Պարզեցված հիերոգլիֆներ

Պարզեցված հիերոգլիֆներ, 1955 թվականից հետո չինական ավանդական հիերոգլիֆների հեշտացված տարբերակ՝ համաձայն «Չինական հիերոգլիֆների պարզեցման պլանի»։ 1964 թվականին թողարկված «Պարզեցված հիերոգլիֆների ընդհանուր ցանկում» ընդգրկված է եղել մոտ 2200 պարզեցված հիերոգլիֆ։ Ընդհանուր պարզեցված հիերոգլիֆների նոր աղյուսակը, որը բաղկացած է 8105 (պարզեցված և ավանդական) հիերոգլիֆներից, պաշտոնապես ներդրվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պետական խորհրդի կողմից 2013 թվականի հունիսի 5-ին[1]։ Պարզեցված հիերոգլիֆները պաշտոնապես օգտագործվում են Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում, Մալայզիայում և Սինգապուրում, մինչդեռ Հոնկոնգում, Մակաոյում և Թայվանում գործածվում են ավանդական հիերոգլիֆները։

Պարզեցված հիերոգլիֆներ
Տեսակlogographic writing system?, բնագիր և միատառ այբուբեն
Մասն էպարզեցված չինարեն
Ժառանգված համակարգավանդական չինարեն հիերոգլիֆներ
ISO 15924Hans
 Simplified Chinese characters Վիքիպահեստում

Կան հիերոգլիֆներ, որոնց պարզեցման ժամանակ պահպանվել են ավանդական հիերոգլիֆների հիմքը, սակայն հեշտացվել է գրելաձևը[2]։ Սակայն կան հիերոգլիֆներ, որոնց հիմքն ամբողջովին փոխվել է[3]։ Օրինակ՝ 馬 (հայերեն՝ ձի, փինյին՝ mǎ) հիերոգլիֆը պարզեցնելու հետևանքով դարձել է 马 (հայերեն՝ ձի, փինյին՝ mǎ)։ Անզեն աչքով երևում է, որ հիերոգլիֆը պահպանել է հիմնական տեսքը և իմաստը, սակայն պարզեցվել է գրելաձևը։ Սակայն, օրինակ 聽 (հայերեն՝ լսել, փինյին՝ Tīng ) հիերոգլիֆի պարզեցումից հետո դրա տեսքը հիմքից փոխվել է՝ 听 (հայերեն՝ լսել, փինյին՝ Tīng):

Պատմություն

1920 թվականի Փետրվարի 1-ին՝ Չինաստանի Հանրապետության 9-րդ տարում, Ցիեն Հուանթոնը «Նոր երիտասարդություն» հոդվածում հրապարակեց «Չինական հիերոգլիֆների պարզեցման առաջարկ» հոդվածը։

1931 թվականի սեպտեմբերի 26-ին Վլադիվոստոկում տեղի ունեցավ «Չինական նոր հիերոգլիֆների առաջին համագումարը»։ Չինաստանի կոմունիստական կուսակցության ներկայացուցիչներ Քու Քյուբայը , Ու Յուժանգը և այլք համատեղ մշակեցին և հրապարակեցին «Հյուսիսային բարբառի լատինացված նոր հիերոգլիֆներ» գիրքը[4] ։

1930-ից 1940-ական թվականներին հիերոգլիֆների պարզեցման վերաբերյալ քննարկումներ ծավալվեցին Գոմինդանի կառավարությունում։ Մտավորականության մեծ մասը պնդում էր, որ հիերոգլիֆների պարզեցումը կնպաստի Չինաստանում գրագիտության զարգացմանը։ 1935 թվականին Ցիեն Սյուանտոնգի կողմից հավաքված 324 պարզեցված հիերոգլիֆները պաշտոնապես ներկայացվեցին որպես պարզեցված հիերոգլիֆների առաջին խմբաքանակի աղյուսակ, սակայն դրանք կասեցվեցին 1936 թվականին՝ կուսակցության ներսում անհամաձայնության պատճառով։

1936 թվականին՝ Չինաստանի Հանրապետության 25-րդ տարվա փետրվարին ՉԺՀ կրթության նախարարությանը գործադիր Յուենը հանձնարարեց ժամանակավորապես դադարեցնել «Պարզեցված հիերոգլիֆների նախագիծը»[5][6]։

1950 թվականին ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահ Ստալինը առաջարկեց վերացնել չինական «տառերը», և գործածել ընդհանուր լեզու՝ էսպերանտո։

1951-1964 թվականներին առաջին փուլում պարզեցված հիերոգլիֆները օրինականացնելու առաջին փորձն էր։ Հասարակության մեջ տարածվեցին պարզեցված հիերոգլիֆները։ Դրանց գործածումը սկսվեց կնիքների վրա, փաստաթղթերում և գրքերում[7]։

ՉԺՀ-ում նիշերի պարզեցման պաշտոնական առաջարկը (չինարեն՝ 汉字 简化方案 , փինյին՝ hànzì jiǎnhuà fāng'àn) հրապարակվել է 1956 թվականին ։ Միևնույն ժամանակ, պարզեցված հիերոգլիֆների ցանկը լիարժեք չէր և ՉԺՀ կառավարությունն առաջարկեց շատ ավելի լայն ցուցակ։ Պարզեցված հիերոգլիֆների պաշտոնական կարգավիճակը տրվել է 1964 թվականին («Հիերոգլիֆի պարզեցման ամփոփ աղյուսակը» ( չինարեն՝ 简化字总表, փինյին՝ jiǎnhuàzì zǒngbiǎo) ): Առաջին աղյուսակը պարունակում էր 352 պարզեցված նիշ։

1977 թվականի դեկտեմբերի 20-ին հայտարարվեց «Չինական հիերոգլիֆների պարզեցման երկրորդ սխեման (սևագիր)»։

1986 թվականի հոկտեմբերի 15 -ին «Պարզեցված հիերոգլիֆների ընդհանուր ցուցակը» հրապարակվեց Չինաստանի ամենախոշոր օրաթերթում[8]։ Ընդհանուր առմամբ ներառված էր 2274 պարզեցված հիերոգլիֆ և 14 պարզեցված ռադիկալ։

1993 թվականին Սինգապուրի կրթության նախարարության տարրական և միջնակարգ դպրոցների չինարեն լեզվի կոմիտեն համապատասխան վերանայումներ կատարեց նաև նախարարության կողմից 1976 թվականին թողարկված «Պարզեցված հիերոգլիֆների ընդհանուր աղյուսակի» մեջ, որպեսզի ամբողջական աղյուսակը համահունչ էր 1986 թվականին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կողմից վերահրատարակված «Պարզեցված հիերոգլիֆների աղյուսակին»։

2013 թվականի հունիսի 5-ին ՉԺՀ պետական խորհուրդը հրապարակեց «Չինարեն պարզեցված հիերոգլիֆների ընդհանուր աղյուսակը», ներառյալ «Ավանդական և պարզեցված հիերոգլիֆների համեմատությունը»[9]։

Պարզեցման մեթոդներ

Հիերոգլիֆները պարզեցվել են մի քանի ձևով.

Սովորաբար օգտագործվող հիերոգլիֆների բարդ մասերի փոխարինում ավելի պարզերով՝ 對→对(հայերեն՝ ճիշտ, փինյին՝ duì);觀→观(հայերեն՝ դիտել,փինյին՝ guān); 風→风 (հայերեն՝ քամի, փինյին՝ fēng) և այլն։

Հնչյունական բաղադրիչի փոփոխություն՝ 潔→洁 (հայերեն՝ մաքուր, փինյին՝ jié); 鄰→邻 (հայերեն՝ հարևան, փինյին՝ lín); 極→极 (հայերեն՝ ծայրահեղ, փինյին՝ jí) և այլն։

Բաղադրիչների հեռացում՝ 廣→广 (հայերեն՝ լայն, փինյին՝ guǎng); 寧→宁 (հայերեն՝ հանգիստ, փինյին՝ níng); 滅→灭 (հայերեն՝ մարել, փինյին՝ miè) և այլն։

Օգտագործելով գեղագրություն՝ 書→书 (հայերեն՝ գիրք, փինյին՝ shū); 長→长 (հայերեն՝ երկար, փինյին՝ zhǎng); 馬→马 (հայերեն՝ ձի, փինյին՝ mǎ) և այլն։

Նոր բանալիների համակցությունների ստեղծում՝ 體→体 (հայերեն՝ մարմին, փինյին՝ tǐ); 塵→尘 (հայերեն՝ փոշի, փինյին՝ chén); 竃→灶 (հայերեն՝ վառարան, փինյին՝ zào) և այլն։

Հիերոգլիֆը նույն կամ նման արտասանությամբ մեկ այլով փոխարինելը՝ 餘→余 (հայերեն՝ մարմին, փինյին՝ tǐ); 穀→谷 (հայերեն՝ մարմին, փինյին՝ tǐ); 後→后 (հայերեն՝ մարմին, փինյին՝ tǐ) և այլն։

Հիերոգլիֆներում հաճախ հանդիպող բաղադրիչի պարզեցում՝ 門→门 (հայերեն՝ մարմին, փինյին՝ tǐ); 閉→闭 (հայերեն՝ մարմին, փինյին՝ tǐ); 問→问 (հայերեն՝ մարմին, փինյին՝ tǐ) և այլն (այս կանոնից երկու բացառություններ են «բացել»՝ 開→开 և «փակել» 關→关, որտեղ «դարպասի» բանալին (門) ամբողջությամբ հանված է։)

Օրինակներ

Ավանդական և պարզեցված հիերոգլիֆների համեմատություն
ԱվանդականՊարզեցվածԹարգմանություն
էլեկտրականություն
գնել
բացել
արևելք
մեքենա
կարմիր
ժխտական մասնիկ
թռչուն
տաք
ժամանակ
լեզու, խոսք
Բուդդա
սպասարկում
առաքինություն
աղոթել
սև
սառույց
նապաստակ
նախանձ
լսել
վկայական, ապացույց
վիշապ
վաճառել
կրիա
տարիք, տարի
արվեստ
պատերազմ
փակել
երկաթ, մետաղ
քարտեզ
խումբ
շրջադարձ
广
լայն
վատ, չար
առատ
ուղեղ, միտք
բազմազան
ճնշում
հավ
գին
ուրախություն, ուրախ
օդ
գրասենյակ
ձայն
սովորել
մարմին
կետ
կատու
միջատ
հին
ի վիճակի լինել
10 000
գող
գանձ
երկիր
բժշկական

Ծանոթագրություններ