Եգիպտական բուրգեր

Եգիպտական բուրգեր, անտիկ որմնադիր կառույցներ Եգիպտոսում։ Հայտնի է առնվազն 118 «Եգիպտական» բուրգ[1][2]։ Քուշ թագավորության շրջանում կառուցվել է մոտավորապես 80 բուրգ, որոնք գտնվում են ժամանակակից Սուդանի տարածքում։ Ժամանակակից Եգիպտոսում գտնվող բուրգերի մեծ մասը կառուցվել են Հին և Միջին թագավորությունների շրջանում՝ որպես Փարավոնների և նրանց ամուսինների դամբարան[3][4][5]։

Ամենահին եգիպտական բուգերը գտնվում են Մեմփիս քաղաքի հույսիսարևմուտքում՝ Սակկարայում։ Չնայած Սակկարայում հայտնաբերվել է առնվազն մեկ աստիճանաձև բուրգանման կառույց (Առաջին դինաստիայի ժամանակաշրջանին թվագրվող)՝ Մաստաբա 3808-ը, հնագիտական մնացորդներն ու արձանագրությունները հուշում են, որ այս ժամանակաշրջանին թվագրվող այլ նմանատիպ կառույցներ ևս կարող են լինել[6]։ Հայտնի ամենահին եգիպտական բուրգը Ջոսերի բուրգն է, որը կառուցվել է մոտ մ.թ.ա. 2630-2610 թվականներին՝ Երրորդ դինաստայի ժամանակաշրջանում[7][8]։ Այս բուրգը և դրա շրջակայքի համալիրը, ընդհանուր առմամբ, համարվում են աշխարհի ամենահին մոնումենտալ կառույցները, որոնք կառուցված են ճշգրիտ կտրված որմնաքարից[9]։

Ամենահայտնի եգիպտական բուրգերը գտնվում են Գիզայում՝ Կահիրեի արվարձանում։ Գիզայի բուրգերից որոշները համարվում են երբևէ կառուցված ամենախոշոր կառույցներից[10]։ Քեոփսի բուրգը ամենամեծ եգիպտական բուրգն է և Հին աշխարհի յոթ հրաշալիքներից վերջինն է, որը դեռ գոյություն ունի՝ չնայած մնացած հրաշալիքներից ավելի քան 2000 տարով ավելի հին է[11]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եգիպտական բուրգեր» հոդվածին։