Դիեգո-Գարսիա

Դիեգո-Գարսիա (անգլ.՝ Diego Garcia), բրիտանական կախյալ կղզի-օղակակղզի Հնդկական օվկիանոսում, կղզին մտնում է Չագոս կղզեխմբի մեջ, գտնվում է Հնդկական թերակղզուց 1600 կմ, Մալդիվյան կղզիներից՝ 1200 հարավ, ընդգրկվում է Հնդկական օվկիանոսի բրիտանական տարածքների կազմում։

Դիեգո-Գարսիա
Diego Garcia

'
Կոորդինատներ
ԵրկիրՀնդկական օվկիանոսի բրիտանական տարածքներ
Կղզիների քանակը4
Ամենամեծ կղզինԴիեգո-Գարսիա
Բնակչություն2800 բնակիչ (2012) մարդ

'

Աշխարհագրություն

Կղզու մոտ 27 կմ² տարածք զբաղեցված է ծովալճակներով, մակերեսի մի նեղ շերտ շրջապատված է կորալային խութերով, երկարությունը կազմում է մոտ 60 կմ, առավելագույն բարձրություն ծովի մակարդակից 7 մետր է։ Օղակակղզին բաղկացած է 4 կղզուց, որոնցից ամենամեծը Դիեգո-Գարսիան է, որից բացի օղակակղզում կա ևս 3 փոքր կղզի՝ Արևմտյան կղզի (անգլ.՝ West Island) 3,4 հեկտար, Միջին կղզի (անգլ.՝ Middle Island) 6 հեկտար, Արևելյան կղզի (անգլ.՝ East Island) 11,75 հեկտար։

Կղզում աճում է կոկոսի ծառեր։ Դիեգո-Գարսիայի կլիման խոնավ է, տաք ու քամոտ։ Օդի առավելագույն ջերմաստիճանը 36,2 °C է, նվազագույնը ՝ 14.6 °C։ Տեղումների քանակը տարեկան միջին հաշվով կազմում է 2600 մմ։

Պատմություն

Կղզին հայտնաբերել է հայտնի ծովագնաց Վասկո դա Գաման՝ 16-րդ դարի սկզբին։ Ինչպես բոլոր 3 կղզիները, այնպես էլ Դիեգո-Գարսիան պատկանել է նախ Ֆրանսիային, այնուհետև՝ Մեծ Բրիտանիային։ Կղզու առաջին բնակիչները եղել են ֆրանսիացիները, որոնք 1785 թվականին հիմնել են առաջին ապրելատեղերը։ 1810 թվականից կղզում բնակություն են հաստատել բրիտանացիները։

19-րդ դարում ֆրանսիացիները, այնուհետև բրիտանացիները կղզում ստեղծել կոկոսի ծառերի տնկարաններ, որի աշխատանքների համար ստրուկներ էին ներկրել Աֆրիկայից, որոնց ժառանգները 1960-1970-ական թվականներին բռնի տեղահանվել են կղզուց, իսկ 1973 թվականին ԱՄՆ-ն կղզում մեծ ռազմակայան է տեղադրել, որը կա մինչև հիմա[1][2][3]։

2000 թվականին Անգլիայի գերագույն դատարանը հաստատել է, որ աֆրիկացիների ժառանգների վտարումը եղել է անօրինական և գաղթականներն իրավունք ունեն վերադառնալու կղզի։ Դրանից անմիջապես հետո Մեծ Բրիտանիան հայտարարեց, որ դա հնարավոր չէ, քանի որ նրանք ԱՄՆ-ի հետ ունեն պայմանագիր։ 2004 թվականին բրիտանական կառավարությունը երկու որոշում ընդունեց, որոնցով արգելում էր կղզու նախկին բնակիչներին երբևէ վերադառնալ այնտեղ[4]։

2017-ի հունիսի 22-ին Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեան քվեարկել է Հնդկական օվկիանոսի Չագոս կղզեխմբի օղակակղզիների իրավական կարգավիճակը պարզելու համար։ Նախագիծը չի անցել՝ 94 դեմ ձայների մեծամասնության պատճառով[5]։

2019 թվականի փետրվարին Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեան հանձնարարել է Մեծ Բրիտանիայի Չագոս կղզեխմբի վերահսկողությունը հանձնել Մավրիկիոսի Հանրապետությանը, և ավարտել տարածքի գաղութացման գործընթացը՝ տեղի ժողովրդի ինքնորոշման ճանապարհով, այդպիսով 1965 թվականին Հնդկական օվկիանոսի կղզիախմբի բաժանումն ու այն Մեծ Բրիտանիային հանձնելու գործընթացը ճանաչելով ապօրինի[6][7]։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիեգո-Գարսիա» հոդվածին։