Անտառային փիղ

Անտառային փիղ[1] (լատին․՝ Loxodonta cyclotis), կաթնասունների ցեղատեսակին պատկանող կնճիթավոր աֆրիկյան փղեր։ Սկզբում համարվել է սավաննային փղի ենթատեսակ, բայց առանձնացվեց որպես առանձին տեսակ։ Նրա կարգավիճակը որպես առանձին տեսակ երկար ժամանակ կասկածի տակ էր դրվում, բայց վերջնականապես ապացուցվեց ԴՆԹ-ի անալիզների միջոցով։ Այս տեսակների ԴՆԹ-ի վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նրանք ձևավորվել են համապատասխանաբար 1.9 և 7.1 միլիոն տարի առաջ։ Այնուամենայնիվ, երկու տեսակներն էլ կարող են խաչասերվել և հիբրիդներ առաջացնել։

Անտառային փիղ
Փղեր
Գիտական դասակարգում
ԹագավորությունԿենդանիներ
ՏիպՔորդավորներ
ԴասԿաթնասուններ
ԿարգԿնճիթավորներ
ԸնտանիքՓղեր
ՑեղԱֆրիկյան փղեր
ՏեսակԱնտառային փիղ
Լատիներեն անվանում
Elephantidae
Հատուկ պահպանություն
Վտանգված տեսակ
Վտանգված տեսակ
IUCN 3.1 Endangered : ???
Արեալ
պատկեր

  Տարածվածությունը 1900 թ.

  Տարածվածությունը 1990 թ.

Ընդհանուր տեղեկություն

Պալեոգենետիկայի տվյալներով՝ աֆրիկյան սավաննային և անտառային փղերը բաժանվել են մոտ 5-2 միլիոն տարի առաջ։  Վերջին 500 հազար տարում նրանք ապրել են միմյանցից մեկուսացված և չեն խաչասերվել[2][3]։

Եվրոպայում 120 հազար տարի առաջ ապրած ուղղաժանիք անտառային փղի (Paleoloxodon antiquus) հնագույն ԴՆԹ-ի վերլուծությունը ցույց է տվել, որ հենց նա է Loxodonta cyclotis տեսակի ամենամոտ ազգականը, այլ ոչ թե սավաննային փիղը[4]։

Միջազգային Կարմիր գրքի ցուցակներում աֆրիկյան փղերի երկու տեսակներն էլ ներառված են Loxodonta africana ընդհանուր անվան տակ։ Երրորդ տեսակի՝ արևելա-աֆրիկյան փղի առանձնացումը հարցականի տակ է։

Անտառային փղի բարձրությունը միջինում 2,40 մ է։ Այսպիսով, այն զգալիորեն փոքր է սավաննայում ապրող փղերից։ Անտառային փիղն ունի նաև ավելի խիտ շագանակագույն գույնի մազածածկույթ և կլորացված ականջների ձև։ Ինչպես իր անունն է հուշում, աֆրիկյան անտառային փիղն ապրում է Աֆրիկայի արևադարձային անտառներում և կարևոր դեր է խաղում բազմաթիվ բույսերի սերմերի տարածման գործում։

Երկար ժամանակ եղել է պիգմեյների որսի հիմնական օբյեկտներից մեկը։

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ