Աննա Տոնելլի

Աննա Տոնելլի (իտալ.՝ Anna Tonelli, 1763[1][2][3][…], Ֆլորենցիա, Իտալիա - հուլիսի 22, 1846(1846-07-22)[4], Ֆլորենցիա, Իտալիա[1])[5], իտալացի դիմանկարիչ, ակտիվ գործունեություն է ծավալել 18-րդ դարի վերջին և 19-րդ դարի սկզբին, հիմնականում` Ֆլորենցիայում և Լոնդոնում։ Նա հաճախ աշխատել է դիմանկարային մանրանկարչության վրա, ջրաներկերով և պաստելներով։

Աննա Տոնելլի
Ծնվել է1763[1][2][3][…]
ԾննդավայրՖլորենցիա, Իտալիա
Վախճանվել էհուլիսի 22, 1846(1846-07-22)[4]
Մահվան վայրՖլորենցիա, Իտալիա[1]
Մասնագիտություննկարչուհի
Ժանրդիմապատկեր
ԱնդամակցությունԳեղարվեստի ակադեմիա
 Anna Tonelli Վիքիպահեստում

Կենսագրություն

Աննա Նիսթրին ծնվել է մոտավորապես 1763 թվականին, Ֆլորենցիայում, Իտալիայում[6]։ 1785 թվականին նա ամուսնացել է իտալացի ջութակահար և կոմպոզիտոր Լուիջի Տոնելլի հետ. նրանք ունեցել են երկու երեխա։ Ենթադրվում է, որ նա Ֆլորենցիայում գեղարվեստի դասեր է ստացել Ջուզեպպե Պիատտոյից։

Կարիերայի սկզբում նա նկարել է Հենրի Բլունդելլի և Փովիսի կոմս Էդվարդ Քլիվի դիմանկարները[6]։ 1794 թվականից նա ապրել է Լոնդոնում, որտեղ նկարչություն է ուսուցանել է Քլիվի երեխաներին և ցուցադրվել է Գեղարվեստի թագավորական ակադեմիայում 1794 և 1797 թվականներին[6]։ 1798 թվականից մինչև 1801 թվականը նա ուղեկցել է Քլիվների ընտանիքին Հնդկաստան կատարած ճանապարհորդության ժամանակ, որտեղ նա հիմնականում աշխատել է ջրաներկով։ Դեպի Հնդկաստան ճանապարհորդությունից հետո նա վերադարձել է Իտալիա` իր ընտանիքի հետ լինելու համար։

Նրա աշխատանքները ներառված են հանրային թանգարանների հավաքածուներում, այդ թվում` Բրիտանական թանգարանում[7], Հոլբուրն թանգարանում[8], Արվեստի ազգային պատկերասրահում[9] և այլն։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննա Տոնելլի» հոդվածին։