Բարտոլոմեո Վիվարինի
Բարտոլոմեո Վիվարինի (իտալ.՝ Bartolommeo Vivarini, նաև հայտնի՝ որպես Բարտոլոմեո դա Մուրանոմոտ 1430, Վենետիկ, Վենետիկի հանրապետություն[1] - մոտ 1499[2][3][4], Իտալիա), վերածննդի դարաշրջանի իտալացի նկարիչ, քանդակագործ։
Բարտոլոմեո Վիվարինի | |
---|---|
Ծնվել է | մոտ 1430 |
Ծննդավայր | Վենետիկ, Վենետիկի հանրապետություն[1] |
Վախճանվել է | մոտ 1499[2][3][4] |
Մահվան վայր | Իտալիա |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | նկարիչ և քանդակագործ |
Ժանր | հոգևոր արվեստ |
Ուշագրավ աշխատանքներ | Annunciation?, Polyptych with saints?, Saint Louis of Toulouse?, Saint Damian (or Cosmas)? և Saint Cosmas (or Damian)? |
Ազգականներ | Alvise Vivarini?[5] և Giovanni d'Alemagna? |
![]() |
Կենսագրություն
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/62/Christ_Enthroned.jpg/200px-Christ_Enthroned.jpg)
Ծնվել է Մուրանոյում։ 1450-ական թվականների (հնարավոր է մինչև 1460-ական թվականների) առաջին կեսին, ըստ երևույթին, աշխատել է առավելապես իր ավագ եղբայր Անտոնիոյի հետ, (այս ժամանակահատվածում առավել հայտնի աշխատանքներից է «Փառք Սուրբ Պետրոսին»՝ պատկերված Սուրբ Ֆրանցիսկ եկեղեցու համար)։ Ի դեպ՝ Բարտոլոմեոի ավագ եղբայր Անտոնիո Վիվարինին է սկիզբ դրել նկարիչների տոհմին՝ ներառելով իր կրտսեր եղբորը՝ Բարտոլոմեո Վիվարինիին և զարմիկին՝ Ալվիզե Վիվարինիին։ Հետագա աշխատանքների ընթացքում Վիվարին մեծ տեղ է հատկացնում Աստվածամոր պատկերներին, որոնցից հատկապես ուշագրավ է համարվում «Նստած գահին» (1465)՝ Բարի տաճարի համար։ Վերջին հայտնի աշխատանքը «Սուրբ Վարվառա»-ն (1490) է։ Նրա ստեղծագործությունները լի են ջերմությամբ, նա իտալացի առաջին արվեստագետներից էր, ով օգտագործեց յուղաներկեր (սկսած՝ 1473 թվականից)։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
- Статья в Британнике (անգլերեն)
- словарь Брокгауза и Ефрона(չաշխատող հղում)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բարտոլոմեո Վիվարինի» հոդվածին։ |