Բռլադ

Բռլադ (bɨrˈlad), քաղաք և նույնանուն համայնքի կենտրոն Ռումինիայի արևելյան մասում՝ Ստորին Մոլդովա երկրամասի Վասլույ ժուդեցում (շրջանում), Բռլադ գետի ափին[2]։ Երկաթուղային և ավտոմայրուղային հանգույց է, խաղողագործության և հացահատիկի արտադրության, սննդի, փայտամշակման արդյունաբերության կենտրոն։ Մերձակայքում կան թերթաքարային գազի պաշարներ, սակայն բնակիչները ջանում են թույլ չտալ դրա հանույթը[3]։ Անցյալ դարի իննսունական թվականների սկզբներին քաղաքն ունեցել է շուրջ ութսուն հազար բնակիչ (մոտավորապես քառորդ մասը՝ հրեաներ), սակայն տարեցտարի այդ ցուցանիշը նվազել է[4]։ 2016 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 72 860[5], 2018 թվականին՝ 71 831[6]։

Բնակավայր
Բռլադ
ռումիներեն՝ Bârlad
Զինանշան

ԵրկիրՌումինիա Ռումինիա
Մակերես20±1 կմ²
ԲԾՄ100±1 մետր
Բնակչություն52 475 մարդ (դեկտեմբերի 1, 2021)[1]
Ժամային գոտիUTC+2 և UTC+3
Փոստային դասիչ731001–731231
Պաշտոնական կայքprimariabarlad.ro
Բռլադ (Ռումինիա)##
Բռլադ (Ռումինիա)

Հնագիտական պեղումների արդյունքում քաղաքի շրջակայքում հայտնաբերվել են հինհռոմեական զինվորական ճամբարի մնացորդներ։

Բռլադը ռումին Domnitor (հոսպոդար, կառավարիչ) և դիվանագետ Ալեքսանդրու Յոան Կուզայի, ռումինական կոմկուսի նշանավոր ղեկավար Գեորգե Գեորգիու Դեժի ծննդավայրն է։

Բնակչություն

Բնակչության թվաքանակի փոփոխությունները 1912 – 2011 թթ.[7]
191219301948195619661977199220022011
252882620424035320404106055937775186918355837

Քույր քաղաքներ

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Dicționarul așezărilor urbane din România, Ioan Mărculeț (coord.), Col. Naț. „I. L. Caragiale”, București, 2013.
  • Mari personalități ale culturii române într-o istorie a presei bârlădene 1870-2003, Ion Oprea, Tipo Moldova, 2004

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բռլադ» հոդվածին։