Արարատ Միրզոյան

Վիքիպեդիայում կան հոդվածներ Միրզոյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Արարատ Սամվելի Միրզոյան (նոյեմբերի 23, 1979(1979-11-23), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), կուսակցական, պետական-քաղաքական գործիչ, Հայաստանի 6-րդ գումարման ընդդիմադիր պատգամավոր, Հայաստանի 7-րդ գումարման ազգային ժողովի նախագահ[1]։ 2021 թվականի օգոստոսի 19-ից Հայաստանի արտաքին գործերի նախարար[2]։

Արարատ Միրզոյան
Դրոշ
Դրոշ
(13-րդ) Հայաստանի արտաքին գործերի նախարար
Դրոշ
Դրոշ
 2021 թվականի օգոստոսի 19-ից
ՎարչապետՆիկոլ Փաշինյան
ՆախորդողԱրա Այվազյան, Արմեն Գրիգորյան (պաշտոնակատար)
Դրոշ
Դրոշ
ՀՀ ԱԺ 7-րդ գումարման ԱԺ նախագահ
Դրոշ
Դրոշ
2019 հունվարի 14 - 2021 օգոստոսի 2
ՆախորդողԱրա Բաբլոյան
ՀաջորդողԱլեն Սիմոնյան
Դրոշ
Դրոշ
(2-րդ) ՀՀ I փոխվարչապետ
Դրոշ
Դրոշ
2018 մայիսի 11 - 2019 հունվարի 14
ՎարչապետՆիկոլ Փաշինյան
ՆախորդողԿարեն Կարապետյան
Դրոշ
Դրոշ
ՀՀ ԱԺ 6-րդ գումարման պատգամավոր
Դրոշ
Դրոշ
2017 ապրիլի 2 - 2018 մայիսի 11
Ազգային ժողովի նախագահԱրա Բաբլոյան
 
Կուսակցություն՝«Ելք» դաշինք, Քաղաքացիական պայմանագիր և «Իմ քայլը» դաշինք
Կրթություն՝ԵՊՀ պատմության ֆակուլտետ (2000), Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիա (2004) և Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ (2005)
Գիտական աստիճան՝պատմական գիտությունների թեկնածու
Մասնագիտություն՝պատմաբան և քաղաքական գործիչ
Ծննդյան օրնոյեմբերի 23, 1979(1979-11-23) (44 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ՀայրՍամվել Միրզոյան

Կենսագրական տվյալներ

Արարատ Միրզոյանը ծնվել է 1979 թվականի նոյեմբերի 23-ին Երևան քաղաքում։

Կրթություն

2000 թվականին ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի արվեստի բաժինը։

2002 թվականին ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի մագիստրատուրան՝ որպես պատմաբան։

2004 թվականին ավարտել է ՀՀ պետական կառավարման ակադեմիան՝ որպես պետական ծառայող, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մասնագետ։

2005 թվականին ավարտել է ՀՀ ԳԱԱ ասպիրանտուրան՝ որպես պատմական գիտությունների թեկնածու[3]։

Աշխատանքային գործունեություն

2003-2005 թվականներին աշխատել է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում՝ որպես կրտսեր գիտաշխատող։

2005-2007 թվականներին աշխատել է Հայաստանի ազգային արխիվում՝ որպես հասարակական-քաղաքական փաստաթղթերի բաժնի գլխավոր արխիվագետ։

2007-2010 թվականներին աշխատել է «Էյչ-Էս-Բի-ՍԻ Բանկ Հայաստան» ՓԲԸ-ում։

2011-2012 թվականներին որպես վերլուծաբան՝ աշխատել է «Ռեգնում» միջազգային լրատվական գործակալությունում։

2012-2013 թվականներին աշխատել է Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամում (IFES)՝ որպես ընտրողների իրազեկման ծրագրի համակարգող։

2012 թվականի հոկտեմբերից 2013 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածում դասավանդել է ԵՊՀ-ում։

2013-2015 թվականներին եղել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDEA) հիմնադրամի «Ավրորա մրցանակ և 100 կյանք» նախաձեռնության հետազոտական խմբի ղեկավարը։

2014-2017 թվականներին աշխատել է որպես Բազմակուսակցական ժողովրդավարության նիդեռլանդական ինստիտուտի (NIMD) քաղաքական կուսակցությունների և ռազմավարական պլանավորման փորձագետ[4]։ Մասնակցել է նաև հակառուսական որոշ ակցիաների[5]։

Քաղաքական գործունեություն

Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ

Արարատ Միրզոյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է։ 2016 թվականից հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։

2019 թվականի հունիսի 16-ին տեղի ունեցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ համագումարի ժամանակ ընտրվել է ՔՊ վարչության անդամ[6][7][8][9][10][11]։

ՀՀ ԱԺ 6-րդ գումարման պատգամավոր

2017 թվականի ապրիլի 2-ին «Ելք» կուսակցությունների դաշինքի թիվ 3 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով ընտրվել է ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր։

Թավշյա հեղափոխություն

2018 թվականին Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ մեկնարկեց «Իմ քայլը» նախաձեռնությունը, որը Գյումրիից դեպի Երևան քայլարշավ էր կազմակերպել ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության[12]։ Նախաձեռնությունը համագործակցում էր Սերժ Սարգսյանի իշխանության դեմ պայքարող այլ ուժերի հետ և լայն աջակցություն ստացավ բնակչության տարբեր հատվածների կողմից։ Նախաձեռնության առաջնորդներից էր նաև Արարատ Միրզոյանը։ Սկսված մասշտաբային անհնազանդության գործողությունների հետևանքով ապրիլի 23-ի կեսօրին Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց իր պաշտոնից[13]։

Հայաստանի փոխվարչապետ

2018 թվականի մայիսի 11-ին նշանակվել է Հայաստանի առաջին փոխվարչապետ։

ՀՀ 7-րդ գումարման ԱԺ նախագահ

2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ վարչական շրջաններն ընդգրկող թիվ 3 ընտրատարածքում լինելով «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուներից մեկը՝ ստացել է 25 550 ձայն[14][15]։

2019 թվականի հունվարի 10-ին ստացել է պատգամավորական մանդատը[16][17]։

2019 թվականի հունվարի 14-ին տեղի ունեցած ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի ժամանակ ընտրվել է ԱԺ նախագահ[18][19]՝ 131 կողմ ձայնով[20]։

Հայաստանի արտաքին գործերի նախարար

2021 թվականի օգոստոսի 19-ին նշանակվել է Հայաստանի արտաքին գործերի նախարար։

Գործակալական ենթադրյալ գործունեություն

2020 թվականին Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը իր տեսաուղերձում հայտնում է, որ Արարատ Միրզոյանը հանդիսանում է կրկնակի գործակալ։ Նրա պնդմամբ՝ 2005 թվականին Արարատ Միրզոյանը մեկնում է Ամերիկայի Միացյալ Նահանգներ և սկսում ուսումնասիրել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը։ Մ․Մինասյանի հայտնելով՝ Ա․Միրզոյանը այդպիսով դառնում է Թուրքիայի գործակալ[21]։

Մ․Մինասյանի խոսքով որոշ ժամանակ անց Արարատ Միրզոյանը հայտնվում է Հայաստանի ազգային անվտանգության ծառայության ուշադրության կենտրոնում, ինչից հետո նրան առաջարկում են դառնալ համագործակցել իրենց հետ, հակառակ դեպքում սպառնալով մեղադրանք առաջադրել պետական դավաճանության համար։ Մ․Մինասյանը նաև հրապարակել է 2007 թվականին գրված փաստաթուղթ, որը ներկայացվել է որպես Ա․Միրզոյանի գործակալ դառնալու պայմանագիր։ Այդ փաստաթղթում Ա․Միրզոյանը ստորագրել է Օմեգա բառը խորհրդանշող նշանով[22]։

Պարգևներ

2016 թվականին պարգևատրվել է Հայաստանի պաշտպանության նախարարության պատվոգրով։

Ընտանիք

Ամուսնացած է Գոհար Աբաջյանի հետ, ունի երկու զավակ։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Նախորդող
Արա Բաբլոյան
ՀՀ ԱԺ Նախագահ
Արարատ Միրզոյան

2019-
Հաջորդող
Ալեն Սիմոնյան