Ավանդական հիերոգլիֆներ

Ավանդական հիերոգլիֆները վերաբերվում են չինական հիերոգլիֆներին, որոնք ավելի շատ մասնիկներով համապատասխանում են գոյություն ունեցող պարզեցված հիերոգլիֆներին[1]։ Ավանդական չինական հերոգլիֆները մինչ այսօր լայնորեն օգտագործվում են Թայվանում, Հոնկոգում և Մակաոյում, ինչպես նաև Հարավարևելյան Ասիայի սահմաններից դուրս արտասահմանյան չինական համայնքներում[2]։ Ավանդական և պարզեցված հիերոգլիֆների շուրջ բանավեճը չինական համայնքների միջև երկարատև խնդիր է եղել[3]։ Ներկայումս շատ չինական առցանց թերթերի օգտատերերին թույլ են տալիս անցում կատարել երկու հիերոգլիֆների խմբերի միջև[4]։

Ավանդական հիերոգլիֆներ
Տեսակlogographic writing system?, բնագիր և միատառ այբուբեն
Մասն էավանդական չինարեն
Ժառանգված համակարգclerical script?
ISO 15924Hant
 Traditional Chinese characters Վիքիպահեստում

Պատմություն

Ավանդական չինական հիերոգլիֆների ժամանականից ձևերեն առաջին անգամ ի հայտ են եկել Հան դինաստիայի ժամանակ և քիչ թե շատ կայուն են մնացել 5-րդ դարից (Հարավային և Հյուսիսային դինաստիաների օրոք)։

1932 թվականին Չինաստանի Հանրապետության կրթության նախարարությունը հրապարակեց ընդհանուր օգտագործման «Ավանդական արտասանության» բառարան, որը սահմանեց ժամանականից չինարեն ազգային լեզվի արտասանության ստանդարտ համակարգը։

1935 թվականի հունիսի 21-ին Չինաստանի Հանրապետության Կրթության նախարարությունը հրապարակեց 324 պարզեցված հիերոգլիֆների առաջին խմբաքանակակի աղյուսակ։

1936 թվականի հունվարի 15-ին Գոմինդան կենտրոնական կոմիտեն անցկացրեց իր հինգերորդ քաղաքական համաժողովը, որի ժամանակ Գոմինդանի Կենտրոնական կոմիտեի անդամ և քննության նախագահ Տայ Ծիտաոն (չինարեն՝ 戴季陶, փինյին Dài Jìtáo) առաջարկեց կասեցնել պարզեցված նիշերը, այդ թվում կասեցնել պարզեցված հիերոգլիֆների առաջին խմբաքանակը[5][6]։

1956 թվականին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունը հրապարակեց չինական հիերոգլիֆների պարզեցման ծրագիրը՝ հուսալով պարզեցված հիերոգլիֆների շնորհիվ աստիճանաբար վերացնել անգրագիտությունը ողջ երկրում, ինչն էլ մայրցամաքային Չինաստանում համարվում է անգրագիտության վերացման արշավի սկիզբը։

Ժամանակակց օգտագործումը չինարեն խոսող շրջաններում

繁 (փինյին fán ) հիերոգլիֆ, թարգմանաբար նշանակում է «բարդ, բարդության»
Երկրներ և շրջաններ, որոքն ներկայումս կամ նախկինում օգտագործում են չինական հիերոգլիֆներ որպես գրելու համակարգ:
Մուգ կանաչ․ Ավանդական չինարենը օգտագործվում է պաշտոնապես (Թայվան, Հոնկոնգ, Մակաո)
{{{2}}}․Պարզեցված չինարենը օգտագործվում է պաշտոնապես, բայց ավանդականը նույնպես կարող է օգտագործվելհրատարակության մեջ (Սինգապուր և Մալայզիա)[4]
Բաց կանաչ:Պարզեցված չինարենը օգտագործվում է պաշտոնապես, իսկ ավանդական ձևը առօրյա կյանքում հազվադեպ է հանդիպում (Չինաստան, Կոկան նահանգ և Մյանմայի Վա պետությունը )
Կապտականաչ․Չինական հիերոգլիֆները օգտագործվում են հմյուս այբուբենների հետ զուգահեռ իրենց համապատասխան մայրենի լեզուններով(Հարավային Կորեա, Ճապոնիա)
Դեղին․ Ժամանակին չինական հիերոգլիֆները օգտագործվել են պաշտոնապես, բայց այժմ հնացած են (Մոնղոլիա, Վիետնամ), Հյուսիսային Կորեա

Մայրցամաքային Չինաստան

Չնայած պարզեցված հիերոգլիֆները հաստատված են Չինական կառավարության կողմից և ուսուցանվում են դպրոցներում, սակայն ավանդական հիերոգլիֆների օգտագործման արգելք չկա։ Ավանդական հիերոգլիֆները օգտագործվում են ոչ պաշտոնական ձևով, հիմնականւմ ձեռագիր գրություններում, ինչպես նաև արձանագրություններում և կրոնական տեքստերում։ Դրարնք հաճախ պահպանվում են լոգոների կամ գրաֆիկային մեջ՝ անցյալի հիշողություններ արթնացնելու համար։ Այնումենայնիվ, Չինաստանում լրատվամիջոցերի և հաղորդակցությունների ճնշող մեծամասնությունը օգտագործում է պարզեցված հիորոգլիֆներ։

Հոնկոնգ և Մակաո

Հոնկոնգում և Մակաոյում ավանդական չինարեն է եղել է պաշտոնական գրավոր ձևը սկսած գաղութատիրության ժամանակներից։ Սակայն վերջին տարիներին չինական պարզեցված հիերոգլիֆները օգտագործվում են մայրցամաքային Չինաստանից եկած զբոսաշրջիկների և ներգաղթյալների համար[7]։ Պարզեցված հիերոգլիֆների օգտագործումը ստիպել է բնակիչներին մտահոգվել իրենց տեղական ժառանգությունը պաշտպանելու համար[8][9]։

Թայվան

Թայվանը երբեք չի ընդունել պազեցված հիերոգլիֆների համակարգը։ Պետական փաստաթղթերում և ուսումնական հաստատություններում պարզեղցված հիերոգլիֆների օգտագործումը արգելված է Թայվանի կառավարության կողմից[10][11][12][13]։ Այնումենայնիվ, պարզեցված հիերոգլիֆները սովորաբար կարող են հասկանալ կրթված թայվանացիները, քանի որ սովորելու համար քիչ ջանք է պահանջվում։ Որոշ պարզեցված հիերոգլիֆներ վաղուց եղել են ժողովրդական գրավոր խոսքում հին ժամանակներից՝ գոյություն ուեննալով արպես ոչ պաշտոնական տարբերակ (չինարեն՝ 俗字, փինյին sú zì)[14][15]։

Ֆիլիպիններ

Ֆիլիպիններում խոշոր պետական համալսարանները սովերեցնում են պարզեցված հիերոգլիֆներ, սակայն չինական կայացած դպրոցների զգալի մասը օգտագործում են ավանդական հիերոգլիֆներ։

Աշխատանքի հայտարարություն ֆիլիպյան-չինական թերթում, որը գրված է ավանդական չինական հիերոգլիֆներով

Միացյալ նահանգներ

19-րդ դարի երկրորդ կեսին ներգաղթելով Միացյալ Նահանգներ՝ պարզեցված հիերոգլիֆներ շատ առաջ, չինացի ամերիկացիները վաղուց օգտագործում էին ավանդական հիերոգլիֆները։ Հետևաբար, հանրային ծանուցումները և ցուցանակները ԱՄՆ-ում գրված էին ավանդական չինարենով[16]։

Համակարգչով օգտագործումը

Ավանդական չինական ստեղնաշար՝ հնչյունական նշաններով

Համակարգիչների և թվային ցանցերի լայն կիրառման շնորհիվ չինական հիերոգլիֆների արդիականացման ժամանակակից ստանդարտների ուշադրությունը աստիճանաբար տեղափոխվեց համակարգիչներում և ցանցերում դեպի չինական հիերոգլիֆների ստանդարտներ, որոնք նաև հայտնի են որպես թվային չինական հիերոգլիֆներ[17]։

Օգտագործումը այլ երկրներում

Ճապոներեն կյուջիթայը (անգլ.՝ Kyūjitai) այժմ հնացած, ոչ պարզեցված ձևն է պարզեցված շինջիթայի (անգլ.՝ Shinjitai)։ Այս ոչ պարզեցված հիերոգլիֆները հիմնականում համընկնում են չինարենի ավանդական հիերոգլիֆներին, բացառությամբ մի քանի փոքր տարածաշրջանակին գրաֆիկական տարբերությամբ։

Կորեերենում ավանդական չինական հիերոգլիֆները նույնական են Հանջային։

Ավանդական չինական հիերոգլիֆները օգտագործվում են նաև ոչ չինական էթնիկ խմբերի կողմից, հատկապես Մանիկ ժողովուրդը, որը գտնվում է Թաիլանդի հարավային Յալա նահանգի և Մալազիայի հյուսիսարևելյան Կեդահ նահանգից՝ քենիսու լեզվով գրելու համար[18][19]։

Օրինակներ

Ավանդական և պարզեցված հիերոգլիֆներ
ԱվանդականՊարզեցվածԹարգմանություն
հոյակապ
չինարեն
իրավունք
դուռ
տեսնել
սիրել
հատուկ
(Սու) ազգանուն
թռյուն
հարվածել
-ից մասնիկ
ամբոխ
գործունեություն
թռնել
վիշապ
իմաստ
ուռենի Մացուդա
(Դեն) ազգանուն
վախենալ
տխրություն
ավտոմեքենա
հանգիստ
(Լյու) ազգանուն

Լեզվական տարբերություն

Թայվանի, Հոնկոնգի և մայրցամաքային Չինաստանի բնակիչների միջև 1949 թվականի Գոմինդանի և Չինաստանի Կոմունիստական կուսակցության միջև պատերազմից հետո, երկարաժամկետ հաղորդակցության բացակայության պատճառով չինական բառապաշարը և նեոլոգիզմները հաճախ տարբերվում էին։ 1980 թվականից սկսած սկսեցին առաջանալ տարբեր օտարերկրյա գիտատեխնիկական տերմիներ և գրական աշխատություններ՝ ավելի ակնհայտ դարձնելով այս երևույթը։ Մայրցամաքը օգտագործում է մանդարին/փութոնհուա (չինարեն՝ 普通话 փինյին pǔtōnghuà) տառադարձություն, իսկ Հոնկոնգի և Մակաոյի բնակչությունը օգտագործում է կանտոներեն տառադարձություն, որի արդյունքում, որ մայրցամաքաում, Հոնկոնգում և Թայվանում թարգմանության շատ տարբեր մեթոդներ կան։

Թարգմանվածքի տարբերություններ
ԱնվանումՄայրցամաքային

Չինաստան

Հոնկոնգ, ՄակաոԹայվան
Տեղեկատվություն信息資訊資訊
Գնդիկավոր գրիչ圆珠笔原子筆原子筆
Հաշվարկիչ计算器計數機計算機
Կոշտ սկավառակ硬盘硬碟硬碟
Տեսահոլովալ视频影片影片
Մայքլ Ջորդան迈克尔·乔丹米高·佐敦麥可·喬丹
Ծրագրային ապահովում软件軟件軟體
CD սկավառակ光盘光碟光碟
«Մատրիցա»《黑客帝国》《廿二世紀殺人網絡》《駭客任務》
«Տիտանիկ»《泰坦尼克号》《鐵達尼號》《鐵達尼號》

Ծանոթագրություններ