Երկաթի եռքլորիդ

քիմիական միացություն

Երկաթի եռքլորիդը (FeCl3) խիստ խոնավածուծ, մուգ-դարչնագույն բյուրեղներ են, խտությունը՝ 2800 կգ/մ3, հալմաև ջերմաստիճանը՝ 309 °C, եռմանը՝ 319 °C։ Լուծվում է ջրում, առաջացնում է բյուրեղահիդրատներ։ Ալկալիական մետաղների քլորիդների հետ տալիս է՝

  • Me[FeCl4],
  • Me3[FeCl6] տեսակի կոմպլեքսներ։
Երկաթի եռքլորիդ
Քիմիական բանաձևFeCl₃
Մոլային զանգված2,7E−25 կիլոգրամ[1] գ/մոլ
Խտություն2,8 գ/սմ³ գ/սմ³
Հալման ջերմաստիճան306 °C °C
Եռման ջերմաստիճան315 °C °C
Քիմիական հատկություններ
Դասակարգում
CAS համար7705-08-0
PubChem24380
EINECS համար231-729-4
SMILESCl[Fe](Cl)Cl
ЕС231-729-4
RTECSLJ9100000
ChEBI22792
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)
Ստացում

Ստացվում է շիկացած երկաթի վրա չոր քլոր ազդելով, FeCl2 օքսիդացնելով և այլն։ Օգտագործվում է բժշկության մեջ որպես արյան մակարդիչ, գործվածքները նևրկելիս՝ ժանտանյութ, օրգանական սինթեզներում՝ կատալիզատոր և այլն։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երկաթի եռքլորիդ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 597