Եգիպտոսի զինված ուժեր
Եգիպտոսի զինված ուժեր (արաբ․՝ القوات المسلحة المصرية), Եգիպտոսի ռազմական կազմակերպություն, որը նախատեսված է պետության ազատությունը, անկախությունը և տարածքային միասնականությունը պաշտպանելու համար։ Բաղկացած են ցամաքային զորքերից, ռազմածովային ուժերից, ռազմաօդային ուժերից և հակաօդային պաշտպանության զորքերից։
Եգիպտոսի զինված ուժեր القوات المسلخة المصرية El Qowat El Mosalaha El Masriya | |
---|---|
Զինանշան | |
Տեսակ | Զինված ուժեր |
Երկիր | |
Հիմնադրված է | 1882 |
Կառուցվածք | ցամաքային զորքեր, ռազմածովային ուժեր, ռազմաօդային ուժեր, հակաօդային պաշտպանության զորքեր |
Գլխավոր շտաբ | Կահիրե, Եգիպտոս |
նախագահ Աբդել Ֆաթթահ աս–Սիսի | |
Սեդկի Սոբհի | |
գեներալ-լեյտենանտ Մահմուդ Հեգազի | |
Զինվորական անձնակազմ | |
Զորակոչային տարիք | 18-30 |
Զինվորական ծառայության ժամկետ | 12-36 ամիս |
Ակտիվ անձնակազմ | 438,500[1]: |
Պահեստայիններ | 479,000 |
Ֆինանսներ | |
Տարեկան ծախսերի հանրագումար | 56.1 միլիարդ եգիպտական ֆունտ (~7.85 միլիարդ ԱՄՆ դոլար)[2] |
ՀՆԱ-ի տոկոս | 1.76% (2014 թվականի դրությամբ)[3][4] |
Military of Egypt Վիքիպահեստում |
Ընդհանուր տեղեկություններ
Եգիպտոսի զինված ուժեր[5] | |
---|---|
Զինված ուժերի տեսակները. | Եգիպտոսի ցամաքային զորքեր, Եգիպտոսի ռազմածովային ուժեր, Եգիպտոսի ռազմաօդային ուժեր, Եգիպտոսի հակաօդային պաշտպանության ղեկավարություն |
Զորակոչի տարիքը և համալրման կարգը. | Եգիպտոսի զինված ուժերը համալրվում են 18-30 տարեկան արական սեռի քաղաքացիների կողմից համընդհանուր զինվորական ծառայության մասին օրենքի հիման վրա, ժամկետային զինվորական ծառայության ժամկետը 12-36 ամիս է, որին հաջորդում է պարտադիր ընդգրկումը պահեստազորում 9 տարի ժամկետով (2008 թվականի տվյալներով)։ |
Զինվորական ծառայության համար հասանելի մարդկային ռեսուրսները. | 16-49 տարեկան տղամարդիկ - 21 012 199 մարդ 16-49 կանայք - 20 145 021 մարդ (2010 թվականի տվյալներով) |
Զիվորական ծառայությանը պիտանի մարդկային ռեսուրսներ. | 16-49 տարեկան տղամարդիկ - 18 060 543 մարդ 16-49 տարեկան կանայք - 17 244 838 մարդ (2010 թվականի տվյալներով) |
Յուրաքանչյուր տարի զորակոչային տարիքի հասնող մարդկային ռեսուրսներ. | տղամարդիկ - 783 405 Կանայք - 748 647 (2010 թվականի տվյալներով) |
Ռազմական ծախսերը՝ տոկոս ՀՆԱ-ից. | 3,4 % (2005 թվականի տվյալներով), 35-րդ տեղն աշխարհում[6] |
ԶՈւ զինծառայողների թվաքանակը 2015 թվականի դրությամբ
2015 թվականի դրությամբ Եգիպտոսի զինված ուժերն ունեին 438 500 - 470 000 ակտիվ զինծառայող և 479 000 - 800 000 պահեստային։
Զինված ուժերի տեսակների սպառազինությունը
Եգիպտոսի ցամաքային զորքերի կազմում 2015 թվականի դրությամբ առկա էր 3723 տանկ, ռազմածովային ուժերի կազմում՝ 60 մարտական նավ (ներառյալ հրթիռային ռազմանավերը և դեսանտային նավերը), ռազմաօդային ուժերը՝ ավելի քան 1100 թռչող ապարատներ (ռազմական ինքնաթիռներ և ուղղաթիռներ)[7]։
Եգիպտոսի զինված ուժերի համազգեստի տեսակները
Եգիպտոսի ցամաքային զորքեր | Եգիպտոսի դեսանտային զորքեր | Սակա զորքեր | Հանրապետական գվարդիա |
---|
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
- Եգիպտոսի զինված ուժերի պաշտոնական կայք Արխիվացված 2017-02-27 Wayback Machine (անգլ.)
- Եգիպտոսի զինված ուժերը՝ Fas.org-ի էջում Արխիվացված 2010-04-23 Wayback Machine (անգլ.)
- Եգիպտոսի զինված ուժերը՝ Globalsecurity.org-ի էջում (անգլ.)