Արեգակի խավարում 2020 թվականի հունիսի 21-ին

2020 թվականի հունիսի 21-ի Արեգակի խավարում, Արեգակի օղակաձև խավարում, որն ամենալավը տեսանելի է եղել Աֆրիկայում (հատկապես նրա արևելյան մասում), հարավային և արևելյան Ասիայում։ Խավարման ամբողջական փուլի առավելագույն տևողությունը կազմել է ընդամենը 38 վայրկյան։ Ի տարբերություն Արեգակի լրիվ խավարման՝ օղակաձև խավարման ժամանակ Լուսինը ծածկում է Արեգակի սկավառակի հիմնական մասը՝ եզրերում թողնելով նեղ լուսավոր օղակ՝ «հրե օղակ»։

Արեգակի խավարում 2020 թվականի հունիսի 21-ին

Նախորդ այսպիսի Արեգակի խավարում եղել է 2002 թվականի հունիսի 10-ին (Մանադո (Ինդոնեզիա) և Պուերտո-Վալյարտա (Մեքսիկա)մասնակի՝ Արևելյան Ասիա, Ավստրալիայի հյուսիս-արևելք, Հյուսիսային Ամերիկա, Հավայի), հաջորդը կանխատեսվում է 2037 թվականի հուլիսի 13-ին (Ավստրալիա, Նոր Զելանդիա, Խաղաղ օվկիանոս)[1]։

Խավարման տեսանելիության գոտիներ

Խավարումը սկսվել է Գրինվիչի ժամանակով ժամը 04:45:58-ին, 06:40:04-ին հասնել առավելագույն փուլին և ավարտվել 09:34:01-ին։ Խավարման լավագույն տեսանելիությունը եղել է Հնդկաստանի հյուսիսից և Չինաստանի հարավ-արևմուտքից, որտեղ այդ ժամանակ եղել է կեսօր։

Խավարումը տեսանելի է եղել 111 երկրում՝ օղակաձև կամ մասնավոր[2]։ Արեգակի այս խավարումը համընկում է ամառային արևադարձի հետ։ Այդ օրը սկսվում է աստղագիտական ամառը։

ԲնակավայրԺամանակ UTCΗՏևողություն
Բինգա 04:48:352,9°1 м 20 с
Օբո 04:50:1310,0°1 м 16 с
Ռումբեկ 04:51:4013,8°1 м 11 с
Լալիբելա 05:00:1026,3°1 м 9 с
Բեյթ Էլ Ֆաքիխ 05:06:0732,4°1 м 5 с
Քուրայաթ 05:39:1656,4°0 м 48 с
Սուքուր 06:07:3871,7°0 м 42 с
Սիրսա 06:26:1280,0°0 м 32 с
Կուրկուշետրա 06:31:4681,8°0 м 35 с
Սյամին 08:10:4835,3°0 м 57 с
Ցզյաի 08:14:1332,2°1 м 0 с

Խավարման տեսանելիությունը Հայաստանից

Հայաստանից խավարում դիտվել է մասամբ՝ մոտ 30%։ Այն սկսվել է Երևանի ժամանակով 08։ 55։ 33-ին, առավելագույն փուլին հասել 09։ 45։ 43-ին և ավարտվել 10։ 51։ 59-ին[3]։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ