Արամ Ա

Մեծն Տանն Կիլիկիո կաթողիկոս

Արամ Ա Քեշիշյան Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս։

Արամ Ա. Քեշիշյան
Պետրոս Քէշիշեան
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս
 հուլիսի 1, 1995[1]
ՆախորդողԳարեգին Բ Սարգսյան (1977-1995), որ հետագայում դառնում է Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոս (1995-1999)
 
Կրթություն՝Ֆորդհեմի համալսարան
Մասնագիտություն՝հոգևորական
Ազգությունհայ
Դավանանքքրիստոնեություն
Ծննդյան օր8 Մարտ 1947
ԾննդավայրԼիբանանի մայրաքաղաք Բեյրութ
Քաղաքացիություն Լիբանան
Ի ծնե անունարմտ. հայ.՝ Պետրոս Քէշիշեան
 
Պարգևներ
Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշան

Կենսագրություն

Արամ Ա. Քեշիշյանը ծնվել է 1947 թվականի մարտի 8-ին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում։

Կրթություն

Արամ Ա-ն նախնական կրթություն է ստացել Լիբանանի Մեսրոպյան վարժարանում։

  • Հոկտեմբեր 1961թվականին, ընդունվում է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Դպրեվանքում,Անթիլիաս ։ Դպրեվանքի Ժառանգավորաց բաժնի քառամյա շրջանը աւարտելուց հետո,
  • Մայիս 1965 թվականին ձեռնադրվում է սարկավագ՝ ձեռամբ Գարեգին Եպսկ. Սարգիսյանի։ Իսկ Դպրեվանքի Ընծայարանի բաժնի եռամյա շրջանի ավարտին,
  • Մայիս 1968 թվականին ձեռնադրվում է աբեղա՝ ձեռամբ Լիբանանի Հայոց Առաջնորդ Տաճատ Արք. Ուրֆալյանի եւ
  • Ապրիլ 1970 թվականին ստանում է Վարդապետական աստիճան՝ ձեռամբ Խորէն Ա. Կաթողիկոսին։
  • Հոկտեմբեր 1978 թվականին, դեռեւս ուսանող Միացյալ Նահանգներում, ընտրվում է Լիբանանի Հայոց Թեմի Առաջնորդական Տեղապահ եւ
  • Մայիս 1979 թվականին՝ Առաջնորդ։
  • Մայիս 1980 թվականին ստանում է Ծայրագույն Վարդապետության աստիճան, և հաջորդ օրն իսկ ձեռնադրվումէ Եպիսկոպոս՝ ձեռամբ Գարեգին Բ. Աթոռակից Կաթողիկոսին։
  • Հունվար 1985 թվականին ստանում է Արքութեան տիտղոս։

Դպրեվանքի ուսման շրջանը հաջողությամբ ավարտելուց հետո,

  • 1968-1978 թվականներին հաջորդաբար սովորել է Մերձավոր արևելքի Աստվածաբական ճեմարանում (Near East School of Theology), Բեյրութի ամերիկյան համալսարանում(American University of Beirut), Շվեյցարիայի Պոսե Էկումենիկ հաստատությունում (Ecumenical Institute of Bossey), Օքսֆորդի համալսարանի (Oxford University) արևելագիտության բաժնում և Նյու Յորքի (Fordham University) Ֆորդհամի համալսարանում։ Եւ ստացել է ակադեմական հետեւյալ վկայականները.- բակալավրի (B.A.), Աստվածաբանության մագիստրոսի (M.Div.), Եկեղեցական պատմության մագիստրոսի (S.T.M.) եւ Փիլիսոփայության դոկտորի (Ph.D.) կոչումներին։
  • 1968 - 1975 թվականներին մինչեւ Ամերիկա ուսման գնալը, Արամ Ա. Կաթողիկոս Անթիլիասի Մայրավանքում վարում է հևտեւևալ պաշտոնները.- Փոխ-Տեսուչ Մարտիկյան վարժարանի, Դպրեվանքի Տեսչի Օգնական ու ապա՝ Փոխ-Տեսուչ, աստվածաբանական նյութերու դասախոս Դպրեվանքում, և Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան միջ-եկեղեցական հարաբերութեանց Ընդհանուր Քարտուղար։
  • 1972- 1975 դասաւանդում է նաև Հայկազյան համալսարանում և դասախոսություններ է տալիս Բեյրութի Համալսարանում (BUC) և Ամերիկյան համալսարանում (AUB)։

Միջ-եկեղեցական շարժումը (Ecumenical Movement)

Վեհափառին հայրապետի եկեղեցական կյանքում կարևոր տեղ է գրավում միջ եկեղեցական շարժումը ( Ecumenical Movement ): Աբեղայական Ձեռնադրությունից անմիջապես հետո , հանգրուանային զարգացումով նա իր հետևողական ու գործոն մասնակցությունն է բերում միջազգային եկեղեցական շարժումին՝ թե՛ տեղական, թե՛ Միջին Արեւելյան եւ թե միջազգային մակարդակներում։ Ներկա գտնվում է սեմինարների ավելի քան երեք հարյուր միջազգային , աստվածաբանական երկխoսութիւններու և համագումարների աշխարհի չորս կողմերը, ներկայացնելով Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը՝ երբեմն նաև հրավիրվելով որպես դասախոս։

Միջին Արեւելքի Եկեղեցիներու Խորհրդի (Middle East Council of Churches) կառույց

Վեհափառ հայրապետը 1974-ին իր կարևոր դերն է ունենում միջին Արևելքի եկեղեցիների խորհրդի ( Middle East Council of Churches ) կառույցի վերակազմակերպման աշխատանքներում, և այդ թվականից սկսած դառնում է նույն խորհրդի գործադիր վարչության մնայուն անդամը։

2006-ից մինչև 2014,Հաջորդական երկու շրջանի ընտրվումէ նախագահ և ապա պատուոյ նախագահ հիշյալ միջ-եկեղեցական խորհրդին։

1977-ին նշանակվում է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությանը ներկայացուցիչ Վիեննայի PRO ORIENTE կաթոլիկ Էկյումենիկ Կիլիկիո կազմակերպության մոտ, որից հետոՆույն կազմակերպության պատուոյ անդամ է ընտրվում։

(Joint Commission of Theological Dialogue Between the Orthodox Church and the Oriental Orthodox Churches)

Իր գործոն Մասնակցությունը բերում է Արևելեան ուղղափառ ոչ քաղկեդոն և քաղկեդոն եկեղեցի (Joint Commission of Theological Dialogue Between the Orthodox Church and the Oriental Orthodox Churches):

Ուղղափառ ավետարանչական ( Orthodox Evangelical ) և Արևելեան ուղղափառ Բարեկարգեալ (Oriental Orthodox) ընտանիքների աստվածաբանական տիալոկին միջազգային մակարդակի վրայ՝ որպես հիմնադիր ու մնայուն անդամ վերոհիշյալ հանձնախմբերի։

Կարևոր դեր ունենում է Արևելեան ուղղափառ ոչ քաղկեդոնական եկեղեցիների և կաթոլիկ Եկեղեցւոյ աստվածաբանական երկխոսության Oriental Orthodox Roman Catholic Theological Dialogue նախաձեռնությունում։

Դառնում է մնայու անդամ նաև շրջանային ու միջազգային մի շարք աստվածաբանական Էկյումենիկ հանձնախմբերի և կազմակերպությունների։

Եկեղեցիներու Համաշխարհային Խորհուրդը (World Council of Churches)

  • Վեհափառ Հայրապետին Էկյումենիկ ծառայությունում հատուկ տեղ է զբաղեցնում Եկեղեցիների Համաշխարհային Խորհուրդը (World Council of Churches)։
  • 1970 թվականից նա իր մասնակցությունն է բերում նշյալ Խորհրդի զանազան բաժանմունքների աշխատանքներում
  • Դառնում է անդամ խորհրդի երիտասարդական բաժանմունքին (Youth Department) և ապա «Հաւատ և Կարգ» հանձնաժողովին (Faith and Order Commission) ու նրա գործադիր վարչությանը (Standing Commission):
  • 1983 թվականին Ե.Հ. Խորհուրդի Վանքուվըրի, Կանադա համաժողովում ընտրվում է խորհրդի կենտրոնական վարչության անդամը. Իսկ
  • 1991 թվականին Քեմբերայի , Ավստրալիա համաժողովում կենտրոնական ու գործադիր Վարչությանց ( Central Committee and Executive Committee ) Ատենապետ՝ եօթ տարվա ժամանակաշրջանի համար։
  • Վեհափառը առաջին Ուղղափառն է և ամենից երիտասարդը Ե.Հ.Խորհրդի պատմությունում, որը ընտրվում է միջազգային սույն մեծ կազմակերպության ամենաբարձր պաշտոնի անունից։
  • 1998 թվականին Հարարեյի, Զիմբաբվեյում գումարված եկեղեցիների համաշխարհային խորհրդի 8-րդ վեհաժողովին վեհափառ հայրապետ միաձայնության վերընտրվում է Ատենապետ՝ դառնալով եկեղեցիների համաշխարհային խորհրդի պատմությունում առաջին վերընտրված ատենապետը (1991-1998, 1998-2007) թթ.

Եկեղեցական գործունեություն

1970 թվականին ավարտելով կրթությունը Անթիլիասի Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Դպրեվանքի ընծայարանի բաժնում Խորեն Ա. Կաթողիկոսի ձեռամբ ստացել է Վարդապետական աստիճան։ 1978 թվականին երբ դեռ ուսանում էր ԱՄՆ-ում ընտրվել է Լիբանանի Հայոց Թեմի առաջնորդական տեղապահ, իսկ 1979 թվականին Լիբանանի Հայոց Թեմի առաջնորդ։ 1980 թվականի մայիսին ստացել է Վարդապետության ծայրագույն աստիճան։ Վարդապետության ծայրագույն աստիճան ստանալու հաջորդ օրը Գարեգին Ա Կաթողիկոսի ձեռամբ դարձել է Եպիսկոպոս։ Մինչև ԱՄՆ ուսման մեկնելը Արամ Ա-ն Անթիլիասի Մայրավանքում ստացել է Անթիլիասի Մարտիկյան վարժարանի փոխտեսուչի, Անթիլիասի դպրեվանքի տեսուչի օգնականի և փոխտեսուչի պաշտոնները։ 1972-1975 թվականներին դարձել է Անթիլիասի դպրեվանքի աստվածաբանության դասախոս։ Արամ Ա-ն 1974 թվականին կարևոր դեր է ունեցել Մերձավոր Արևելքի Եկեղեցիների Խորհրդի կառույցի վերակազմակերպման աշխատանքներին, և նույն տարում դարձել է այդ խորհրդի Գործադիր Վարչության անդամ։ 1977 թվականին նշանակվել է Վիեննայում Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության ներկայացուցիչ։ 1970 թվականին դարձել է Եկեղեցիների Համաշխարհային խորհրդի երիտասարդական բաժանմունքի ապա «Հավատք և Կարգ» հանձնաժողովի գործադիր ղեկավար։ 1978 թվականին Արամ Ա. ստացել է Լիբանանի Հայոց Առաջնորդի պաշտոնը։ Արամ Ա-ն Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս է դարձել 1995 թվականի հունիսի 28-ին։ Օծումը տեղի է ունեցել 1995 թվականի հուլիսի 1-ին։ Կաթողիկոս դառնալուց հետո Արամ Ա-ն լուծել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության առաքելության վերակազմակերպման և վերածաղմկան աշխատանքները։

Աշխատանքային գործունեություն

  • 1968 թ.` Անթիլիասի դպրեվանքի փոխտեսուչ։
  • 1968 թ.` Անթիլիասի Մայրավանքի աստվածաբանության դասախոս։
  • 1972-1975 թթ.` Բեյրութի Հայկազյան համալսարանի դասախոս։
  • 1974 թ.` Մերձավոր Արևելքի Եկեղեցիների Խորհուրդի գործադիր վարչության անդամ։
  • 1974-1975 թթ.` Բեյրութի Ամերիկյան համալսարանի դասախոս։
  • 1975 թ.` Կիլիկիո կաթողիկոսարանի միջեկեղեցական հարաբերությունների ընդհանուր քարտուղար։
  • 1977 թ.` Վիեննայի Էկումենիկ կազմակերպությունում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ներկայացուցիչ։
  • 1978 թ.` Միացյալ Նահանգներում Լիբանանի հայկական թեմի առաջնորդական տեղապահ։
  • 1978 թ.` Լիբանանի հայկական թեմի առաջնորդ։
  • 1979-1995 թթ.՝ Միացյալ Նահանգներում Լիբանանի հայկական թեմի առաջնորդ։
  • 1983 թ.` Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի վարչության անդամ։
  • 1994 թ.` World Religions Museum Foundation միջազգային կազմակերպության պատվավոր նախագահ։
  • 1998 թ.` Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի ատենապետ։
  • 2006 թ.՝ World Religions for Peace միջազգային կազմակերպության նախագահ։

Եկեղեցական պաշտոններ

  • 1970 թ.` վարդապետ
  • 1980 թ.` եպիսկոպոս
  • 1985 թ.` արքեպիսկոպոս
  • 1995 թ.` կաթողիկոս

Գիտական աշխատություններ

աշխատությունվայրթվականլեզու
Ներսես Շնորհալի - Աստուածաբանու ԷքիւմէնիստԲեյրութ1974հայերեն
Հայաստանեայց Եկեղեցւոյ Ճշմարիտ ԴիմագիծըԱնթիլիաս1979հայերեն
Վերականգնումի ԿամքովԲեյրութ1983հայերեն
Ժողովուրդին հետԱնթիլիաս1989հայերեն
Դէպի 1700-ամեակ Սուրբ Թադէի ՃամբովԱնթիլիաս1996հայերեն
Որդի Աստուծոյ, Որդի ՄարդոյԱնթիլիաս1999հայերեն
Ազգ, Եկեղեցի, ՀայրենիքԱնթիլիաս1999հայերեն
Հաւատքի ԱռաքելութիւնԱնթիլիաս2003հայերեն
Տէր Զօր։ Համազգային ՈւխտատեղիԱնթիլիաս2005հայերեն
Ծառայութեան ՄեծութիւնըԱնթիլիաս2005հայերեն
Կեանքը Արժէքներով ԻմաստաւորելԱնթիլիաս2009հայերեն
The Witness of the Armenian Church in a Diaspora SituationՆյու Յորք1978հայերեն
Conciliar FellowshipՋենովա1991հայերեն
Orthodox Perspectives on MissionՕքսֆորդ1992հայերեն
The Challenge to be a Church in a Changing WorldՆյու Յորք1997հայերեն
In search of Ecumenical VisionԱնթիլիաս2000հայերեն
L’eglise Face aux Grands defisԱնթիլիաս2000հայերեն
The Armenian Church Beyond the 1700th AnniversaryԱնթիլիաս2002հայերեն
Justice, Paix, ReconciliationԱնթիլիաս2003հայերեն
The Christian Witness at the Crossroads in the Middle EastԱնթիլիաս2004հայերեն
For a Church Beyond its WallsԱնթիլիաս2006հայերեն
Pour un Monde TransformeԱնթիլիաս2006հայերեն
Dialogue with Youth MontrealՄոնրեալ2009անգլերեն, Ֆրանսերեն
Enriching Life with valuesԱնթիլիաս2009հայերեն
St. Nerses the Gracious and Church UnityԱնթիլիաս2010անգլերեն
A Journey of Faith, Hope and VisionԱնթիլիաս2011անգլերեն
Taking the Church to the PeopleԱնթիլիաս2011անգլերեն
THE ARMENIAN CHURCHԱնթիլիաս2016անգլերեն
L’ÉGLISE ARMÉNIENNEԱնթիլիաս2018ֆրանսերեն
«ՆՈՐ ՀՈՐԻԶՈՆՆԵՐՈՒ ԴԻՄԱՑ»Անթիլիաս2018հայերեն
АРМЯНСКАЯ ЦЕРКОВЬԱնթիլիաս2018ռուսերեն

. Author: His Holiness Aram I - Antelias, 2016, English, 241 Pages.

Պատկերասրահ

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արամ Ա» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արամ Ա» հոդվածին։