Դրափոխություն
Դրափոխություն, բառի սահմաններում հնչյունների կամ վանկերի հաջորդականության չգիտակցված փոփոխություն։ Սովորաբար արտասանական հարմարության արդյունք է, առավել հաճախ հանդիպում է բանավոր խոսքում, մանավանդ բարբառային ձևերում (լվացք > վլացք, անձրև >անձվեր, ոչխար >օխչար)։ Մի շարք դեպքերում դրափոխություն կատարվում է այս կամ այն ձևի նմանողությամբ կամ ժողովրդական ստուգաբանությամբ։ Դրափոխության հետևանքով շատ սխալ ձևեր պատմականորեն օրինականացվել են, ինչպես՝ գդալ < դգալ, սխտոր < խստոր։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 454)։ |
🔥 Top keywords: Գլխավոր էջՍպասարկող:ՈրոնելՈրոտանԱլեքսանդր ԹամանյանՀամո ՍահյանՄատենադարանՀայաստանՀայոց ցեղասպանությունԶվարթնոցի տաճարԳուրգեն ՄահարիՀովհաննես ԹումանյանԿոմիտասՍևանա լիճՄուշեղ ԳալշոյանՄարտիրոս ՍարյանԵղիշե ՉարենցՏիգրան ՊետրոսյանՎահան ՏերյանՎարդանանք (պատմավեպ)Խաչատուր ԱբովյանԷջմիածնի Մայր ՏաճարՔութեշԽաչքարՍասունցի ԴավիթՀայերենի այբուբենՊարույր ՍևակՍասնա ծռերՄոնթե ՄելքոնյանՍպասարկող:ՎերջինփոփոխություններըԳարեգին ՆժդեհՏոտոԳեյմինգԿարեն ԴեմիրճյանՎիլյամ ՍարոյանԱծական անունԴանիել ՎարուժանԱմերիկայի Միացյալ ՆահանգներՎարդան ՄամիկոնյանՄակբայԱվետիք Իսահակյան