Անտիկիթիրա

Անտիկիթիրա կամ Անտիկիթերա (հին հունարեն՝ Ἀντικύθηρα հուն․՝ Αντικύθηρα, հունարենից բառացիորեն թարգմանած՝ նշանակում է «Կիթերայի դիմաց»)՝ հունական կղզի, որը փռված է Եգեյան ծովի եզրին՝ Կրետե և Պելոպոնես կղզիների մոտ։

Անտիկիթիրա
Տեսակկղզի
Երկիր Հունաստան
Վարչատարածքային միավորKythira Municipality?
Մասն էՀոնիական կղզիներ
Երկարություն10,5 կմ
Լայնություն3,5 կմ
Մակերես19,776 կմ²[1]
Բնակչություն68 մարդ
Քարտեզ
Քարտեզ

Տեղական ինքնակառավարման մարմինների 2011 թվականի բարեփոխումներից հետո կղզին կազմում է Կիթերայի նոմոսի մաս[2]։

Անտիկիթերա անվանումը կարող է նաև վերաբերել Անտիկիթերա նեղուցին, որի միջոցով միջերկրածովյան ջրերը[պարզաբանում անհրաժեշտության] լցվում են Կրետեի ծով[3]։

Կղզու զբաղեցրած տարածքը 20, 43 քառ. կմ է, և այն գտնվում է Կիթիրա կղզուց հարավ-արևելք։

Կղզու հիմնական բնակավայրը և նավահանգստը Պոտամոսն է (բնակչությունը՝ 18 մարդ, ըստ 2001 թվականի մարդահամարի)։ Մեկ այլ բնակավայր՝ Գալանիանա, ունի 17 մարդուց բաղկացած բնակչություն։ Չարչարիելան ամենափոքր բնակավայրն է՝ 9 մարդ բնակչությամբ։ Անտիկիթերան երբեմն համարվում է լաստանավային բաժանարար գիծ Պիրեյի և Կրետեի միջև։

Պատմություն

Բրոնզե արձան Աթենքի ազգային հնագիտական թանգարանում

Կղզու առաջին բնակիչները (մեր թվարկության 5-րդ կամ 4-րդ հազարամյակում), ամենայն հավանականությամբ եղել են սեզոնային որսորդները, ովքեր այնտեղ են մեկնել կապված թռչունների կղզի ներթափանցելու հետո. Կղզու բնակչությունը ժամանակի ընթացքում փոփոխվում է։ Կղզու մշակույթի ձևավորման համար կարևոր ազդեցություն է ունեցել Կրետեի բրոնզեդարյան մշակույթը[4]։

Մ.թ.ա. 4-րդ և 1-րդ դարերում, այն ծառայել է հիմք Կիլիկյան ծովահենների խմբի ձևավորման համար։ Այն ծառայել է ծովահենների կենտրոն մինչև Գնեոս Պոմպեոսի կողմից նրանց ոչնչացումը։ Նրանց բերդը մինչ օրս կարելի է տեսնել կղզու հյուսիս-արևելքում[5]։

Կենդանական աշխարհ

Անթիկիտիրան ծառայում է որպես կարևոր կանգառ չվող թռչունների համար։ Դա պայմանավորված է կղզու աշխարհագրական դիրքով և որոշ առանձնահատկություններ (երկակի լայնակի կղզի, հյուսիսից հարավ և շատ նվազ մարդկային գործունեությամբ)[6]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտիկիթիրա» հոդվածին։