Դանիել Օրտեգա

Խոսե Դանիել Օրտեգա Սաավեդրա (իսպ.՝ José Daniel Ortega Saavedra, նոյեմբերի 11, 1945(1945-11-11)[1][2][3], Լա Լիբերտադ, Chontales Department, Նիկարագուա[4]), նիկարագուացի հասարակական-քաղաքական գործիչ, Նիկարագուայի 29-րդ և 33-րդ (ներկայիս) նախագահ։

Դանիել Օրտեգա
 
Կուսակցություն՝Ազգային ազատագրության սանդինիստական ռազմաճակատ
Կրթություն՝Մոսկվայի ժողովուրդների բարեկամության համալսարան
Մասնագիտություն՝քաղաքական գործիչ և գրող
Դավանանքչդավանող կաթոլիկ
Ծննդյան օրնոյեմբերի 11, 1945(1945-11-11)[1][2][3] (78 տարեկան)
ԾննդավայրԼա Լիբերտադ, Chontales Department, Նիկարագուա[4]
Քաղաքացիություն Նիկարագուա
ԱմուսինՌոսարիո Մուրիլյո
ԶավակներԿամիլա Օրտեգա Մուրիլյո
 
ԻնքնագիրИзображение автографа
 
Պարգևներ

1964 թվականին մտել է Ազգային ազատագրության սանդինակաէ ճակատի շարքերը։ Մանագոայի կենտրոնաամերիկյան համալսարանում ուսումնասիրել է իրավունք։ 1970–1974 թվականներին գտնվել է ազատազրկության մեջ։ Նիկարագուայում հեղափոխության հաղթանակից (1979 թվականի հուլիսի 19) հետո մտել է Ազգային վերածննդի կառավարության ղեկավար խորհրդի կազմի մեջ, իսկ 1981 թվականի մարտին նշանակվել այդ խորհրդի կոորդինատոր։ Ունի բարձրագույն զինվորական կոչում՝ հեղափոխության կոմանդանտե։

1984 թվականի նոյեմբերի 4-ին ընտրվել է նախագահ։ Վերընտրվել է 2007 թվականին։

2021 թվականի նոյեմբերին Դանիել Օրտեգան վերընտրվեց չորրորդ հնգամյա ժամկետով՝ ձայների 75%-ով, համաձայն Գերագույն ընտրական խորհրդի հրապարակած առաջին մասնակի պաշտոնական արդյունքների։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դանիել Օրտեգա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 604