Անտոն Մաուվե
Անտոն Մաուվե (հոլ.՝ Anton Mauve, սեպտեմբերի 18, 1838[1][2][3][…], Զանդամ, Հյուսիսային Հոլանդիա, Նիդերլանդներ - փետրվարի 5, 1888[4][3][5][…], Արնհեմ, Նիդերլանդներ), հոլանդացի նկարիչ, բնանկարիչ[8]։
Անտոն Մաուվե հոլ.՝ Anton Mauve | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 18, 1838[1][2][3][…] |
Ծննդավայր | Զանդամ, Հյուսիսային Հոլանդիա, Նիդերլանդներ |
Վախճանվել է | փետրվարի 5, 1888[4][3][5][…] (49 տարեկան) |
Մահվան վայր | Արնհեմ, Նիդերլանդներ |
Քաղաքացիություն | Նիդերլանդների Թագավորություն |
Մասնագիտություն | նկարիչ, ջրանկարիչ և վիզուալ արտիստ |
Ոճ | Հաագայի գեղարվեստի դպրոց |
Ժանր | դիմապատկեր |
Թեմաներ | գեղանկարչություն[6] և Կերպարվեստ[6] |
Ուշագրավ աշխատանքներ | Առավոտյան զբոսանք ծովափին, Launching a fishing boat (type 'Pink') in the sea? և The milking corner.? |
Աշակերտներ | Վինսենթ վան Գոգ |
Անդամակցություն | Arti et Amicitiae և Հաագայի գեղարվեստի դպրոց[7] |
Հայր | Վիլեմ Կարել Մաուվե |
Ամուսին | Ariette Sophia Jeannette Mauve-Carbentus? |
Զավակներ | Anton Mauve? |
Anton Mauve Վիքիպահեստում |
Կյանքը և ստեղծագործությունը
Անտոն Մաուվեն ծնվել է 1838 թվականի սեպտեմբերի 18-ին, Զանդամում, Հյուսիսային Հոլանդիա մարզում։ Մեկ տարի անց նրա հայրը՝ Ուիլլեմ Քարել Մաուվեն, ով Մեննոնիտական եկեղեցու քահանա էր, ուղարկվում է Հաառլեմ, որտեղ էլ մեծանում է Անտոնը։
16 տարեկանում Մաուվեն կրթության է անցնում նկարիչ-անիմալիստ Պիտեր Ֆրեդերիկ վան Օսի մոտ, սկսում է նկարել գյուղական տեսարաններ ոչխարներով, կովերով և ձիերով։ Երիտասարդ նկարչի սիրելի թեման է դառնում ձիերի պատկերումը։ Ստանում է նկարիչ Պաուլ Գաբրիելի աջակցությունը։ Շնորհիվ իր՝ չափազանց հասարակ սյուժեների ընտրության, որոնք որպես օրենք պատկերում է մոխրագույն կամ արծաթագույն երանգներով, դառնում է Հաագայի գեղարվեստի դպրոցի լավագույն ակվարելիստներից մեկը։
Մաուվեն մեծ ազդեցություն է ունեցել իր բարեկամ Վինսենթ վան Գոգի (ով իր կնոջ զարմիկն էր) գեղարվեստական կայացման վրա[9]։ 1881 թվականի հոկտեմբերին Մաուվեն վան Գոգին յուղաներկերով «նկարչի արկղ» է ուղարկում։ Նույն թվականի նոյեմբերին Մաուվեն 3 շաբաթ Հաագայի իր արվեստանոցում վան Գոգին սովորեցնում է ջրաներկով նկարել։ Մաուվեն Վինսենթին ծանոթացնում է Յոհան Հենֆրիկ Վեյսենբրուխի հետ, ով դրական կերպով է վերաբերվում երիտասարդ նկարչի վարպետությանն ու տաղանդին՝ ստիպելով նրան հավատալ իր ստեղծագործական ուժին։
Բացի Նիդերլանդներից (Պետական թանգարան, Ռեյկսմյուզեում), այժմ Մաուվեի գործերը պահպանվում են տարբեր թանգարաններում։ Մեծ քանակությամբ կտավներ ժամանակ ձեռք է բերվել ԱՄՆ-ի կոլեկցիոներների և թանգարանների (օրինակ՝ Բրուքլինյան թանգարան) կողմից։
Պատկերասրահ
- Ավազաբլուրներ Շևենինգենի մոտ
- Նավի ափհանումը
- Կովերը արոտավայր
- Ոչխարների հոտը հովվի հետ, ձյան մեջ
- Ձիավորը ձյունոտ ճանապարհին, Հաագայի մոտ
- Ոչխարները արոտավայրում
- Լարենից կինը ուլի հետ
- Ավազով սայլակ
- Հերկ (1885)
- Հոտի վերադարձը (1886-1887)[10]
- Խոտով բեռնված սայլ (1878-1888)
- Ա. Մաուվեն Նիդեչլանդների նամականիշին (1939)
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտոն Մաուվե» հոդվածին։ |