Բեն Քինգ

Բեն Է. Քինգ (անգլ.՝ Ben E. King,իրական անունը՝ Բենջամին Էռլ Նելսոն (անգլ.՝ Benjamin Earl Nelson, 28 սեպտեմբերի 1938, Հարլեմ, Նյու Յորք, ԱՄՆ30 ապրիլի 2015, Հաքենսակ, Նյու Ջերսի, ԱՄՆ), 1950-ական թվականների վերջի և 1960-ական թվականների սկզբի սոուլ երաժշտության դասականներից մեկը, որը իր կարիերան սկսել է The Drifters վոկալ կոլեկտիվի առաջատարի կարգավիճակով։ Նրա բարիտոնը ռիթմ-էնդ-բլյուզը հայտնի դարձրեց սպիտակամորթ բնակչության շրջանում. Քինգի դասական ձայնագրությունները կանխորոշում էին «մոթաունյան հնչողությունը» 1960-ական թվականների կեսերին։

Բեն Քինգ
Ի ծնե անունանգլ.՝ Benjamin Earl Nelson
Նաև հայտնի է որպեսBen E. King
Ծնվել էսեպտեմբերի 28, 1938(1938-09-28)[1][1][2][…]
Հենդերսոն, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
Մահացել էապրիլի 30, 2015(2015-04-30)[1][1][2][…] (76 տարեկան)
Թինեք, Բերգեն շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ
Ժանրերսոուլ, բլյուզ և ռիթմ էնդ բլյուզ[3]
Մասնագիտություներգիչ, երաժիշտ, երգերի հեղինակ, հեղինակ-կատարող, դաշնակահար, երաժշտական պրոդյուսեր և ստուդիական երաժիշտ
Երգչաձայնբարիտոն
Գործիքներդաշնամուր և վոկալ[3]
ԼեյբլAtlantic Records և Atco Records
ԱնդամակցությունThe Drifters?
ԱմուսինBetty Nelson?[4]
Կայքbeneking.info
 Ben E. King Վիքիպահեստում

Կենսագրություն

Հարլեմում ծնված Նելսոնը հանդես է եկել The Five Crowns կիսասիրողական խմբի կազմում, երբ պրոդյուսեր Ջորջ Թրեդվելը հրավիրել է նրան (1958 թվականին) իր հանրահայտ The Drifters խումբ։ Խմբի առաջատարը դժվարություններ ուներ ստուդիայում ձայնագրությունների հետ, և Քինգին բախտ վիճակվեց փոխարինել նրան There Goes My Baby-ի ձայնագրման ժամանակ. երգի, որը The Drifters-ին սուպերաստղեր դարձրեց։

Մենակատարի կարգավիճակով Քինգը դուետով հանդես է եկել Լեյբերի և Սթոլերի հետ։ Իր առաջին սինգլն է դարձել Spanish Harlem նվագախմբային բալլադը՝ ձայնագրված Ֆիլ Սպեկտորի հետ միասին (հետագայում այդ երգը կատարել է Արետա Ֆրանկլինը)։ Նույն 1961 թվականին թողարկվել է նրա ամենախոշոր հիթը՝ Stand By Me-ն։ Այն ընկերության հիմն է և երկու անգամ վերադարձել է Billboard Hot 100, իսկ 1987 թվականին նույնանուն ֆիլմի թողարկումից հետո՝ UK Singles Chart:

Բեն Քինգը մահացել է 2015 թվականի ապրիլի 30-ին[5]։

Մեծագույն հիթեր

Բեն Քինգի երեք հիթեր՝ There Goes My Baby (1958), Spanish Harlem (1961) և Stand By Me (1961) Ռոք-ն-ռոլի փառքի սրահը ներառում է այն երգերի ցանկում, որոնք ձևավորել են ժամանակակից փոփ երաժշտությունը։ Նրանք բոլորը ընդգրկվել են Rolling Stone ամսագրի վարկածով բոլոր ժամանակների 500 մեծագույն երգերի ցանկում։ There Goes My Baby և Stand By Me երգերը գրելու ժամանակ վոկալիստն ինքն է մասնակցություն ունեցել։ 1975 թվականին Stand By Me երգի սեփական տարբերակն է ներկայացրել Ջոն Լենոնը, իսկ 2007 թվականին՝ Billboard Hot 100-ն է գրավել երաժշտության նորացված տարբերակը՝ Beautiful Girls-ը, Շոն Քինգսթոնի կատարմամբ։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեն Քինգ» հոդվածին։