Դարշիլ Սաֆարի

Դարշիլ Սաֆարի (հինդի՝ दर्शील सफारी, անգլ.՝ Darsheel Safary, մարտի 9, 1997(1997-03-09), Մումբայ, Հնդկաստան), հնդիկ դերասան։ Նրա դեբյուտային ֆիլմը «Աստղիկները երկրի վրա» ֆիլմն է, որտեղ նա մարմնավորել է դիսլեքսիայից տառապող տղայի։ Սովորել է Մումբայի H.R. College of Commerce and Economics քոլեջում[1]։ Նրա հայրը` Միտեշ Սաֆարին, 1990 թվականին խաղացել է Chanakya սերիալում` մարմնավորելով գլխավոր հերոս Չանակյայի պատանեկությունը[2]։

Դարշիլ Սաֆարի
Ծնվել էմարտի 9, 1997(1997-03-09) (27 տարեկան)
ԾննդավայրՄումբայ, Հնդկաստան
ԿրթությունGreen Lawns High School?
Քաղաքացիություն Հնդկաստան
Մասնագիտությունդերասան

Կարիերա

2007 թվականին նկարահանվել է իր առաջին` «Աստղիկները երկրի վրա» ֆիլմում, որտեղ խաղացել է պրոտագոնիստ Իշաան Նանդկիշոր Ավաստիին։ Դերի համար նրա թեկնածությունը հաստատել է ֆիլմի սցենարիստ և կրեատիվ տնօրեն Ամոլ Գուպտեն 2006 թվականին։ Հարյուրավոր թեկնածուների լսելուց հետո Գուպտեն գտել է Սաֆարիին Շիյամակ Դավարիի «Summer Funk» պարային դպրոցում։ Սաֆարիի խաղը գնահատվել է քննադատների կողմից և նրան կինեմատոգրաֆիական մի քանի մրցանակ ու առաջադրում է բերել։

2007 թվականին հարցազրույցում Դարշիլը հայտարարել է, որ որոշել է ապագայում երգել, պարել և դառնալ կամ բիզնեսմեն, կամ` ոսկերչական իրերի դիզայներ[3]։ Խաղալով էլի մի քանի ֆիլմերում` նա որոշել է դադար տալ դերասանի կարիերայում և կենտրոնանալ ուսման վրա[4]։

Ֆիլմագրություն

ՏարիՀայերեն անվանումԲնօրինակ անվանումԴեր
2007ֆԱստղիկները երկրի վրա Taare Zameen ParԻշաան Նանդկիշոր Ավաստի
2010ֆԲամ-բամ-բոլե Bumm Bumm BoleՊինակի Գվալա
2011ֆԶոկկոմոն ZokkomonԿունալ/ Զոկկոմոն
2012ֆԿեսգիշերվա երեխաները Midnight’s Childrenերիտասարդ Սալիմ
2015սՍա սեր է Yeh Hai AashiquiԱբհայ
2018ֆ QuickieԱմեյ

Մրցանակներ

Filmfare Awards
  • «Տղամարդու լավագույն դեր` ըստ քննադատների», «Աստղիկները երկրի վրա»[5]
  • Տղամարդու լավագույն դերի առաջադրում, «Աստղիկները երկրի վրա»[6]
Star Screen Awards
  • Մանկական լավագույն դեր` «Աստղիկները երկրի վրա»
  • Ժյուրիի հատուկ մրցանակ` «Աստղիկները երկրի վրա»
Zee Cine Awards
  • Լավագույն դերասան, քննադատների ընտրություն` «Աստղիկները երկրի վրա»[7]
  • ԱՄենախոստումնալից դեբյուտ` «Աստղիկները երկրի վրա»[7]

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դարշիլ Սաֆարի» հոդվածին։