Բլաս դե Օթերո

Բլաս դե Օթերո (իսպ.՝ Blas de Otero, մարտի 15, 1916(1916-03-15)[1][2], Բիլբաո, Բասկերի երկիր, Իսպանիա - հունիսի 29, 1979(1979-06-29)[3][1][2], Մադրիդ, Իսպանիա), իսպանացի բանաստեղծ։

Բլաս դե Օթերո
Ծնվել էմարտի 15, 1916(1916-03-15)[1][2]
ԾննդավայրԲիլբաո, Բասկերի երկիր, Իսպանիա
Վախճանվել էհունիսի 29, 1979(1979-06-29)[3][1][2] (63 տարեկան)
Վախճանի վայրՄադրիդ, Իսպանիա
ԳերեզմանCivil Cemetery, Madrid
Մասնագիտությունբանաստեղծ և գրող
Քաղաքացիություն Իսպանական կայսրություն
Ժանրերպոեզիա
Պարգևներ
ԱմուսինՏաչիա Կիտանար և Sabina de la Cruz?
 Blas de Otero Վիքիպահեստում

Ծնվել է Իսպանիայի հյուսիսում, Բիլբաոյում։ Նախնական ուսումը ստացել է ճիզվիտների մոտ։ Միջնակարգ դպրոցն ավարտել է Մադրիդում։ Հրապուրվել է ցլամարտով, նույնիսկ ելույթ է ունեցել որպես սիրող-ցլամարտիկ։

Համալսարանն ավարտելուց հետո դառնում է փաստաբան՝ նախ Վալյադոյլիդում, ապա՝ Սարգոնում, ավելի ուշ՝ Բիլբաոյի գործարաններից մեկում դառնում է իրավախորհրդատու։ Զբաղվում է փիլիսոփայությամբ և գրականությամբ։ Բայց այս բոլոր զբաղմունքները չեն բավարարում նրան, անընդհատ փոխում է մասնագիտությունը։

Որոշ ժամանակ երկրի հյուսիսում աշխատում է որպես հանքագործ ու բանվոր, ելույթներով և դասախոսություններով շրջագայում ամբողջ Իսպանիան։

Բլաս դե Օթերոյի բանաստեղծությունների առաջին գիրքը լույս է տեսել 1942 թվականին[4]։

Հայերեն թարգմանվել և առանձին գրքով տպագրվել է դեռ կենդանության օրոք։ 1965 թվականին Ռազմիկ Դավոյանի թարգմանությամբ լույս է տեսել նրա «Քեզ համար, թախծելիս» ժողովածուն։

Մահացել է Մադրիդում։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բլաս դե Օթերո» հոդվածին։