Դևիդ Անդերս

դերասան

Դևիդ Անդրես (անգլ.՝ David Anders Holt, մարտի 11, 1981(1981-03-11), Գրանթս Փաս, Օրեգոն, ԱՄՆ), դերասան, հայտնի դերերից են Ջուլիանա Սարկը «Լրտեսուհին» սերիալում, Ադամ Մոնրոն «Հերոսներ» սերիալում, Ջոն Գիլբերտը «Վամպիրի օրագրերը» սերիալում և Բլեյն Դեբիրսը «Ես զոմբի եմ» սերիալում։

Դևիդ Անդերս
Ծնվել էմարտի 11, 1981(1981-03-11) (43 տարեկան)
ԾննդավայրԳրանթս Փաս, Օրեգոն, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունհեռուստատեսային դերասան, կինոդերասան և թատրոնի դերասան

Կենսագրություն

Անձնական կյանք

Անդրեսը ծնվել է Օրեգոն նահանգի Գրանտս Պասս քաղաքում՝ ԱՄՆ-ում Տոնի և Ջերի Հոլտի ընտանիքում։ Բացի նրանից, ընտանիքում եղել են նաև խորթ երեխաներ Ջեյսոնն ու Մայլին և հարազատ եղբայր Արիկը։ Դևիդը ընտանիքում փոքրն էր։ Մանկուց Անդերսը խաղացել է դպրոցական ներկայացումներում, սակայն հատուկ ուշադրություն է դարձրել սպորտին՝ բասկետբոլին և թենիսին։ 17 տարեկանում լինելով ավագ դպրոցում՝ Դևիդը խաղում էր Ֆիլիպ Առաքյալի դերը «Հիսուս Քրիստոսը Սուպերսթար» մյուզիքլի տեղական բեմադրության մեջ[1]

Կարիերա

Տեղափոխվելով Լոս Անջելես՝ նա բեմական կեղծանուն է ընտրել Դևիդ Անդերսը, քանի որ Դևիդ Հոլթ անունն օգտագործում էր մեկ այլ դերասան։ 2001 թվականին Անդերսը «So Little Time» սերիալում խաղում է Օլսենի քույրերի հետ։ Ավելի ուշ՝ 2001 թվականին, նա Ջուլիան Սարկի դերը ստանում է «Լրտեսուհի» սերիալում։ Սկզբում ծրագրվում էր, որ Անդերսը հրավիրյալ աստղ կլինի, բայց հետո որոշվեց իրեն դարձնել մշտական գործող անձ։ «Լրտես» ֆիլմի նկարահանումների ժամանակ Դևիդը ոչ մեծ դերեր է խաղացել «Հմայվածները», «C. S. I.» և «Կրքի անատոմիա» սերիալներում, նկարահանվել է անկախ կինոյում և մասնակցել մի քանի փոքր բեմադրությունների։ 2002 թվականին Անդերսը հայտնվել է «Աղբյուր» ֆիլմում։ 2007 թվականին Դևիդը կատարել է Էլիի դերը համանուն ֆիլմում։ Նրա կարիերայի հաջորդ փուլը դարձել է Ադամ Մոնրոյի/Տակեզո Քենսեյի դերը «Հերոսներ» հայտնի սերիալում։ Բացի այդ, նա խաղացել է «Բարի գալուստ դրախտ 2։ Խութ» և «Հանդերձյալներ» ֆիլմերում։ Անդերսը որպես հրավիրված աստղ նկարահանվել է նաև «24» սերիալի ութերորդ եթերաշրջանում և կատարել Ջոն Գիլբերտի դերը «Վամպիրի օրագրերը» սերիալում 2010-2011 թվականներին[1][2]։

Բարեգործություն

Անդերսը «Լրտեսուհին» և «Հերոսներ» սերիալում էր իր խաղընկեր Գրեգ Գրանբերգի հետ միասին եղել է Band from TV երաժշտական խմբի անդամ։ Նրանցից բացի այդ խմբում ներկայացել են այնպիսի աստղեր, ինչպիսիք են Հյու Լորիը («Հաուս»), Ջեսսի Սպենսերը («Հաուս»), Թերի Հետչեր («Հուսահատ տնտեսուհիները») և ուրիշներ[2]։

Համերգներից և ալբոմի վաճառքից ստացված միջոցները հատկացվել են բարեգործության։

Ֆիլմագրություն

ՏարիՀայերեն անվանումԲնօրինակ անվանումԴեր
2002-2006սԼրտեսուհինAliasՋուլիան Սարկ
2002ֆԱղբյուրSourgeԲուջի
2004սC.S.I.: Հանցագործության վայրըCSIՏրեվիս Ուոտսոն
2005սԿախարդվածներըCharmedԳրաֆ Ռոժե
2005սC.S.I.: Հանցագործության վայրը՝ ՄայամիCSI: MiamiԲրայան Միլլեր
2006ֆՄոռացվածը մթության մեջLeft in DarknessԴոնովան
2007ֆԷլիELIԷլի
2007սԿրքի անատոմիաGrey's AnatomyՋիմ
2007սՀերոսHeroesԱդամ Մոնրո /Տակեզո Կենսեյ
2009սԽաբիր ինձLie to MeՍերժանտ Ռասսել Սքոտտ
2009ֆԵգիպտացորենի երեխաներըChildren of the CornԲերտոն Ստենտոն
2009ֆThe Revenant Բարտ
2009ֆԲարի գալուստ դրախտ 2։ ԽութInto the Blue 2: The ReefԿարտլոն
2010ս24 ժամ24Յոզեֆ Բաժաև
2010սՊահոց 13Warehouse 13Ջոնա Ռայթ
2010սՊաշտպանության տակUndercoversՄետյու Հանտ
2010-2017սՎամպիռի օրագիրըThe Vampire DiariesՋոն Հիլբերտ
2011-2016սՄի անգամ հեքիաթումOnce Upon a TimeՎիկտոր Ֆրանկենշտեյն / Դոկտոր Բեյլ
2012սՆետArrowՍայրուս Վենչ
2012սՀաուսHouse M.D.Բիլլ Կոպելմեն
2012ֆՀարևաններNeighborsՏիմոտի Լոնգշենկս
2013սՀարկավոր կոպտությունNecessary RoughnessՏրոյ Կատլեր
2013սՄտածել ինչպես հանցագործըCriminal MindsԱնտոն Հարրիս
2015սՀետապնդողStalkerԴարրեն Տայլեր
2015-2019սԵս զոմբի եմiZombieԲլեյն Դերբիս

Ծանոթագրություններ