Աքուրեյրի

Աքուրեյրի (իսլ.՝ Akureyri), քաղաք և համայնք Իսլանդիայի հյուսիսային մասում, պետության չորրորդ խոշոր քաղաքը (Ռեյկյավիկից, Կոուպավոգյուրից և Հաբնարֆյորդյուրից հետո)։ Բնակչությունը՝ 19 893 մարդ (հունվարի 1, 2023)[1]։ Քաղաքը նաև անվանում են Իսլանդիայի «հյուսիսային մայրաքաղաք» (իսլ.՝ Höfuðstaður Norðurlands

Քաղաք
Աքուրեյրի
իսլ.՝ Akureyri
Զինանշան

ԵրկիրԻսլանդիա Իսլանդիա
Հիմնադրված է1786 թ.
Մակերես125 կմ²
ԲԾՄ40 մետր
Բնակչություն19 893 մարդ (հունվարի 1, 2023)[1]
Ժամային գոտիUTC+0
Հեռախոսային կոդ461
Փոստային դասիչ600-603
Պաշտոնական կայքakureyri.is(իսլանդ.) (անգլ.)
Աքուրեյրի (Իսլանդիա)##
Աքուրեյրի (Իսլանդիա)

Պատմություն

Առաջին վիկինգները բնակվել են Աքուրեյրիում դեռևս մ. թ. IX դարում։ Քաղաքի անվանումը հիշատակվում է 1562 թվականից, երբ այստեղ ամուսնական դավաճանության համար կին է արտաքսվել։ Մշտական բնակավայրերը ի հայտ են եկել 1778 թվականից։ 1786 թվականից Աքուրեյրին Դանիայի թագավորի կողմից ստացել է քաղաքի կարգավիճակ։

Աշխարհագրություն

Աքուրեյրիի աշխարհագրական կոորդինատներն են՝ 65°41′ հս․ լ. 18°06′ ամ. ե.HGЯOՔաղաքը տեղակայված է Էյա-Ֆյորդ (Eyjafjörður) ֆյորդի արևմտյան հատվածում, շրջապատված է լեռներով, որոնցից ամենաբարձրը Սուլուր (Súlur) լեռն է՝ 1213 մ։

Ծովային առափնյան իրենից ներկայացնում է նեղ, հարթ գիծ զառիթափ ոչ բարձր բլրի առջև։ Քաղաքի միջով անցնում է Գլերաու (իսլ.՝ Glerá) գետը։ Լեռներով շրջապատված երկար ֆյորդի վերջում գտնվելու պատճառով քաղաքում ավելի զգայուն են ջերմաստիճանի տատանումները (տաք ամառ, ցուրտ ձմեռ)։ Լեռները Աքուրեյրին պաշտպանում են քամիներից։

Աքուրեյրիից ոչ հեռու գտնվում է հայտնի Գոդաֆոս ջրվեժը (իսլ.՝ Goðafoss, «Աստծո ջրվեժ»), որտեղ Իսլանդիայի բնակիչների մկրտության ժամանակ նետում էին հեթանոսական կուռքերին։

Կլիմա

Աքուրեյրի, Իսլանդիաի կլիմայական տվյալները
ԱմիսհունվփետմարտապրմայհունհուլօգոսսեպհոկնոյդեկՏարի
Ռեկորդային բարձր °C (°F)13.0
(55.4)
13.8
(56.8)
15.0
(59)
19.8
(67.6)
24.6
(76.3)
29.4
(84.9)
27.6
(81.7)
27.7
(81.9)
21.8
(71.2)
19.5
(67.1)
17.6
(63.7)
N/A29.4
(84.9)
Միջին բարձր °C (°F)0.9
(33.6)
1.7
(35.1)
2.1
(35.8)
5.4
(41.7)
9.5
(49.1)
13.2
(55.8)
14.5
(58.1)
13.9
(57)
9.9
(49.8)
5.9
(42.6)
2.6
(36.7)
1.3
(34.3)
6.74
(44.13)
Միջին օրական °C (°F)−2.2
(28)
−1.5
(29.3)
−1.3
(29.7)
1.6
(34.9)
5.5
(41.9)
9.1
(48.4)
10.5
(50.9)
10.0
(50)
6.3
(43.3)
3.0
(37.4)
−0.4
(31.3)
−1.9
(28.6)
3.23
(37.81)
Միջին ցածր °C (°F)−5.5
(22.1)
−4.7
(23.5)
−4.2
(24.4)
1.5
(34.7)
2.3
(36.1)
6.0
(42.8)
7.5
(45.5)
7.1
(44.8)
3.5
(38.3)
−0.4
(31.3)
−3.0
(26.6)
−5.1
(22.8)
0.42
(32.74)
Ռեկորդային ցածր °C (°F)−21.6
(−6.9)
−21.2
(−6.2)
−23.0
(−9.4)
−18.2
(−0.8)
−10.4
(13.3)
−2.1
(28.2)
1.3
(34.3)
−2.1
(28.2)
−7.3
(18.9)
−13.6
(7.5)
−18.5
(−1.3)
−20.2
(−4.4)
−23
(−9.4)
Տեղումներ մմ (դյույմ)55.2
(2.173)
42.5
(1.673)
43.3
(1.705)
29.2
(1.15)
19.3
(0.76)
28.2
(1.11)
33.0
(1.299)
34.1
(1.343)
39.1
(1.539)
58.0
(2.283)
54.2
(2.134)
52.8
(2.079)
488.9
(19.248)
Միջ. տեղումների օրեր (≥ 1.0mm)11.18.39.86.24.86.47.37.17.911.010.911.3102.1
Միջին ամսական արևային ժամ6.236.477.5129.0173.6177.0158.1136.484.052.712.00.01042,9
Աղբյուր #1: Hong Kong Observatory[2]
Աղբյուր #2: Icelandic Meteorological Office (IMO)

Մշակույթ և սպորտ

Քաղաքում գործում է համալսարան և երկու բուսաբանական այգի։ Քաղաքի գլխավոր տեսարժան վայրը լյութերանական Աքուրեյրարկիրկյա (իսլ.՝ Akureyrarkirkja) եկեղեցին է։

Աքուրեյրին համարվում է պետության ձմեռային մարզաձևերի կենտրոն։ Այստեղ կազմակերպվում են մի շարք ճանապարհորդություններ, հոկեյի առաջնություններ։

Հայտնի մարդիկ

Աքուրեյրիում է բնակվել երգչուհի, Եվրատեսիլ 2009 մրցույթի մասնակից Յոհաննան։Աքուրեյրիում է ծնվել Եվրատեսիլ 2008 մասնակից Ֆրիդրիկ Օմարը, ով մտնում էր Eurobandið խմբի կազմի մեջ։

Տեսարժան վայրեր

  • Աքուրեյրարկիրկյա եկեղեցի
  • Գլերաուրկիրկյա եկեղեցի

Քույր-քաղաքներ

Աքուրեյրի

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Акурейри // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աքուրեյրի» հոդվածին։