Դիոմիդի կղզիներ

Դիոմիդի կղզիներ (ռուս.՝ Острова Диомида, անգլ.՝ Diomede Islands), երկու կղզի և ժայռեր Բերինգի նեղուցում։ Կղզիներից արևմտյանը՝ Ռատմանովի կղզին (տարածությունը շուրջ 10 կմ2, բարձրությունը մինչև 513 մ) Ռուսաստանի ամենաարևելյան կետն է, արևելյանը՝ Կրուզենշտեռնի կղզին, Ֆրունեյ ժայռը պատկանում է ԱՄՆ-ին։

Դիոմիդի կղզիներ
Տեսակկղզիների խումբ
Երկիր Ռուսաստան[1]
ՎարչատարածքՉուկոտկայի ինքնավար օկրուգ և Ալյասկա
ԲԾՄ505 մետր
Մակերես37 կմ²
Ջրլիցի ափինԲերինգի նեղուց
Հայտնաբերումօգոստոսի 16, 1728
Անվանված էDiomedes of Tarsus?
Քարտեզ
Քարտեզ

Քանի որ Դիոմեդի կղզիները բաժանված են Ամսաթվի փոփոխման գծով գծով, Մեծ Դիոմեդը (Ռատմանով կղզի) գրեթե մեկ օր առաջ է Փոքր Դիոմեդից (Կրուզենշտեռնի կղզի), բայց տեղական ժամային գոտիների պատճառով տարբերությունը մարտից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում ընդամենը 20 ժամ է, իսկ մնացած օրերին՝ 21[2]: Ուստի կղզիները ոչ պաշտոնապես նաև անվանում են Երեկվա կղզի (Կրուզենշտեռնի կղզի) և Վաղվա կղզի (Ռատմանովի կղզի

Անվանում

Հայտնագործել է Վիտուս Բերինգի ռուսական արշավախումբը 1728 թվականի օգոստոսի 16–ին՝ սուրբ Դիոմեդեսի տոնի օրը, և այդ առթիվ դրանք անվանվեցին Դիոմիդի կղզիներ։ 1732 թվականին այդ կղզիները քարտեզի վրա գծանշեցին Իվան Ֆեդորովն ու Միխայիլ Սպիրիդոնովիչ Գվոզդևը։ Վերջինիս անունով այս կղզիները կոչվում են նաև Գվոզդևի կղզիներ[3]։

Ծանոթագրություններ