Անտոնիո Կասսանո

իտալացի ֆուտբոլիստ

Անտոնիո Կասսանո (իտալ.՝ Antonio Cassano, հուլիսի 12, 1982(1982-07-12)[1][2][3], Բարի, Իտալիա), իտալացի ֆուտբոլիստ, ջենովայական «Սամպդորիա» ֆուտբոլային ակումբի հարձակվող[5][6]։

Անտոնիո Կասսանո
իտալ.՝ Antonio Cassano
Անձնական տվյալներ
Ամբողջական անունԱնտոնիո Կասսանո
ԱզգությունըԻտալիա Իտալիա
ՔաղաքացիությունըԻտալիա Իտալիա
Մականուն

Պիտեր Պեն, Fantantonio,

Փոքրիկը Բարիից (El Pibe de Bari)
Ծննդյան ամսաթիվհուլիսի 12, 1982(1982-07-12)[1][2][3] (41 տարեկան)
ԾննդավայրԲարի, Իտալիա
Հասակ175 սմ
Քաշ80 կգ
Դիրքհարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբԻտալիա Սամպդորիա
Համար99[4]
Պատանեկան կարիերա
1994-1996Իտալիա Պռո Ինտեր
1997-1998Իտալիա Բարի
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ(Գոլ)
1999-2001Իտալիա Բարի48 (6)
2001-2006Իտալիա Ռոմա118 (39)
2006-2007Իսպանիա Ռեալ Մադրիդ19 (2)
2007-2008 Իտալիա Սամպդորիա22 (10)
2008-2011Իտալիա Սամպդորիա74 (25)
2011-2012Իտալիա Միլան33 (7)
2012-2013Իտալիա Ինտեր28 (8)
2013-2015Իտալիա Պարմա53 (17)
2015-մ.հ.Իտալիա Սամպդորիա13 (0)
Ազգային հավաքական
1998Իտալիա Իտալիա (մինչև 15)9 (1)
1998Իտալիա Իտալիա (մինչև 16)2 (0)
1999Իտալիա Իտալիա (մինչև 18)2 (0)
2000Իտալիա Իտալիա (մինչև 20)8 (2)
2000-2003Իտալիա Իտալիա (մինչև 21)19 (7)
2003-2014Իտալիա Իտալիա39 (10)
Եվրոպայի առաջնություն
ԱրծաթԼեհաստան/Ուկրաինա 2012
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 2016 թվականի հունվարի 6-ի:

Կարիերա

Կասսանոն «Բարի» ֆուտբոլային ակումբի սանն է[7]։ Նա իտալական Սերիա A-ում կատարել է իր նորամուտը 1999 թվականի դեկտեմբերի 11-ին՝ 1999-2000 մրցաշրջանի 13-րդ տուրի «Լեչչեյի» դեմ խաղում (տան տերը՝ «Բարին», այդ խաղում հաղթում է 1-0 հաշվով)[8][9]։ Արդեն մյուս տուրում՝ դեկտեմբերի 18-ին «Սան-Նիկոլա» տնային մարզադաշտում Կասսանոն Սերիա A-ում բացելով իր խփած գնդակների թիվը՝ խփում է «Ինտերի» դեմ (2-1) խաղի հաղթական գոլը (արագությամբ անցում կատարելով ձախ եզրով՝ Կասսանոն շարժվում է դեպի տուգանային հրապարակի կենտրոն, շրջանցում է Լորան Բլանին և Քրիստիան Պանուչչիին և հարվածելով իր կողմից ձախ անկյունը գրավում է Ֆաբրիցիո Ֆեռոնայի պաշտպանած դարպասը)[10]։ Երկու մրցաշրջանի ընթացքում Fantantonio-ն իր ակումբի կազմում անց է կացնում 48 խաղ և դառնում է 6 գոլի հեղինակ[11]։

2001 թվականին Կասսանոն տեղափոխվում է «Ռոմա», որն այդ տարի մրցաշրջանի գործող չեմպիոնն էր։ Տրանսֆերի գինը կազմում է 28 մլն եվրո[11][12][13]։ Իր առաջին գոլը նոր թիմի կազմում Կասսանոն հեղինակում է մրցաշրջանի 18-րդ տուրի «Վերոնայի» դեմ խաղում։ Կասսանոն ցուցադրում էր հիանալի խաղ և ուներ բարձր արդյունավետություն, սակայն նա այդպես էլ չէր կարողանում ներկայանալ խաղադաշտում՝ «օգտագործելով» իր տաղանդը ամբողջությամբ։ Այդ ամենի մեջ նրան խանգարում էր իր անսաստ բնավորությունը։ Ֆուտբոլիստը չէր կարողանում խուսափել ակումբի տնօրինության և մարզչի հետ մշտական տարաձայնություններից[12]։ 2006 թվականին պայմանագրի երկարաձգման հետ կապված երկարատև վեճերից հետո Կասսանոն վաճառվում է «Ռեալ Մադրիդին»[14][15]։ Այս տրանսֆերը մադրիդյան ակումբի տրասնֆերային պատմության ամենամեծ սխալներից էր։ Կասսանոն Ֆաբիո Կապելլոյի հետ մտնում էր բաց բախման մեջ։ Կասսանոյի և Ֆաբիոյի հարաբերությունները վատ էին հարթված դեռևս «Ռոմայում» համատեղ անցկացրած տարիներից[12]։ Կապելլոն հաստատում էր, որ Կասսանոն ունի խնդիրներ սեփական քաշի հետ և գտնվում է վատ ֆիզիկական պատրաստվածության մեջ[16]։

Կասսանոն «Սամպդորիայում»:

2007 թվականին Կասսանոն վարձավճարով տեղափոխվում է «Սամպդորիա»։ Հայրենիքում ֆուտբոլիստը ստանում է լրացուցիչ մոտիվացիա։ Նրա խաղը սկսում է որոշ ժամանակով նմանվել իր հինգ տարի առաջ ներկայացրած խաղին։ Կասսանոն չէր վիճաբանում ակումբի տնօրինության անդամների հետ, կանոնավոր կերպով գոլեր էր հեղինակում և նա ժամանակի ընթացքում դառնում է ջենովացի երկրպագուների սիրելին[17]։ 2008 թվականին Կասսանոյի հետ համաձայնում են երկարաձգել պայմանագիրը և նա դառնում է «Սամպդորիայի» «լիակատար անդամը» (արդեն առանց վարձավճարային իրավունքների)։ 2010 թվականի ապրիլի 11-ին՝ ջենովական դերբիում, «Ջենովայի» դեմ հանդիպման 23-րդ րոպեին Կասսանոն գրավելով Ալեսսիո Սկարպիի պաշտպանած դարպասը դառնում է այդ խաղի միակ գնդակի հեղինակը։ Իտալիայի առաջնության 2010-11 մրցաշրջանի սկզբում՝ Կասսանոյի և «Սամպդորիայի» նախագահի՝ Ռիկարդո Գարոնեյի միջև վեճ է առաջանում այն պատճառով, որ Կասսանոն հրաժարվել էր այցելել ակումբի կազմակերպած բարեգործական ընթրիքին[12]։ Այդ դեպքից հետո Կասսանոն հեռացվում էր մարզումներից և խաղերի ժամանակ այլևս չէր ընդգրկվում թիմի կազմի ցանկում[18]։

Դեկտեմբերի կեսերին «Սամպդորիան» որոշում է բաժանվել Կասսանոյի հետ։ Սկսեցին տարածվել լուրեր, ըստ որոնց Կասսանոն պետք է տեղափոխվեր «Միլան»[19]։ Լուրերը կապ ունեին իրականության հետ և ռոսոներների փոխնախագահ Ադրիանո Գալիանին հայտարարում է, որ Կասսանոն կգա մինչև մրցաշրջանի ավարտը վնասվածքի պատճառով դուրս եկած Ֆիլիպպո Ինձագիին փոխարինելու[20]։ Սակայն առաջանում են որոշ խնդիրներ կապված տրանսֆերի հետ. «Սամպդորիան» «Ռեալին» «պարտք» էր 5 մլն եվրո՝ Անտոնիոյի տրանսֆերի համար և ըստ պայմանագրի՝ նույն գումարը իսպանական ակումբին պետք է վճարեր նաև այն ակումբը, որը որ կհանդիսանար Կասսանոյի հաջորդը։ «Միլանը» չէր պատրաստվում վճարել այդ գումարը, սակայն այնուամենայնիվ ակումբները համաձայնության են հասնում. և «Սամպդորիան» և «Միլանը» հավասար չափով պետք է տային «Ռեալի» պարտքը[21]։ 2011 թվականի հունվարի 3-ին Կասսանոն կնքում է պայմանագիր իտալական «Միլանի» հետ՝ մինչև 2014 թվականը[22][23][24]։ Տեղափոխությունից հետո Կասսանոն ասաց. «Ես հասա բարձունքին։ „Միլանից“ վերև միայն երկինքն է։ Եթե ես այստեղ հաջողության չհասնեմ, ապա ինձ պետք է շութափույթ հասցնել հոգեբուժարան»[25]։ 2011 թվականի հունվարի 6-ին Կասսանոն կատարում է իր նորամուտը նոր թիմում։ Նրա առաջին խաղն է դառնում «Կալյարիի» դեմ խաղը, որում նա կատարում է փոխանցում Ռոդնի Սթրասերին և վերջինս էլ հեղինակում է այդ հանդիպման միակ գնդակը[26][27]։

2011 թվականի հոկտեմբերի 29-ին Անտոնիոն իրեն վատ զգաց՝ գտնվելով այն ինքնաթիռի մեջ, որը վերադառնում էր «Միլան» - «Ռոմա» խաղից։ Մասնավորապես նրա մոտ հանկարծակի առաջացել էին տեսողության, խոսքի և շարժվելու հետ կապված խնդիրներ[28]։ Անմիջապես վայրէջքից հետո Կասսանոյին տեղափոխել էին հիվանդանոց[29], որտեղ էլ նրա մոտ հայտնաբերվում են խնդիրներ սրտի հետ[30]. մասնակիորեն էին փակվում աջ և ձախ փորոքների միջնապատերը։ Նոյեմբերի 4-ին Անտոնիոն Միլանում վերավիրահատվում է պրոֆեսոր Մարիո Կարմինատիի կողմից[31]։ Վիրահատությունն անցնում է բարեհաջող[32] և ֆուտբոլիստի վերականգնման ժամկետը նշանակվում է 6 ամիս[33]։ Ապրիլին բժիշկները արգելում են Կասսանոյին վերադառնալ մեծ ֆուտբոլ[34]։ Ի վերջո ապրիլի 7-ին՝ «Ֆիորենտինայի» դեմ հանդիպման 84-րդ րոպեին Կասսանոն փոխարինում կատարելով դուրս է գալիս խաղադաշտ[35]։

Ապրիլի 29-ին Անտոնիոն խփում է իր առաջին գոլը ֆուտբոլ վերադառնալուց հետո։ Նա հեղինակում է այդ գոլը «Սիենայի» դեմ հանդիպման 26-րդ րոպեին, և այդ խաղում «Միլանը» հաղթում է 4-1 հաշվով։ Խաղից հետո Կասսանոն ասաց, որ այդ գոլը նա նվիրում է իտալական ակումբի բժիշկ Ռոդոլֆո Տավանային, քանի որ հենց այդ բժիշկն էր օգնել նրան վերադառնալ մեծ ֆուտբոլ[36]։

2012 թվականի օգոստոսի 22-ին «Ինտերը» և «Միլանը» պաշտոնապես հայտարարում են հարձակվողներ Անտոնիո Կասսանոյի և Ջամպաոլո Պացցինիյի փոխարինման մասին։ Կասսանոյի «Ինտերի» հետ կնքված պայմանագրի ժամկետը լրանալու էր 2014 թվականի հունիսի 30-ին[37][38][39]։

«Ինտեր» տեղափոխվելուց հետո՝ Կասսանոն La Gazzetta dello Sport-ի հետ հարցազրույցի ժամանակ պատմում է «Միլանից» հեռանալու պատճառի մասին.

Այս գործարքը՝ ակնհայտ է, որ ավելի շահավետ է «Ինտերի» համար։ Մասիմո Մորատտին ցանկանում էր ձեռք բերել ինձ դեռևս այն ժամանակ, երբ այստեղ աշխատում էր Ռոբերտո Մանչինին։ Սակայն, քանի որ այդ ժամանակ ես լիակատար խելագար էի ինձ ձեռք չբերելը իր կողմից հանդիսացավ ավելի ճիշտ քայլ։ Ես ունեի նաև այլ առաջարկություններ, օրինակի համար Կատարից։ Ինձ տեղափոխության դիմաց առաջարկում էին մի կույտ փող, սակայն ես ավելի մտադիր էի ներկայացնել հավաքականը աշխարհի առաջնությունում և այդ իսկ պատճառով էլ ընտրեցի «իսկական» առաջնությունը։ Ես ստիպված էի լքել «Միլանը»։ Այնտեղ կար մի մարդ, որը տիրում էր ավելի մեծ իշխանության քան մարզիչը և նա ի տարբերություն այլոց իրեն սխալ էր պահում։ Երբ որ ես հիվանդ էի, իմ ակմակիցները և երկրպագուները ոգևորում էին ինձ, իսկ այդ մարդը շատ բաներ էր խոստանում, սակայն դրանք ուղղակի փուչ խոսքեր էին։ Նա ընդհանուր լեզու էր գտնում միայն նրանց հետ, ովքեր քծնում էին նրան, իսկ դա ամենևին իմ ոճը չէր։ Հետագայում վաճառվում են իմ երկու լավ ընկերները՝ Տիագո Սիլվան և Զլատան Իբրահիմովիչը, ինչից հետո իմ բոլոր կասկածները ցրվում են։ Կուզենայի շնորհակալություն հայտնել ակումբի տիրոջը՝ Սիլվիո Բերլուսկոնիին, նրա աղջիկ Բառբառային, ով մտնում էր ակումբի տնօորինության անդամների կազմի մեջ, «Միլանի» երկրպագուներին և այդ ակումբի կազմում հանդես եկող նախկին ընկերներիս։ Նրանց հետ ես ոչ մի խնդիր չունեի։ Առաջ ասել էի, որ «Միլանից» վերև միայն երկինքն է։ Ինչևէ պարզվեց, որ երկնքում «Ինտերն» է[40][41]։

2013 թվականի մարտի 2-ին Կասսանոն նոր ակումբի հետ մարզման ժամանակ վիճաբանության մեջ է մտնում թիմի գլխավոր մարզչի՝ Անդրեա Ստրամաչոնիի հետ[42]։ Այս դեպքի հետ կապվածություն է ունենում այն, որ «Կատանիայի» դեմ խաղում Կասսանոն չի ներառվում «Ինտերի» հիմնական կազմում և պարտավորվում է վճարել մեծ գումարային տուգանք։ 2013 թվականի հուլիսի 3-ին կնքելով երեք տարի ժամկետով պայմանագիր տեղափոխվում է «Պարմա»։ Այնտեղ նա վերցնում է 99 համարի մարզաշապիկը։ Որպես «Պարմայի» նոր ֆուտբոլիստ ներկայացմանը նվիրված պաշտոնական պրես-կոնֆերանսի ժամանակ Անտոնիոն անկեղծանալով ասում է, որ լքել է Միլանի «Ինտերը» ակումբի նոր գլխավոր մարզիչ Վալտեր Մացարիյի պատճառով։ Այդ մարզչի հետ նա աշխատել էր դեռևս «Սամպդորիայում» անցկացրած տարիներին[43]։

Ես շնորհակալ եմ «Ինտերի» նախագահ Մասիմո Մորատտիին, սպորտային տնօորեն Մարկո Բրանկեին, ակումբի գլխավոր տնօրեն Պերո Աուզիլիոյին և երևի բոլորին ով իմ հետ է եղել, սակայն միայն թե ոչ ակումբի նոր գլխավոր մարզիչ Վալտեր Մացարիին։ Դեռևս մինչև նոր ակումբ տեղափոխվելը նա ասաց ինձ, որ ես հիմնական կազմի ֆուտբոլիստ եմ, իսկ արդեն պայմանագրի կնքումից հետո ասաց, որ ես ճիշտ կանեմ գնամ տուն[44]։

2013 թվականի նոյեմբերի 30-ին Կասսանոն հեղինակում է իր 100-րդ գնդակը իտալական Սերիա A-ում[45]։

2015 թվականի հունվարի 26-ին Կասսանոն երկկողմանի համաձայնությամբ, ժամկետից շուտ խզում է պայմանագիրը «Պարմայի» հետ[46]։ Պայմանագրի խզումից հետո Անտոնիոն հետաքրքրություն է առաջացնում իր նախկին ակումբ «Ինտերի»[47] և ռուսական «Տերեկի» մոտ[48]։

Հավաքական

Կասսանոն հավաքականի կազմում իր նորամուտային խաղն անցկացրել է 2003 թվականի նոյեմբերին՝ Լեհաստանի հավաքականի դեմ խաղում[49]։

Իտալիայի հավաքականի կազմում Կասսանոն մասնակցել է Եվրո-2004 և Եվրո-2008 առաջնություններին, սակայն իտալացիների համար հանդիսավոր 2006 թվականի աշխարհի առաջնությանը ֆուտբոլիստը մասնակցություն չի ունեցել[50][51]։

Խաղաոճ

Կասսանոն ստեղածագործող հարձակվող կամ իտալերենով fantasista է[52][53], ում գործառույթը սովորաբար գոլային փոխանցումներ կատարելն է[53]։ Կասսանոն ընդունակ է խաղալու խաղադաշտում ամենուրեք (հարձակվողական ուղղվածություն ունեցող կիսապաշտպանությունից մինչ հարձակում) սկսած առջևի գծի առաջնային և ետին մասից, աջ և ձախ եզրերից և տուգանային հրապարակի կենտրոնային մասերից։ Ի հավելումն իր գործածական դերի նա նաև ենթակա է հանդես գալ որպես առաջ քաշված փլեյմեյքեր, գոլահար և նույնիսկ պետք եղած ժամանակ՝ վինգեր[53][54][55]։ Կասսանոն բնութագրվում է որպես ֆուտբոլիստ, ով «հմուտ և խելամիտ է գնդակի հետ վարվելիս» և ֆուտբոլիստ, ով «օժտված է դաշտը տեսնելու հիանալի կարողությամբ»[56][57]։ Նրա լավագույն տեխնիկական որակներ են խաղին սուր ընթացք տալու կարողությունը, լավ զարգացած դրիբլինգը, հարձակվողական կարողությունները և փոխանցումային ճշգրտությունը[56]։ Կասսանոն ի ծնե աջլիկ է, սակայն նա կարողանում է հզոր հարվածներ կատարել երկու ոտքերով էլ[57][58][59]։

Անձնական կյանք

«Կրակոտ» ֆուտբոլիստը երկար ժամանակ հանդիպել է պարուհի Ռոզարիա Կաննավոյի հետ, սակայն ներկա պահին նրա սիրտը պատկանում է ջրագնդորդ Կառոլինա Մարչալիսին։ 2010 թվականի հունիսի 19-ին Պորտոֆինոյի սուրբ Մարտին եկեղեցում (Chiesa di San Martino) կայանում է Անտոնիոյի և Կառոլինայի ամուսնական արարողությունը[60][61]։ 2011 թվականի ապրիլի 14-ին՝ ժամը 4-ի մոտակայքում, Միլանի «La Madonnina» հիվանդանոցում լույս աշխարհ է գալիս Անտոնիոյի և Կառոլինայի առաջնեկ Քրիստոֆերը[62][63]։ 2013 թվականի մարտի 18-ին լույս աշխարհ է գալիս զույգի երկրորդ տղան՝ Լիոնելը[64][65]։

Ձեռքբերումներ

Ակումբային

Ռոմա[66]

Ռեալ Մադրիդ[66]

Միլան[66]

Անձնական

Վիճակագրություն

Ակումբային

Աղբյուր։ La Gazzetta dello Sport

2016 թվական, մարտի 20-ի դրությամբ[69][70]
ԱկումբՄրցաշրջանԼիգաԳավաթԵվրոպաԸնդհանուր
ԽաղԳոլԳՓԽաղԳոլԳՓԽաղԳոլԳՓԽաղԳոլԳՓ
Բարի1999–20002130------2130
2000–012732200---2932
Ընդհանուր4862200---5062
Ռոմա2001–0222503105003060
2002–032792510114143143
2003–0433144---64039184
2004–05319181031042111
2005–06521---211732
Ընդհանուր1183981630271021615210
Ռեալ Մադրիդ2005–0612114101001721
2006–077121104001222
Ընդհանուր19235205002943
Սամպդորիա2007–082210620010025106
2008–09351215410623451518
2009–1032910120---331110
2010–11742---3121054
Միլան2010–111746400---2146
2011–121631000031019410
Ընդհանուր3371640031040816
Ինտեր2012–13287921291439915
Ընդհանուր287921291439915
Պարմա2013–1434128210---36138
2014–151952100---2052
Ընդհանուր531710310---561810
Սամպդորիա2015–1621241000002224
Ընդհանուր117373783012351374342
Ընդհանուրը կարիերայում4161158540102561511512140108

Միջազգային

Իտալիա
ՏարիԽաղԳոլ
200321
200442
200520
200620
2007--
200850
2009--
201052
201184
201271
2013--
201440
Ընդհանուր3910

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտոնիո Կասսանո» հոդվածին։
🔥 Top keywords: Գլխավոր էջՍպասարկող:ՈրոնելՈրոտանԱլեքսանդր ԹամանյանՀամո ՍահյանՄատենադարանՀայաստանՀայոց ցեղասպանությունԶվարթնոցի տաճարԳուրգեն ՄահարիՀովհաննես ԹումանյանԿոմիտասՍևանա լիճՄուշեղ ԳալշոյանՄարտիրոս ՍարյանԵղիշե ՉարենցՏիգրան ՊետրոսյանՎահան ՏերյանՎարդանանք (պատմավեպ)Խաչատուր ԱբովյանԷջմիածնի Մայր ՏաճարՔութեշԽաչքարՍասունցի ԴավիթՀայերենի այբուբենՊարույր ՍևակՍասնա ծռերՄոնթե ՄելքոնյանՍպասարկող:ՎերջինփոփոխություններըԳարեգին ՆժդեհՏոտոԳեյմինգԿարեն ԴեմիրճյանՎիլյամ ՍարոյանԱծական անունԴանիել ՎարուժանԱմերիկայի Միացյալ ՆահանգներՎարդան ՄամիկոնյանՄակբայԱվետիք Իսահակյան