Ասպիրակ ճապոնական

բույսերի տեսակ
Ասպիրակ ճապոնական
Ասպիրակ ճապոնական
Ասպիրակ ճապոնական
Դասակարգում
Թագավորություն Բույսեր (Plantae)
Տիպ/ԲաժինԱնոթավոր բույսեր (Tracheophyta)
ԵնթատիպՍերմնավոր բույսեր (Spermatophytes)
ԿարգՎարդածաղկավորներ (Rosales)
ԸնտանիքՎարդազգիներ (Rosaceae)
ԵնթաընտանիքԱսպիրակայիններ (Spiraeoideae)
ՑեղԱսպիրակ (Spiraea)
ՏեսակԱսպիրակ ճապոնական (S. japonica)
Միջազգային անվանում
Spiraea japonica

Ասպիրակ ճապոնական (լատին․՝ Spiraea japonica), վարդազգիների ընտանիքին պատկանող, մինչև 1,5 մ բարձրությամբ, հակադարձ ձվաձև պսակով թուփ է, բնության մեջ աճում է Ճապոնիայում և Չինաստանում։

Կենսաբանական նկարագիր

Տերևները ձվաձև են, հիմքում՝ սեպաձև, գագաթում՝ սրված, 3-7 սմ երկարության, գարնանն ունենում են վարդա-կարմրավուն, իսկ աշնանը՝ խայտաբղետ գունավորում։ Ծաղիկները կարմրավարդագույն են, մանր, հավաքված բարդ վահանման ծաղկաբույլերում։ Երևանում ծաղկում է հունիսի վերջին՝ շուրջ 2 ամիս տևողությամբ։ Ունի բազմաթիվ պարտիզային ձևեր, որոնք աչքի են ընկնում ծաղիկների և տերևների բազմազանությամբ և գունագեղությամբ։

Նշանակություն

Ճապոնական ասպիրակը համեմատաբար քիչ ցրտադիմացկուն է, լուսասեր, չափավոր չորադիմացկուն, քիչ պահանջկոտ հողի նկատմամբ, աչքի է ընկնում գազադիմացկունությամբ և փոշեդիմացկունությամբ։ Հաջողությամբ բազմանում է կտրոններով։ Կարելի է օգտագործել մեր հանրապետության գրեթե բոլոր (բացառությամբ լեռնային) գոտիների տարբեր տիպի կանաչ տնկարկներում՝ խմբերի, առանձնյակների և ծաղկող ցանկապատերի տեսքով։

Պատկերասրահ

Գրականություն

  • Ծառագիտություն, Ժ. Հ. Վարդանյան
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ասպիրակ ճապոնական» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ասպիրակ ճապոնական» հոդվածին։