Գնետայիններ (կարգ)

Գնետայիններ (լատին․՝ Gnetóphyta, նախկինում - Gnetalesմերկասերմերի դասի կարգ, որն ունի երեք ընտանիք։ Երկտուն, հազվադեպ միատուն բույսեր են։ Ցողունը հասարակ է կամ ճյուղավորված, ամբողջական, հակադիր դասավորված տերևնեևով։ Բնափայտը խեժանցքեր չունի, տրախեիդների մեջ ունի իսկական անոթներ։ Ծաղիկները միասեռ են կամ երկսեռ, ունեն ծաղկապատ և հավաքված են ծաղկաբույլերում։ Սաղմը ունի երկու շաքիլատերևներ[1]։

Վելվիչիա զարմանալի

Ընտանիքների տարածումը

  • Էֆեդրազգիներ - Միջին և Հարավային Եվրոպա,
  • Վելվիչիազգիներ - Հարավային Աֆրիկա,
  • Գնետազգիներ - Արևադարձային Ամերիկա, Ասիա, Աֆրիկա։

Ծանոթագրություններ