Բորիս Տադիչ

սերբ քաղաքական գործիչ, Սերբիայի նախագահ (2004-2012)

Բորիս Տադիչ (սերբ.՝ Борис Тадић, հունվարի 15, 1958(1958-01-15)[1][2], Սարաևո, Բոսնիայի և Հերցեգովինայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), սերբ քաղաքական գործիչ, Սերբիայի Դեմոկրատական կուսակցության նախագահ։ Սերբիայի նախագահ (2004-2012)։

Բորիս Տադիչ
Դրոշ
Դրոշ
Սերբիայի 3-րդ նախագահ
2004 թվականի հուլիսի 11 - 2012 թվականի ապրիլի 5
ՆախորդողՄիլան Միլուտինովիչ
ՀաջորդողՍլավիցա Ջուկիչ-Դեյանովիչ
 
Կուսակցություն՝Սերբիայի Սոցիալադեմոկրատական կուսակցություն (սկսած 2014)
Սերբիայի Դեմոկրատական կուսակցություն (1990-2014)
Կրթություն՝Բելգրադի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետ
Մասնագիտություն՝քաղաքական գործիչ և հոգեբան
Դավանանքուղղափառություն
Ծննդյան օրհունվարի 15, 1958(1958-01-15)[1][2] (66 տարեկան)
ԾննդավայրՍարաևո, Բոսնիայի և Հերցեգովինայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ
Քաղաքացիություն Սերբիա
ՀայրLjubomir Tadić?
ՄայրNevenka Tadić?
ԱմուսինՏատյանա Տադիչ, ծնյալ Ռոդիչ
Զավակներդուստրեր: Մաշա և Վանյա
 
ԻնքնագիրИзображение автографа
 
Պարգևներ

Կենսագրություն

Ծնվել է Սարաևո քաղաքում, Բելգրադյան համալսարանի ուսուցիչ Լյուբոմիրա Տադիչի և բժիշկ-նյարդաբան Նևենկի Տադիչի ընտանիքում։

Տարրական և միջնակարգ դպրոցը ավարտել է Բելգրադում։ Բելգրադյան համալսարանում սովորել է սոցիալական հոգեբանություն։ Եղել է առաջին Բելգրադյան գիմնազիայի հոգեբանության ուսուցիչ։

Եղել է ժողովրդավարության խթանման Կենտրոնի հիմնադիրը և առաջին տնօրենը։

Սկսած 1990 թվականից եղել է Դեմոկրատական կուսակցության անդամ։ Զորան Ջինջիչի մահից մեկ տարի անց, 2004 թվականին ընտրվեց, որպես կուսակցության նախագահ։

2000 թվականի նոյեմբերից մինչև 2001 թվականի հունիսը բուլդոզյան հեղափոխության ժամանակաշրջանում, որպես հեռահաղորդացման նախարար մտել է Հարավսլավիայի ղեկավարության կազմի մեջ։ Նաև Սերբիայի և Չեռնոգորիայի նախարարների միությունում իրականացրել է պաշտպանության նախարարի պաշտոնը։

2004 թվականի նախագահական ընտրությունների երկրորդ շրջանում հաղթել է, հավաքելով ձայների 53 %-ը, և շրջանցելով ազգայնական Տոմիսլավ Նիկոլիչին։ Սերբիայի նախագահի պաշտոնում փոխարինել է Պրեդրագ Մարկովիչին։ 2008 թվականին առաջին շրջանում ձայների փոքր-ինչ առավելությամբ առաջ անցավ Տոմիսլավ Նիկոլիչը, սակայն Տադիչը հաղթելով երկրորդ շրջանում, արդեն երկրորդ անգամ դարձավ նախագահ։

2012 թվականի ապրիլի 4-ին հայտարարեց, որ կլքի Սերբիայի նախագահի պաշտոնը և կանցնի թոշակի[7][8]։

Տիրապետում է անգլերեն, սերբերեն և ֆրանսերեն լեզուններին։ Ամուսնացած է, ունի երկու երեխա։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Բորիս Տադիչ հոդվածին
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բորիս Տադիչ» հոդվածին։