Բլումբերգ

ընկերություն

Bloomberg L.P., ֆինանսական շուկայի պրոֆեսիոնալ մասնակիցների համար երկու գլխավոր ֆինանսական մատակարարներից մեկը։

Բլումբերգ
Изображение логотипа
Տեսակբիզնես ձեռնարկություն և ձեռնարկություն
Երկիր ԱՄՆ[1]
Հիմնադրվածհոկտեմբերի 1, 1981
Գլխադասային գրասենյակ731 Lexington Avenue, Միդթաուն, Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ և Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Գլխավոր քարտուղարPeter Grauer?[2]
Անվանված էՄայքլ Բլումբերգ
Անձնակազմ20 000 մարդ (2019)[3]
ՀիմնադիրՄայքլ Բլումբերգ, Thomas Secunda?, Duncan MacMillan? և Charles Zegar?
Կայքbloomberg.com(անգլ.)

Հիմնական արտադրանքը Bloomberg Terminal-ն է, որոնց միջոցով կարելի է ընթացիկ և պատմական գների մուտքի հնարավորություն ստանալ բոլոր միջազգային բորսաներում և շատ բորսայից դուրս շուկաներում, Bloomberg ընկերության նորությունների ժապավենում և այլ գլխավոր հասարակական տեղեկատվական միջոցներում, պարտատոմսերի և այլ թանկարժեք թղթերի էլեկտրոնային վաճառքի համակարգում։

Բացի Bloomberg Terminal-ից կարևոր արտադրանք են հանդիսանում BloombergTV մասնագիտացված հեռուստատեսային ալիքների ընտանիքը (բոլոր հիմնական շուկաների համար առանձին ալիքներով), Bloomberg Markets, Bloomberg BusinessWeek ամսագրերը, Bloomberg.com և BusinessWeek.com կայքերը, BloombergRadio ռադիոյի և բջջային սարքավորումների հավելվածները։

Bloomberg կոմերցիոն ընկերությունը հիմնադրել է Մայքլ Բլումբերգը 1981 թվականին։ Այն մասնավոր ընկերություն է. Մայքլ Բլումբերգը 2008 թվականի հուլիսին գնել է ընկերության 20%-ը Merrill Lynch-ից, և հիմա հիմնադրին է պատկանում բաժնետոմսերի 88%-ը[4]։

Ներկայումս գլխավոր նստավայրը գտնվում է Նյու Յորքի Bloomberg Tower շենքում։

Պատմություն

1981 թվականին Salomon Brothers[en] և Phibro[en] ընկերությունների միավորումից հետո Մայքլ Բլումբերգը (Salomon Brothers գլխավոր պարտնյորը) կորցրեց աշխատանքը, սակայն պարտնյորական պայմանագրի համաձայն` ստացավ $10 միլիոն[5]։

Այդ գումարով Բլումբերգը հիմնադրեց Innovative Market Systems[6] ընկերությունը։

Ամենը, ինչ ինձնից պահանջվում էր, գտնել լրացուցիչ ծառայություն, որն այդ պահին չկար շուկայում։ Ես մտածեցի թանկարժեք թղթերի տվյալների հավաքման հիման վրա կառուցված գործ հիմնադրել` հաճախորդների համար իրենց տեսանկյունից ամենակարևոր տվյալներ գտնելու հնարավորություններով, այնուհետև տրամադրել ծրագրային ապահովում, որը սովորական մարդկանց, ոչ մաթեմատիկների, թույլ կտա կատարել ներկայացվող տեղեկատվության վերլուծություն։ Այս հնարավորությունը պակասում է ծառայություների շուկայում։
-
Մայքլ Բլումբերգ, «Բլումբերգը Bloomberg-ի մասին»

1982 թվականին Merrill Lynch-ը դարձավ նոր ընկերության հաճախորդ` տեղադրելով 22 տերմինալ և Բլումբերգի ընկերությունում ներդնելով $30 միլիոն[7][8][9]։ 1986 թվականին ընկերությունը վերանվանվեց` Bloomberg L.P., և 1988 թվականին արդեն աշխատում էր 5 հազար տերմինալ[10]։ 5 տարվա ընթացքում թողարկվեցին լրացուցիչ ծրագրեր` ներառելով Bloomberg Tradebook առևտրային հարթակը, Bloomberg Messaging Service հաղորդակցություններով փոխանակվելու համակարգը և Bloomberg newswire նորությունների ժապավենը։

Bloomberg tower

Տես նաև

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Майкл Блумберг Блумберг о Bloomberg = Bloomberg by Bloomberg. — М.: «Альпина Паблишер», 2010. — 224 с. — (Сколково). — ISBN 978-5-9614-1237-6

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բլումբերգ» հոդվածին։