Դիսպերս վերլուծություն

Դիսպերս վերլուծություն քիմիայում, դիսպերս համակարգերի դիսպեյսության որոշման եղանակների ամբողջություն։ Դիսպերս վերլուծության եղանակներով որոշում են հեղուկներում կամ գազերում դիսպերսված մասնիկների, իսկ ծակռտվեն նյութերում՝ ծակոտիների չափերը։ Կիրառվող եղանակի ընտրությունը կախված է դիսպերս համակարգերի տեսակներից և մասնիկների մանրացվածության աստիճանից։ Պինդ նյութի ծակոտկենության աստիճանը որոշելու համար չափում են նրա տեսակարար մակերնույթը․ այդ նպատակով որոշում ևն գազերը կամ լուծված նյութերը ադսորբելու նրանց ունակությունը, լուծվելու արագությունը են։ Դիսպերս վերլուծության եղանակների մի խումբը հնարավորություն է տալիս որոշել մասնիկների բաշխումը ըաո չափերի, իսկ մյուսները՝ նրանց մեծությունների միայն միջին արժեքը։ Դիսպերս վերլուծությունը օգտագործվում է գիտության ն արդյունաբերության մեջ։ Դիսպերս վերլուծությունում կիրառվող եղանակների ընտրությունը կախված է, մասնավորապես, մասնիկների մանրացվածության աստիճանից (տես աղյուսակը)։

ենթատեսակ
Վերնագրի տեքստԵղանակըՄասնիկի չափերըեղանակաի համառոտ նկարագրությունը
1Մաղի եղանակ10−2 _10−4մաղում են որոշակի մեծության անցքեր ունեցող մաղերով
2Մեդիմենտացիա (ձգողական դաշտում նստեցնելու եղանակ )10−4_10−4չափում են մածուցիկ միջավայրում մասնկիկների նստեցման արագությունը
3Կոնդուկտաչափական10−4_10−6չափում են էելեկտրական հոսանքի զարկերը, երբ մասնիկն անցնում է էլկտրամեկուսիչ միջնորմի անցքով
4Մանրադիտակաի10−4_10−7մանրադիտակի օգնուրյամբ չափում են մասնիկների մեծությունը
5Ֆիլտրման10−5_10−7մասնիկները անցնում են որոշակի մեծության անցքեր ունեցող ֆիլտրով
6Ցենտրիֆուզման10−6_10−9չափում ոնմասնիկների նստեցման արագությունը մածեիցիկ միջավայրում
7Պղտորաչափության10−7_10−9չափում են ցրված լույի արագությունը
8Էլեկտրոնային մանրադիտակի10−7_10−10էլեկտրոնային մանրադիտակով չափում են մասնիկների մեծությունը
9Դիֆուզիայի0−7_10−10չափում են մասնիկների դիֆուզիայի արագությունը
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 400