Աննա Յոհանովնա

Աննա Յոհանովնա (Աննա Իվանովնա, հունվարի 28 (փետրվարի 7), 1693[1][2][3], Մոսկվա, Ռուսական թագավորություն[2][4] - հոկտեմբերի 17 (28), 1740[1][2][4], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[4]), ռուս կայսրուհի Ռոմանովների տոհմից։

Աննա Յոհանովնա
Ծնվել է՝հունվարի 28 (փետրվարի 7), 1693[1][2][3]
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական թագավորություն[2][4]
Մահացել է՝հոկտեմբերի 17 (28), 1740[1][2][4] (47 տարեկան) բնական մահով
Վախճանի վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[4]
Պողոս-Պետրոս տաճար[4]
Երկիր Ռուսական թագավորություն և  Ռուսական կայսրություն
ՏոհմՌոմանովներ
քաղաքական գործիչ
ՀայրԻվան V[2][4][1][…]
ՄայրՊրասկովյա Սալտիկովա[2][4][1]
Հավատքուղղափառություն
Պարգևներ
Անդրեաս առաքյալի շքանշան Dame Grand Cordon of the Order of Saint Catherine և Սուրբ Ալեքսանդր Նևսկու շքանշան
ՍտորագրությունИзображение автографа

Պետրոս I-ի եղբոր՝ Իվան V-ի և Պրասկովիա Սալտիկովայի դուստրը։ Ծնվել է Մոսկվայում, մահացել՝ Սանկտ Պետերբուրգում։

1710 թվականին ամուսնացել է Կուռլանդիայի հերցոգ Ֆրիդրիխ Վիլհելմի հետ։ Ամուսնությունից 2.5 ամիս հետո այրիանալով՝ մնում է Կուռլանդիայում։ 1730 թվականին՝ Պետրոս II-ի մահվանից հետո, հրավիրվում է ղեկավարելու Գերագույն գաղտնի խորհուրդը՝ որպես սահմանափակ լիազորություններով միապետ, որը պետք է գործեր հօգուտ արիստոկրատների, սակայն ազնվականների աջակցությամբ, վերականգնում է բացարձակ միապետությունը (աբսոլյուտիզմ)՝ ցրելով Գերագույն գաղտնի խորհուրդը։ Նրա կառավարման ժամանակաշրջանն ավելի ուշ ստացել է «բիրոնովշչինա» անվանումը՝ սիրեցյալի՝ Էռնստ Բիրոնի անունով։

Աննա Յոհանովնայից առաջ գահին եղել է Պետրոս II-ը, հաջորդել է՝ Իվան VI-ը։ Կառավարել է 1730 թվականի փետրվարի 15-ից 1740 թվականի հոկտեմբերի 17-ը։

Մանկություն

Աննա Յոհանովնան ծնվել է 1693 թվականի հունվարի 28-ին Իվան V արքայի և Պրասկովիա Ֆեոդորովնա թագուհու ընտանիքում։ Ռուսական մյուս արքաների երեխաների նման՝ Աննան ևս ծնվել է Կրեմլի Տերեմի պալատում[5]։ Իվան արքայի մահից հետո այրի թագուհին Կրեմլից տեղափոխվեց Իզմայլովո, ուր տեղափոխվեցին նաև թագուհու 3 դուստրերը՝ 5-ամյա Եկատերինան, 3-ամյա Աննան և 2-ամյա Պրասկովիան[6]։

Պրասկովիա Ֆեոդորովնայի՝ Իզմայլովոյում մնալու ժամանակաշրջանում, այն մնում էր Հին Ռուսիայի կղզիներից մեկը, որն անփոփոխ մնաց Պետրոս I-ի կատարած բուռն վերակազմավորումների ժամանակ։

Վաղ հասակից արքայադստրերը սովորում էին այբուբեն, հանրահաշիվ, աշխարհագրություն, պար, ֆրանսերեն և գերմաներեն։ Գերմաներենի ուսուցիչը Յոհան Քրիստիան Դիտրիխ Օստերմանն էր՝ ապագա փոխկանցլեր Անդրեյ Օստերմանի ավագ եղբայրը։ Պարն ու ֆրանսերենը դասավանդում էր ֆրանսիացի Ստեֆան Ռամբուրգը[7]։ 1708 թվականին Պետրոս արքան որոշեց արքայական ընտանիքին տեղափոխել իր նոր մայրաքաղաք՝ Պետերբուրգ։ 1708 թվականի ապրիլի 20-ին Շլիսելբուրգի մոտ արքան հանդիսավոր դիմավորեց որդուն՝ 18-ամյա Ալեքսեյին, քույրերին՝ Թեոդոսիային, Մարիային և Նատալիային, 2 այրի թագուհիներին՝ Մարֆա Մատվեևնային (Ֆեոդոր Ալեքսեևիչ արքայի այրուն) և Պրասկովիա Ֆեոդորովնային։ Վերջինիս հետ էին նաև Պետրոսի զարմուհիները՝ Եկատերինան․ Աննան և Պրասկովիան։ Պետրոսը հրանոթների որոտի ներքո իր ընտանիքին նավ նստացրեց և ծովային զբոսանք կազմակերպեց՝ սկզբում մինչև Պետերբուրգ, այնուհետև՝ Կրոնշտադտ[8]։ Արքայական ընտանիքը երկար չմնաց նոր մայրաքաղաքում։ Շուտով շվեդների հարձակման մասին լուրեր հասան, և արքայական ընտանիքը վերադարձավ Մոսկվա։ Ընտանիքը վերջնականապես Պետերբուրգում հաստատվեց «Պոլտավայի հաղթանակից» հետո[9]։ Պետերբուրգում Պրասկովիա Ֆեոդորովնայի արքունիքը տեղավորվեց հատուկ նրա համար կառուցված պալատում, որը գտնվում էր մոսկովյան մասում՝ մոտ ժամանակակից Սմոլնուն[10]։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննա Յոհանովնա» հոդվածին։