Ավարերեն
Ավարերեն, ավարների լեզուն։ Պատկանում է նախ-դաղստանյան լեզվաընտանիքի ավարա-անդյան խմբին։
Ավարերեն | |
---|---|
Տեսակ | լեզու և կենդանի լեզու |
Ենթադաս | ավար-անդիական լեզուներ |
Երկրներ | Ռուսաստան[1], Ադրբեջան[2] և Վրաստան[3] |
Խոսողների քանակ | 766 500 մարդ (2010)[4] և 715 000 մարդ (2010)[4] |
ՅՈՒՆԵՍԿՕ-ի լեզվի կարգավիճակ | խոցելի[5] |
Գրերի համակարգ | կյուրեղագիր և Avar alphabet? |
IETF | av |
ԳՕՍՏ 7.75–97 | ава 014 |
ISO 639-1 | av |
ISO 639-2 | ava |
ISO 639-3 | ava |
Avar language Վիքիպահեստում |
Խոսողների քանակը կազմում է մոտ 790.000 մարդ։ ՌԴ-ում ավարարենով խոսողների թիվը հասնում է 715.300 մարդու (անդյան ժողովուրդներն ավարերենը օգտագործում են որպես առօրյա խոսակցական լեզու)։
Բարբառները
Լեզուն հարուստ է բարբառներով, որոնք իրարից բավականին շատ են առանձնացված, և շատ դեպքերում տարբեր բարբառներով խոսողները միմյանց դժվարությամբ են հասկանում։ Բարբառները կարելի է բաժանել խմբերի՝
- հյուսիսային, որի վրա է հիմնված գրական ավարերենը,
- հարավարևմտյան (բաթլուխյան և գիդյան բարբառները),
- հարավարևելյան (անդալալյան, անցուխյան, քարախյան, կուսուրյան և զաքաթալյան բարբառները)։
Ավարերեն այբուբենը վերջնական տեսքով հաստատվեց 1938 թվականին ռուսական գրաֆիկայի`կիրիլիցայի հիման վրա։
Փաստեր
Հետաքրքրական փաստերից են ավարերենի վերաբերյալ իմամ Շամիլի խոսքերը. « Արաբերենից բացի ես գիտեմ երեք լեզու՝ ավարերենը, կումիկերենն ու չեչեներենը։ Ավարերենի հետ ես գնում եմ մարտի, կումիկերենով` կանանց հետ բացատրվում, իսկ չեչեներենով կատակ եմ անում »։
Ծանոթագրություններ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավարերեն» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 608)։ |