Բեռնարդինո Ռամացինի

Բեռնարդինո Ռամացինի (իտալ.՝ Bernardino Ramazzini, նոյեմբերի 3, 1633(1633-11-03)[1][2][3], Կարպի, Մոդենա (գավառ), Էմիլիա Ռոմանիա - նոյեմբերի 5, 1714(1714-11-05)[4][1][5][…], Պադովա, Վենետիկի հանրապետություն[6]), իտալացի բժիշկ, աշխատանքի հիգիենայի հիմնադիրներից։

Բեռնարդինո Ռամացինի
իտալ.՝ Bernardino Ramazzini
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 3, 1633(1633-11-03)[1][2][3]
ԾննդավայրԿարպի, Մոդենա (գավառ), Էմիլիա Ռոմանիա
Մահացել էնոյեմբերի 5, 1714(1714-11-05)[4][1][5][…] (81 տարեկան)
Մահվան վայրՊադովա, Վենետիկի հանրապետություն[6]
ԿրթությունՊարմայի համալսարան
ԵրկերDe Morbis Artificum Diatriba?
Մասնագիտությունբժիշկ, գրող և համալսարանի դասախոս
ԱշխատավայրՊադովայի համալսարան
ԱնդամությունՊրուսիայի գիտությունների ակադեմիա, Լեոպոլդինա և Արկադիայի ակադեմիա
 Bernardino Ramazzini Վիքիպահեստում

Սովորել է Ֆեռարայի և Պարմի համալսարաններում։ 1682 թվականին ղեկավարել է Մոդենայի համալսարանի տեսական բժշկության, 1700 թվականից՝ Պադովայի համալսարանի գործնական բժշկության ամբիոնները։ Ֆրանչեսկո Տորտիի հետ մեկտեղ՝ առաջիններից մեկն է առաջարկել մալարիայի բուժման նպատակով օգտագործել խինինի կեղևը։ Նրա հանրահայտ ասույթներից է հետևյալը. «Խնինը բժշկության համար արել է նույնը, ինչ վառոդը՝ պատերազմի համար[7]։» Բժշկագիտության մեջ նրա կարևորագույն ներդրումը համարվում է մասնագիտությունների հետ առնչվող հիվանդությունների վերաբերյալ De Morbis Artificum Diatriba («Աշխատավորների հիվանդությունները») աշխատությունը[8]։Արհեստավորների հիվանդությունների մասին «Դատողություններ» (1700) հիմնական աշխատությունում Ռամացինինին նկարագրել է մոտ 70 մասնագիտություններին բնորոշ հիվանդություններ, հատկապես առանձնացրել է մշակվող նյութերի՝ (սնդիկ, կապար), աշխատանքային հնարքների ու դիրքի (դերձակների, շինարարների), արտաքին միջավայրի վնասակար ազդեցությունները և մշակել դրանց դեմ պայքարի միջոցներ։ Ռամացինիի անունով են կոչվում Իտալիայի, ԱՄՆ-ի և այլ երկրների պրոֆեսիոնալ հիգիենայի գիտական ընկերությունները։

Ռամացինին մահացել է 1714 թվականի նոյեմբերի 5-ին Պադովայում[9]։

Ծանոթագրություններ

Գրականություն

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեռնարդինո Ռամացինի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։