Բացարձակ միապետություն

Կառավարման համակարգն իրենից ներկայացնում է տվյալ երկրում իշխանության ձևավորման և ժողովուրդ -իշխանություն փոխհարաբերությունների համակարգ։ Ըստ կառավարման համակարգի՝ պետությունները լինում են՝

Միապետական կառավարման համակարգի պարագայում իշխանությունը փոխանցվում է ժառանգաբար, ժողովուրդն այստեղ իշխանության ձևավորման գործընթացում էական ազդեցություն չի ունենում։ Միապետությունները բաժանվում են 2 խմբի՝

  • բացարձակ,
  • սահմանափակ։

Բացարձակ միապետական կառավարման համակարգերում իշխանությունն ամբողջովին կենտրոնացած է միապետների ձեռքին, որը իրականացնում է ինչպես օրենսդիր, այնպես էլ գործադիր գործառույթներ։ Բացարձակ միապետություններ գոյություն ունեն աշխարհի մոտ 10 պետություններում։ Դրանցից ամենախոշորը Սաուդյան Արաբիան է, Օմանը, Կատարը։ Միապետությունը, պետության կառավարման համակարգ է, երբ իշխանության գլուխ կանգնած է մեկ անձնավորություն՝ միապետը։ Հաճախ միապետությունը ժառանգական է, հետևաբար տվյալ պետության իշխանությունը պատկանում է մեկ դինաստիայի։ (Արաբական էմիրություն, Քուվեյթ, Մարոկկո, Հորդանան)։Դեմակրատական քաղաքական համակարգն հայտնի է երկու՝ նախագահական հանրապետություն, խորհրդարանական հանրապետություն և կիսանախագահական հանրապետություն։ Նախագահական կառավարման ձևը արդի քաղաքական ռեժիմների ցանկում բավականին տարածված ձև է։ Նախագահական կառավարման ձևի առաջացման և տարածման մեջ ամենանշանակալի ավանդն է ունեցել ԱՄՆ-ն և այդ երկրի առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոն։Նախագահական երկրներում ի տարբերություն մյուս կառավարման ձև ունեցող պետությունների նախագահը կանգնած է երկրի գլխին, կառավարության ղեկավարն է և իրավունք ունի դնել պառլամենտում քննարկվող հարցերի կամ պառլամենտի կողմից կայացված որոշումների վրա, նախագահները հիմնականում ընտրվում են ժողովրդի կողմից ուղղակի ընտրությունների միջոցով, սակայն կան երկրներ որտեղ նախագահը ընտրվում է պառլամենտի կողմից։

Ներկա շրջան

2020 թվականի դրությամբ աշարհում մնացել է թվով վեց բացարձակ միապետություն.

ԵրկիրԼուսանկարՂեկավարԾննդյան թիվ (տարիք)Կառավարում է
Բրունեյ[1][2][3] Հասանալ Բոլկիահ1946 հուլիսի 15
(77 տարի, 272 օր)

(56 տարի, 191 օր)
Օման[4][5][6] Հայսամ բին Թարիք Ալ Սաիդ1954 հոկտեմբերի 13
(69 տարի, 182 օր)
(4 տարի, 92 օր)
Կատար[7][8][9] Թամիմ բեն Համիդ ալ-Թանի1980 հունիսի 3
(43 տարի, 314 օր)

(10 տարի, 292 օր)
Սաուդյան Արաբիա[10][11] Սալման Բին Աբդուլ Ազիզ Ալ-Սաուդ1935 դեկտեմբերի 31
(88 տարի, 103 օր)

(9 տարի, 80 օր)
Վատիկան[12][13] Ֆրանցիսկոս1936 դեկտեմբերի 17
(87 տարի, 117 օր)

(11 տարի, 30 օր)
Արաբական Միացյալ Էմիրություններ[14][15] Խալիֆա իբն Զայիդ ալ-Նահյան1948 սեպտեմբերի 7
(75 տարի, 218 օր)

(19 տարի, 161 օր)

Ծանոթագրություններ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 341