լև Տոլստոյի,,Այբբենարան,,-ով, իսկ հինգ տարեկանում, լսելով մեծահասակ երեխաներին դասավանդող ուսուցչուհուն, սովորել է ֆրանսերեն։ 1907 թվականին ավարտել է Կիևի գիմնազիան։ Նույն թվին տպագրվել է նրա առաջին բանաստեղծությունը Աննա Գ. անունով, իսկ Աննա Ախմատովա անունով նա սկսել է աշխատել 1911 թվականից։ Պետերբուրգում սովորել է Ռաևի բարձրագույն պատմա-գրական դասընթացներում, 1910-1912 թվականներին ճանապարհորդել է Գերմանիայում, Ֆրանսիայում, Իտալիայում։

Արդեն առաջին բանաստեղծությունները Ախմատովային բերեցին համառուսական ճանաչում։ Նրա ստեղծագործությունները առավելապես սիրային բնույթ ունեն՝ հագեցած դրամատիզմով, տագնապի, մոտալուտ աղետի սպասումով։

Մահվան, կորստյան, տխրության մոտիվները նրա պոեզիայի մշտական ուղեկիցներն են։

Ախմատովան հոգու նրբին ելևէջների, անցումների, հուզումների ու խռովքների պատկերման մեծ վարպետ է։

Նրա լեզուն ձգտում է պարզության, մոտ է խոսակցականին, միաժամանակ հագեցած իմաստային խտացումներով ու աֆորիզմներով։

Ախմատովայի պոեզիայում կարևոր տեղ են գրավում հայրենիքի, հայրենասիրության թեմաները։ Այս գործերում խոսակցական լեզվաոճին փոխարինելու է գալիս պաթետիկ-հռետորական ոճը, զտված բանաստեղծական բառապաշարը։

Ախմատովան իր բանաստեղծություններում հենվում է դասական բանաստեղծների՝ Ալեքսանդր Պուշկինի, Բարատինսկու, Ֆյոդոր Տյուտչևի, Նիկոլայ Նեկրասովի, Ալեքսանդր Բլոկի ստեղծագործական փորձի ու ավանդների վրա։ Ամենամեծ ազդեցությունը, սակայն, նրա վրա թողել է Ինոկենտի Անենսկու պոեզիան[23]։

Կյանք և ստեղծագործություն

  • 1900-1905 ուսումը Ցարսկոսելյան գիմնազիայում, ապա մեկ տարի Եվպատորիայում։
  • 1906-1907 ուսումը Կիևի Ֆունդուկլեևյան գիմնազիայում։
  • 1910 ապրիլին ամուսնացել է Նիկոլայ Գումիլյովի հետ։
  • 1910-1912 երկու անգամ եղել է Փարիզում, ճամփորդել է Իտալիայում։ Այս ճամփորդությունները և Փարիզում Ամեդեո Մոդիլիանիի հետ ծանոթությունը մեծ ազդեցություն են թողել բանաստեղծուհու ստեղծագործությունների վրա։
  • 1912 մարտին լույս է տեսնում նրա առաջին գիրքը «Երեկո» ժողովածուն 300 օրինակով։ Իսկ հոկտեմբերին ծնվում է նրա որդին՝ Լև Գումիլյովը։
  • 1918 ամուսնալուծվում է և ամուսնանում Վլադիմիր Շիլեյկոյի հետ, որից բաժանվում է 1921 թվականին։
  • 1922 դառնում է մշակութագետ Նիկոլայ Պունինի ոչ օրինական կինը, որից բաժանվում է 1938 թվականին։
  • 1939 անդամագրվում է խորհրդային գրողների միությանը։
  • 1966 մարտի հինգին մահանում է բժիշկների և քույրերի ներկայությամբ, որոնք եկել էին նրան ստուգելու։ Թաղված է Լենինգրադի մոտ գտնվող Կոմարովո գերեզմանատանը։

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննա Ախմատովա» հոդվածին։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննա Ախմատովա» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննա Ախմատովա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 200