Բոսանսկա Կրուպա

Բոսանսկա Կրուպա (բոս․՝ Bosanska Krupa, սերբ.՝ Босанска Крупа, խորվ.՝ Bosanska Krupa), քաղաք Բոսնիա և Հերցեգովինայի հյուսիս-արևմտյան մասում։ Մտնում է Բոսնիա և Հերցեգովինայի Ֆեդերացիայի կազմում։ Համանուն համայնքի վարչական կենտրոնը։

քաղաք
Բոսանսկա Կրուպա
բոս․՝ Bosanska Krupa
սերբ.՝ Босанска Крупа
խորվ.՝ Bosanska Krupa
Զինանշան

ԵրկիրԲոսնիա և Հերցեգովինա Բոսնիա և Հերցեգովինա
ԵնթարկումՇրջանային կենտրոն
ՀամայնքԲոսանսկա Կրուպա
Մակերես105 կմ²
ԲԾՄ177 մ
Խոսվող լեզուներբոսնիերեն
Բնակչություն11 514 մարդ (2013)
Խտություն282 մարդ/կմ²
Ազգային կազմբոսնիացիներ, խորվաթներ, սերբեր
Կրոնական կազմմուսուլմաններ, ուղղափառներ, կաթոլիկներ
Ժամային գոտիUTC+1
Հեռախոսային կոդ+387 37
Փոստային դասիչ77240
Պաշտոնական կայքopcinabosanskakrupa.ba
Բոսանսկա Կրուպա (Բոսնիա և Հերցեգովինա)##
Բոսանսկա Կրուպա (Բոսնիա և Հերցեգովինա)

Աշխարհագրություն

Քաղաքը տեղակայված է Ունա գետի հովտում, համանուն համայնքի կենտրոնական մասում, Ունա֊Սանա կանտոնի արևելյան մասում։ Քաղաքի տարածքը կազմում է 105 կմ2։

Տեղակայված է նախալեռնային տարածքում։ Տեղի ռելիեֆը իրենից ներկայացնում է բլրավոր հողեր։ Քաղաքի հիմնական մասը տեղակայված է Ունա գետի դելտայում։ ԲԾՄ-ն կազմում է 1877 մ։ Բացարձակ բարձրությունը գերազանցում է 320 մետրը։

Քաղաքի միջով հոսում են Ունա և Կրուժնիցա գետերը։

Պատմություն

Միջնադարում քաղաքը մտել է Խորվաթիայի թագավորության կազմում։

Օսմանյան զորքերի՝ Վիեննա արշավանքի ժամանակ քաղաքը գրավվել է թուրքերի կողմից և աստիճանաբար այնտեղ սկսել է տարածվել իսլամը, որն արդյունքում դարձել է քաղաքի գերակշռող կրոնը։

Բնակչություն

1991 թվականի մարդահամարի տվյալների համաձայն՝ քաղաքի բնակչությունը կազմել է 14 416 մարդ։ 2013 թվականին քաղաքում ապրել են 11 514 մարդ[1]։

Մարդահամարի թվական1991.1981.1971.
բոսնիացիներ9.519 (66,03 %)6.858 (56,88 %)6.070 (67,63 %)
սերբեր4.044 (28,05 %)3.142 (26,06 %)2.433 (27,11 %)
խորվաթներ102 (0,70 %)109 (0,90 %)202 (2,25 %)
հարավսլավներ551 (3,82 %)1.764 (14,63 %)183 (2,03 %)
Այլազգիներ200 (1,38 %)182 (1,50 %)86 (0,95 %)
Ընդամենը14.41612.0558.974

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոսանսկա Կրուպա» հոդվածին։