Դոդոշախոտ Թախտաջյանի

բույսերի տեսակ
Դոդոշախոտ Թախտաջյանի
Դասակարգում
Թագավորություն Բույսեր (Plantae)
ՎերնաբաժինԲարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/ԲաժինԱնոթավոր բույսեր (Tracheophyta)
ԵնթատիպՍերմնավոր բույսեր (Spermatophytes)
ԿարգՄեխակածաղկավորներ (Caryophyllales)
ԸնտանիքՄեխակազգիներ (Caryophyllaceae)
ՑեղBufonia
ՏեսակԴոդոշախոտ Թախտաջյանի (B. takhtajanii)
Միջազգային անվանում
Bufonia takhtajanii
Nersesian, 2002
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Կրիտիկական վիճակում գտնվող

Դոդոշախոտ Թախտաջյանի (լատին․՝ Bufonia takhtajanii), մեխակազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն

15-30 սմ բարձրության բազմամյա բույս է։ Ունի հաստացած ցողունաարմատ և բարակ, փխրուն ճյուղեր։ Տերևները գծային են, կոշտ։ Պսակաթերթերը բաժակից երկար են, սպիտակ[1]։

Տարածվածություն

Հայտնի է Երևանի ֆլորիստիկական շրջանում (Երախի լեռնաշղթա)[1]։

Էկոլոգիա

Աճում է ստորին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 900-1000 մ բարձրությունների վրա, քարքարոտ գիպսակիր լանջերին, ֆրիգանանման բուսականության մեջ։ Ծաղկում է հուլիս ամսին, պտղաբերում՝ օգոստոսին[1]։

Պահպանություն

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է, որի տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 կմ²-ից պակաս է։ Համարվում է Հայաստանի էնդեմիկ։ Հայտնի է մեկ պոպուլացիա։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES–ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Անհրաժեշտ է ստեղծել նոր ԲՀՊՏ Երախի լեռնաշղթայի վրա[1]։

Պահպանության գործողություններ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ