Բեն Բարնս

Բենջամին Թոմաս «Բեն» Բարնս (անգլ.՝ Benjamin «Ben» Thomas Barnes, օգոստոսի 20, 1981(1981-08-20)[1], Քեմբրիջ, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի դերասան, որ հայտնի է «Նարնիայի ժամանակագրություններ. Արքայազն Կասպիանը», «Նարնիայի ժամանակագրություններ. Լուսաբացի նվաճողը», «Դորիան Գրեյ», «Յոթերորդ որդին» ֆիլմերից[2]։

Բեն Բարնս
անգլ.՝ Ben Barnes
Ծնվել էօգոստոսի 20, 1981(1981-08-20)[1] (42 տարեկան)
ԾննդավայրԼոնդոն, Մեծ Բրիտանիա
ԿրթությունՔինգս քոլեջ, Քինգսթոնի համալսարան (2004) և Homefield Preparatory School?
ՔաղաքացիությունՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
Կրոնքրիստոնեություն և հուդայականություն
Մասնագիտությունդերասան, երգիչ
Ակտիվ շրջան2006-ներկա
benbarnesfan.com

Կենսագրություն

Վաղ տարիներ

Բենը ծնվել է 1981 թվականի օգոստոսի 20-ին Լոնդոնում։ Հայրը՝ Թոմաս Ռ. Բարնսը, Լոնդոնի Իմպերիական քոլեջի պրոֆեսոր է, որ մասնագիտացված է շիզոֆրենիայում, մայրը՝ Թրիշ Բարնսն է[3][4]՝ ամուսնական թերապևտ և հանրահայտ բժշկուհի, Բրիտանիայի՝ ամուսնական խնդիրներով զբաղվող թերապևտների ասոցիացիայի անդամ (British Association of Marital and Sexual Therapists)[5], եղբայրը՝ Ջեք Բարնսն է (փոքր երեք տարի)։

Բենը սովորել է Քինգսթոնի համալսարանում (Kingston University)[6][7]՝ ավարտելով այն 2004 թվականին և ձեռք բերելով անգլերենի և դրամայի բակալավրի աստիճան, ինչպես նաև 1997 թվականից մինչև 2003 թվականը եղել է Ազգային երաժշտական երիտասարդական թատրոնի անդամ (National Youth Music Theatre)։ Երգում է, տիրապետում է հարվածային գործիքների և դաշնամուրի։

Դերասանական կարիերա

Բարնսի մասնագիտական դեբյուտը կայացել է 2004 թվականին. նա կատարեց Դանթե Գաբրիել Ռոսետիի դերը «Loving Ophelia» ներկայացման մեջ։ Իսկ էկրանային կարիերան սկսել է անգլիական հեռուստատեսային շոուների փոքր դերերից, ինչպիսիք են. «Liquid News», «Making Up Your Mind», «Doctors» և «Split Decision»: 2006 թվականին նա ստացավ Դեյքինի դերը «Պատմության սիրահարները» («The History Boys») ներակայացման մեջ։ Բարնսը երգել է «Hyrise» խմբում և 2004 թվականին խմբի կազմում մասնակցել է Բրիտանիայում անցկացվող Եվրատեսիլի նախընտրական փուլին։

Ավելի ուշ Բենը նկարահանվել է երկու ֆիլմերում. «Աստղափոշի» (2007), որտեղ երիտասարդ հոր՝ Տրիստան Թորնի դերն է կատարել, և «Բենից ավել» (2008), որտեղ խաղացել է Պավել Տետերսկու (Սոբակկա) դերը։

Այն բանից հետո, երբ նրան առաջարկեցին Կասպիան արքայազնի դերը «Նարնիայի ժամանակագրություններ. Արքայազն Կասպիանը»ֆիլմում[8], Բարնսը չեղյալ հայտարարեց պայմանագիրը «The History Boys»-ի հետ։ Ուեսթ-Էնդրում Բեն Բարնսը փոխարինեց Ջեյմի Քինգին։ Բենը պայմանագիր կնքեց Walt Disney Pictures-ի և Walden Media-ի հետ երեք ֆիլմի համար։ 2010 թվականին մեծ էկրաններ բարձրացավ «Նարնիայի ժամանակագրություններ. Լուսաբացի նվաճողը» ֆիլմը։

2009 թվականի մայիսին ներկայացվեց Բնեի մասնակցությամբ «Թեթև պահվածք» ֆիլմը, որտեղ նա խաղում է Ջոն Ուիթաքերի դերը։ Նույն թվականի սեպտեմբերին կայացավ «Դորիան Գրեյ» ֆիլմի պրեմիերան, որտեղ Բարնսը խաղում էր գլխավոր դերը[9]։

Ֆիլմագրություն

ՏարիՎերնագիրԴերՆշումներ
2006ԲժիշկներԱնվին ՔրեյգԴրվագ՝ "Facing Up"
2006Split DecisionՔրիս ՈւիլբուրՀեռուստաֆիլմ
2007Բենից ավելՍոբակա
2007ԱստղափոշիԵրիտասարդ Դանսթան
2008Նարնիայի ժամանակագրություններ. Արքայազն ԿասպիանըԿասպիան X
2008Թեթև պահվածքՋոն Ուիթեքեր
2009Դորիան ԳրեյԴորիան Գրեյ
2010ԿողպվածըՋոշ
2010Նարնիայի ժամանակագրություններ. Լուսաբացի նվաճողըևԿասպիան X արքա
2011Սպանել ԲոնոյինՆայլ Մքքորմիք
2012ԲառերԵրիտասարդ տղամարդը
2013Մեծ հարսանիքըԱլեխանդրո Գրիֆին
2014Միայն Աստված գիտիՆիք Տորտանո
2014Ջեքի և ՌայանՌայան
2015Յոթերորորդ որդիԹոմ Ուարդ
2015Ազատության որդիներՍեմյուել Ադամսմինիսերիալ

Մրցանակներ և առաջադրումներ

YearAwardCategoryResultWork
2008National Movie AwardsՏղամարդու լավագույն դերԱռաջադրվածՆարնիայի ժամանակագրություններ. Արքայազն Կասպիանը
2008Teen Choice AwardsՏղամարդու լավագույն դերԱռաջադրվածՆարնիայի ժամանակագրություններ. Արքայազն Կասպիանը
2009MTV Movie AwardsՏղամարդու լավագույն դերակատարԱռաջադրվածՆարնիայի ժամանակագրություններ. Արքայազն Կասպիանը
2011National Movie AwardsՏարվա դերակատարումԱռաջադրվածՆարնիայի ժամանակագրություններ. Արքայազն Կասպիանը

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեն Բարնս» հոդվածին։