Դավիդե Սանտոն

իտալացի ֆուտբոլիստ

Դավիդե Սանտոն (իտալ.՝ Davide Santon, հունվարի 2, 1991(1991-01-02)[1][2], Պորտոմաջորե, Ֆերերա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիա), իտալացի պաշտպան, ով հանդես է գալիս «Ինտերում» և Իտալիայի ազգային հավաքականում[3]։

Դավիդե Սանտոն
Անձնական տվյալներ
Ազգությունըիտալացի
Քաղաքացիությունը Իտալիա
Ծննդյան ամսաթիվհունվարի 2, 1991 (33 տարեկան)
ԾննդավայրՊորտոմաջորե, Իտալիա
Հասակ186 սմ
Քաշ83 կգ
ԴիրքՊաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբԻտալիա Ինտեր
Համար21
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ(Գոլ)
2008 - 2011Իտալիա Ինտեր40 (0)
2011   Իտալիա Չեզենա11 (0)
2011 - 2015Անգլիա Նյուքասլ Յունայթեդ82 (1)
2015- ներկաԻտալիա Ինտեր14 (0)
Ազգային հավաքական
2009 - ներկաԻտալիա Իտալիա8 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ ապրիլի 27, 2015:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ նոյեմբերի 26, 2014

Ակումբային կարիերա

«Ինտեր»

2008 թվականին Սանտոնը կնքել է իր առաջին պրոֆեսիոնալ պայամանագիրը «Ինտերի» հետ։ 2009/2010 մրցաշրջանի սկզբում Սանտոնը վնասվածք է ստացել և չի խաղացել։

«Չեզենա»

2011 թվականը ֆուտբոլիստը վարձավճարով անցկացրել է իտալական «Չեզենայում»։

«Նյուքասլ Յունայթեդ»

2011 թվականի օգոստոսի 30-ին Սանտոնը 5.6 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել է անգլիական «Նյուքասլ Յունայթեդ»[4]։

Վերադարձ «Ինտեր»

2015 թվականի փետրվարի 2-ին Սանտոնը 3.7 միլիոն եվրոյի դիմաց վերադարձել է «Ինտեր»[5]։

Ազգային հավաքական

2009 թվականից սկսած Սանտոնը հանդես է գալիս Իտալիայի ազգային հավաքականում։

Անձնական կյանք

Սանտոնը ամուսնացած է բրիտանացի Խլոեն Անդերսոնի հետ։ 2013 թվականի մայիսի 21-ին ծնվել է նրանց առաջնեկը։

Ձեռքբերումներ

  • Իտալիայի սուպերգավաթակիր - 2008, 2010
  • Իտալիայի չեմպիոն - 2009, 2010
  • Իտալիայի գավաթակիր - 2010
  • ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի գավաթակիր - 2010
  • Աշխարհի ակումբային առաջնության չեմպիոն - 2010

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դավիդե Սանտոն» հոդվածին։