Ֆրա Բարտոլոմեո

(Վերահղված է Բարտոլոմեո Ֆրաից)

Ֆրա Բարտոլոմեո[6] (իտալ.՝ Fra-Bartollommeo, լրիվ անունը՝ Ֆրա Բարտոլոմեո դի Սան Մարկո (իտալ.՝ Fra-Bartollommeo di San-Marco), ծնյալ Բաչչո դելլա Պորտա (իտալ.՝ Baccio della Porta[7]). մարտի 28, 1472[1], Պրատո, Տոսկանա, Իտալիա[2] - հոկտեմբերի 31, 1517(1517-10-31)[1][3][4][…], Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն[2]), կերպարվեստի ֆլորենտական դպրոցի ականավոր ներկայացուցիչ։

Ֆրա Բարտոլոմեո
իտալ.՝ Fra-Bartolommeo
Ծնվել էմարտի 28, 1472[1]
ԾննդավայրՊրատո, Տոսկանա, Իտալիա[2]
Վախճանվել էհոկտեմբերի 31, 1517(1517-10-31)[1][3][4][…] (45 տարեկան)
Մահվան վայրՖլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն[2]
Քաղաքացիություն Ֆլորենցիայի Հանրապետություն[5]
ԴավանանքՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
Մասնագիտություննկարիչ, վանական և գծանկարիչ
ՈճՎերածնունդ
Ժանրկրոնական նկարչություն
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներVision of St Bernard with Sts Benedict and John the Evangelist?, Lamentation?, God the Father with Sts Catherine of Siena and Mary Magdalen? և The Holy Family with the Infant John the Baptist?
ՈւսուցիչՊիերո դի Կոզիմո և Կոզիմո Ռոսսելլի
ԱշակերտներՌինդոլֆո Գիրլանդայո
 Fra Bartolomeo Վիքիպահեստում
Սուրբ Բեռնարդի տեսիլքը

Կենսագրություն

Ֆրա Բարտոլոմեոյի առաջին ուսուցիչը նկարիչ Կոզիմո Ռոսսելին էր, ում սկսել է աշակերտել 1484 թվականին։ Մասնագիտական իր հետագա աճի համար նա պարտական է Լեոնարդո դա Վինչիի ստեղծագործությունների խորաթափանց ուսումնասիրությանը։

1490 թվականին Մարիոտո Ալբերտինելլիի հետ բացել է սեփական արվեստանոցը (ի դեպ՝ այստեղ նրան աշակերտել են հետագայում ճանաչված նկարիչներ դարձած Ջուլիանո Բուջարդինին, Ռինդոլֆո Գիրլանդայոն և ուրիշներ)։

1496 թվականին Սավոնարոլայի քարոզների ազդեցության տակ Բարտոլոմեոն այրել է աշխարհիկ թեմաներով իր ստեղծած նկարները։ 1500 թվականին դարձել է Ֆլորենցիայում գտնվող դոմինիկյան Սուրբ Մարկոս վանքի կրոնավոր, հրաժարվել արվեստից մի քանի տարի շարունակ։ Սակայն 1504 թվականին վանահայրը կարողացել է նրան համոզել, որ վերադառնա ստեղծագործական իր աշխատանքին[8]։

Ֆրա Բարտոլոմեոյի վրա դրական ներգործություն է ունեցել երիտասարդ Ռաֆայելը, ով 1504 թվականին այցելել էր Ֆլորենցիա։ Վերջինս էլ իր հերթին ծանոթացել է առավել հասուն Բարտոլոմեոյի կուտակած ստեղծագործական փորձին՝ հատկապես երփնագրի (կոլորիտի) բնագավառում։ Այս երկու վարպետները մինչև մահ շարունակել են պահպանել բարեկամական սերտ կապը միմյանց հետ։

Ֆրա Բարտոլոմեոն վախճանվել է 1517 թվականին, Ֆլորենցիայում։ Այդ քաղաքում մինչ օրս պահպանվել են նրա լավագույն ստեղծագործություններից շատերը, այդ թվում՝ Մարկոս Ավետարանչի սրբապատկերը և «Սուրբ հարություն»-ը, որոնք նրա մի ամբողջ շարք այլ աշխատանքների հետ տեղ են գտել Պիտտի պատկերասրահում։ Նշյալ երկու ստեղծագործությունն էլ աչքի են ընկնում մտահղացման վեհությամբ և կատարման նրբագեղությամբ։

Ֆլորենցիայի ակադեմիայում պահպանվել են վարպետի որմնանկարները, Լուկկայում՝ նրա «Madonna della Misericordia»-ն, Բզանսոնում՝ կատարման վարպետության տեսակետից ոչ պակաս նշանավոր մեկ այլ «Տիրամայր» («Մադոննա»)։ Վիեննայի Բելվեդեր պատկերասրահում է գտնվում Ֆրա Բարտոլոմեոյի լավագույն աշխատանքներից ևս մեկը՝ «Տիրոջ մուտքը տաճար» մեծարժեք կտավը։

Ընդհանրացնելով՝ կարելի է ասել, որ իտալացի այս նշանավոր նկարչի ստեղծագործություններին բնորոշ է զգացմունքների անկեղծությունը, մտահղացումների վեհությունը, կատարման նրբագեղությունը, որոնք միաձուլվելով մանկական միամտության աստիճանի հասնող անմիջականության հետ՝ առինքնում են դիտող արվեստասերներին։

Գրականություն

  • «Бартоломео». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Baccio della Porta |volume=3 |page=194
  • Hartt, Frederick (1987), History of Italian Renaissance Art (2nd ed.), Thames & Hudson, ISBN 0500235104
  • Vaughan, William (2000), Encyclopedia of Artists, Oxford University Press, Inc., ISBN 0-19-521572-9.
  • Giorgio Vasari, Le vite de' più eccellenti pittori, scultori e architettori, Giunti, Firenze 1568.
  • Giulio Carlo Argan, Storia dell'arte italiana, Sansoni, Firenze 1968
  • M. Ciatti e S. Padovani (a cura di), Fra Bartolomeo la Pietà di Pitti restaurata, Firenze 1988
  • André Chastel, La crisi della pala mariana italiana agli inizi del Cinquecento: la pala Carondelet di fra Bartolomeo, Roma 1989
  • S. Padovani (a cura di), Fra' Bartolomeo e la scuola di San Marco, Marsilio, Venezia 1996
  • Pierluigi De Vecchi ed Elda Cerchiari, I tempi dell'arte, volume 2, Bompiani, Milano 1999. ISBN 88-451-7212-0
  • Stefano Zuffi, Il Cinquecento, Electa, Milano 2005. ISBN 8837034687

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրա Բարտոլոմեո» հոդվածին։