Զանգեզուր

Զանգեզուր, պատմական շրջան Արևելյան Հայաստանում, Զանգեզուրի լեռնաշղթայի լանջերին։

Հայոց պատմություն
Հայաստանի զինանշանը
Նախապատմություն
Մ.թ.ա. 2800 - մ.թ.ա. 590
Արատտա
Մ.թ.ա. 2800~16-րդ
Հայասա
Մ.թ.ա. 16-13-րդ
Վանի թագավորություն
Մ.թ.ա. 9-6-րդ
Հին շրջան
Մ.թ.ա. 590 - մ.թ. 428
Երվանդունիների թագավորություն
Մեծ Հայք, Փոքր Հայք, Ծոփք և Կոմմագենե
Արտաշեսյանների թագավորություն
Արշակունիների թագավորություն
Քրիստոնեության ընդունում
Ավատատիրության հաստատում
Գրերի գյուտ
Միջնադար
428 - 1375
Պարսկա-Բյուզանդական տիրապետություն
Արաբական տիրապետություն
Բագրատունիների թագավորություն
Վասպուրական
Վանանդ, Լոռի և Սյունիք
Կիլիկիայի հայկական թագավորություն
Զաքարյան իշխանապետություն
Օտար տիրապետություն
1375 - 1918
Խաչենի իշխանություն
Կարա-Կոյունլուներ և Ակ-Կոյունլուներ
Թուրք-պարսկական
տիրապետություն
Արևելյան Հայաստանը Ռուսաստանի կազմում
Հայոց ցեղասպանություն
Հայկական սփյուռք
Ժամանակակից պատմություն
1918 - ներկա
Հայաստանի առաջին հանրապետություն
Լեռնահայաստան
Խորհրդային Հայաստան
Արցախյան ազատամարտ
Հայաստան
Արցախի Հանրապետություն

Հայաստանի պորտալ

Պատմություն

Զանգեզուրը պատմականորեն ընդգրկված է եղել Մեծ Հայքի Սյունիք նահանգի կազմում և սահմանակից է եղել Այրարատ, Վասպուրական, Արցախ, Ուտիք և Գուգարք նահանգներին։ Սյունիքի տարածքում հայտնաբերվել են Արտաշես Ա-ի (մ․թ․ա․ 189-160 թվականներ) արձանագրություններից[1][2]։ Մ․թ․ա․ 2-րդ դարից մինչև մ․թ․ 4-րդ դարի վերջը Սյունիքը եղել է Մեծ Հայքի կազմում, որտեղ թագավորել են Արտաշեսյանները, ապա Արշակունիները։ Շուրջ հազար տարի Սյունիքում իշխել են հին հայկական Սյունի տոհմի ներկայացուցիչները։ 301 թվականին Սյունիքը, ինչպես և ողջ Մեծ Հայքը, ընդունել է քրիստոնեություն[3]։ Ըստ Զորանամակի՝ Մեծ Հայքի թագավորական բանակին Սյունիքը տվել է ամենաշատ թվով զինվորները (19 400)։ Չորրորդ դարից Սյունիքը հիշատակվում է որպես հայկական ամենամեծ նախարարություններից մեկը, որտեղ ժառանգաբար իշխում են Սյունի տոհմի ներկայացուցիչները[4]։ Սյունիքի 12 գավառներից Զանգեզուրի տարածքում էին յոթը (Ճահուկ, Աղահեճք, Հաբանդ, Բաղք կամ Բալք, Ձորք, Արևիք և Կովսական)։ 5-րդ դարի սկզբում այստեղ գործունեություն է ծավալել Մեսրոպ Մաշտոցը[5][6]։ 428 թվականից մինչև 8-րդ դարի սկիզբը Զանգեզուրը եղել է Սասանյան Պարսկաստանի Հայկական մարզպանության կազմում։ 7-րդ դարում Զանգեզուրը գրավել են արաբները։

Բագրատունյաց Հայաստանն իր ծաղկման ժամանակաշրջանում

9-11-րդ դարերում Զանգեզուրը եղել է Սյունիքի թագավորության մաս[7], որը եղել է Հայկական թագավորության կազմում[8], իսկ 11-րդ դարի երկրորդ կեսին՝ Հայկական թագավորության անկումից հետո, եղել է ինքնուրույն թագավորություն մինչև 1170 թվականը։ Այսպիսով՝ Հայկական թագավորության կործանումից հետո Սյունիքը Տաշիր-Ձորագետի թագավորության հետ միասին եղել է հայկական այն սակավաթիվ տարածքներից մեկը, որ պահպանել է իր անկախությունը[9]։ 1211-1435 թվականներին Սյունիքում ծաղկում է ապրում Օրբելյանների իշխանական տոհմը։

16-18-րդ դարերում Զանգեզուրում ծավալվել է հայերի ազատագրական պայքարն ընդդեմ Թուրքիայի ու Պարսկաստանի։ Պայքարն առավել ուժեղացել է 18-րդ դարում՝ Դավիթ Բեկի օրոք, ով ազատագրել է Զանգեզուրն օտարի տիրապետությունից, և ում իշխանությունը ճանաչվել է Սեֆյանների կողմից[10]։ 16-19-րդ դարերում Զանգեզուրն Արևելյան Հայաստանի հետ միասին ընդգրկված է եղել Երևանի կուսակալության կազմում եղել է Սեֆիդյանների, ապա Աֆշարների տիրապետության տակ, իսկ հետագայում բաժանվել է Երևանի, Նախիջևանի ու Ղարաբաղի խանությունների միջև[11][12][13]։

1813 թվականին Գյուլիստանի պայմանագրով Զանգեզուրը միացվել է Ռուսական կայսրությանը, որի կազմում 1868 թվականի հունվարի 25-ին Ելիզավետպոլի նահանգի կազմավորման ժամանակ Բաքվի նահանգի Շուշիի գավառի ու Երևանի նահանգի Օրդուբադի գավառի տարածքների մի մասից կազմավորվել է Զանգեզուրի գավառը։ 1897 թվականին Զանգեզուրի շրջանի 137,9 հազար բնակչից 71,2 հազարը ադրբեջանցիներ էին, 63,6 հազարը՝ հայեր (46,2%), 1,8 հազարը՝ քրդեր (1,3%), 1,0 հազարը՝ սլավոններ (հիմնականում) ռուսներ, ինչպես նաև ուկրաինացիներ և բելառուսներ) (0,73%)։ Իսլամադավան բնակչությունը կենտրոնացած էր հիմնականում Արաքս և Հագարու գետերի հովիտներում, ինչպես նաև Նախիջևանի գավառի սահմանին։

1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխությունից և Անդրկովկասյան Դեմոկրատական Ֆեդերատիվ Հանրապետության անկումից հետո Հայաստանի ու Ադրբեջանի միջև վեճեր են սկսել մի շարք տարածքների պատկանելության վերաբերյալ, որոնց թվում էր նաև Զանգեզուրը։ 1918 թվականից Զանգեզուրի գավառում տեղի են ունեցել ռազմական բախումներ հայերի ու ադրբեջանցիների միջև։ Այդ տարածքում իշխանությունն իր ձեռքն է վերցրել Անդրանիկ Օզանյանը, ապա Գարեգին Նժդեհը։

1920 թվականի օգոստոսի 10-ին Հայաստանի Դեմոկրատական Հանրապետության ու ՌՍՖՍՀ միջև կնքվում է պայմանագիր, համաձայն որի՝ մինչև տարածքային վեճերի լուծումը Զանգեզուրի տարածքում տեղակայվում են խորհրդային զորքեր։

1920 թվականի նոյեմբերի 29-ին Հայաստանում հռչակվել է խորհրդային իշխանություն, իսկ նոյեմբերի 30-ին Խորհրդային Ադրբեջանի ԱզՌևԿոմը, դադարեցնելով սահմանային վեճերը, հայտարարել է, որ Զանգեզուրը պատկանում է Խորհրդային Հայաստանին[14][15]։

1920 թվականի դեկտեմբերին ՌՍՖՍՀ-ի և Հայաստանի միջև կնքվել է պայմանագիր, որով հաստատվել է, որ Զանգեզուրը պատկանում է Հայկական ԽՍՀ-ին[16]։

Ըստ ԽՍՀՄ ԳԱ Կովկասի ժողովրդագրական ժողովածուի՝ Հայաստանի՝ ադրբեջանցիներով բնակեցված տարածքները դատարկվել են. դաշնակների կողմից այստեղ իրականացվել է հատուկ քաղաքականություն՝ «երկիրը մաքրելու օտարազգիներից» և առաջին հերթին մուսուլմաններից, որոնք վտարվել են Նոր Բայազետի, Երևանի, Էջմիածնի ու Շարուր-Դարալագյազի գավառներից։ Միևնույն ժամանակ դատարկվել են Ադրբեջանի՝ հայերով բնակեցված տարածքները, վտարվել են տասնյակ հազարավոր հայեր[17]։ Ն. Վոլկովան նշում է, որ 1897 թվականին Զանգեզուրի գավառի (որ ընդգրկում էր նաև Ադրբեջանական ԽՍՀ՝ հետագայում ձևավորված Լաչինի, Զանգելանի ու Ղուբաթլուի շրջանները) 137, 9 հազար բնակչից 71, 2 հազարը ադրբեջանցիներ էին (51, 7 %), 63, 6 հազարը՝ հայեր (46, 2 %), 1, 8 հազարը՝ քրդեր (1, 3 %)։ 1922 թվականին անցկացված գյուղատնտեսական հաշվառման տվյալներով՝ Զանգեզուրի՝ Հայկական ԽՍՀ-ին անցած տարածքում ապրում էր 63, 5 հազար մարդ, այդ թվում՝ 56, 9 հազար հայ (89, 5 %), 6, 5 հազար ադրբեջանցի (10, 2 %), 0, 2 հազար ռուս (0, 3 %)[18]։

1918 թվականին թուրքական զորքերի դուրսբերումից հետո հայկական զինված ուժերն Անդրանիկ Օզանյանի գլխավորությամբ մեծ դեր խաղացին Զանգեզուրի՝ մուսուլմաններով բնակեցված տարածքների դատարկեցմանն ու շրջանի էթնիկական մաքրմանը։ Բրիտանական հրամանատարությունը քաղաքական նպատակներով Անդրանիկին թույլ չտվեց նույն կերպ վարվել նաև Ղարաբաղում։ Անդրանիկն Արևմտյան Հայաստանից իր հետ Արևելյան Հայաստան է բերում 30 հազար հայ փախստականներ, ովքեր հիմնականում Մուշից ու Բիթլիսից էին, որոնք կարողացել էին դիմադրել թուրքերի հարձակումներին։ Փախստականների մեծ մասը բնակություն է հաստատում Զանգեզուրում, մյուսները՝ Երևանի և Դարալագյազի շրջաններում՝ փոխարինելով այդտեղից վտարված մուսուլմաններին[19]։

Խորհրդային տարիներին Զանգեզուրի կազմում էին գտնվում Հայկական ԽՍՀ Գորիսի, Կապանի, Մեղրիի և Սիսիանի շրջանները, ինչպես նաև Ադրբեջանական ԽՍՀ Լաչինի, Զանգելանի և Կուբաթլուի շրջանները; 1992-1993 թվականին Զանգեզուրի արևելյան շրջանները ազատագրվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կողմից և ընդգրկվել Քաշաթաղի շրջանի կազմում, իսկ 1995 թվականին Հայկական ԽՍՀ չորս շրջանները միավորվում են Սյունիքի մարզի կազմում։ 2020 թվականին Քաշաթաղի շրջանի մի մասը գրավվում, մի մասն էլ հանձնվում է Անդրբեջանին։

Ստուգաբանություն

Զանգաձոր անվանումը 1856 թվականի քարտեզին

Զանգեզուր անվան ծագման վերաբերյալ գոյություն ունեն մի քանի վարկածներ։

Ըստ Ղևոնդ Ալիշանի՝ «Զանգեզուր» բառը կապված է Ձագաձոր բերդավանի անվան հետ։ Վերջինս իր հերթին ծագում է Սյունյաց Ձագիկ նահապետի անունից, ով եղել է Սիսակ նահապետի տոհմից։ Ժամանակի ընթացքում Ձագաձոր անունը փոփոխության է ենթարկվել և դարձել Զանգեզուր[20]։ Զանգեզուր բառի ծագումը կապվում է նաև Ծակեձոր տեղանվան հետ[21], որ տեղակայված է Գորիս քաղաքից դեպի հարավ-արևելք՝ Գորիս գետի հովտում[22]։

Տեղանունը բացատրվում է նաև որպես «զանգ» և «ձոր», սակայն նման բացատրությունը հավանական չէ[23]։ Ավանդություններից մեկի համաձայն՝ բառի հիմքում ընկած է «Զանգը զոռ» արտահայտությունը, որ նշանակում է «զորեղ զանգ»[20]. Գորիսից երկու կիլոմետր հեռավորության վրա եղել է վանք, որն ունեցել է զորեղ զանգ, որի ձայնը լսվել է շատ հեռվից[20]։

Ավանդության համաձայն՝ Զանգեզուր անվանումն սկսել է օգտագործվել Լենկ-Թեմուրի արշավանքներից հետո։ Մեհրի անունով մի հայ իշխան Լենկ-Թեմուրին առաջարկում է իր օգնությունը՝ ասելով, թե նա չի կարողանա գրավել Սյունիքը, քանի դեռ Խոտ գյուղում կա մեծ զանգը, որով վտանգի դեպքում զգուշացնում են մարդկանց։Լենկ-Թեմուրը ոսկի ու իշխանություն է խոստանում դավաճանին, եթե նա լռեցնի զանգը։ Մեհրին ու իր մարդիկ գիշերը զանգի տակ կրակ են վառում և կտրում նրա ձայնը։ Առավոտյան Լենկ-Թեմուրի զորքերն անցնում են Արաքսը և ներխուժում Սյունիք։ Զանգի միջոցով հնարավոր չի լինում զգուշացնել մարդկանց, և Լենկ-Թեմուրը մեկ օրվա ընթացքում գրավում է Սյունիքը։ Մարդիկ հետո հարցնում են, թե ինչ էր եղել զանգին։ Նրանց պատասխանում են. «Զանգը զուր է, զանգը զուր է...»։ Դրանից հետո տեղանքը սկսել են կոչել Զանգեզուր[24]։

Արդյունաբերություն

Զանգեզուրում գործում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որտեղ վերամշակվում է Քաջարանի պղինձ-մոլիբդենային հանքավայրից բերված հանքանյութը։ Քաջարանի պղինձ-մոլիբդենային հանքավայրն պղնձամոլիբդենային ամենամեծ հանքավայրերից մեկն է աշխարհում։ Այնտեղից հանված հանքանյութում պարունակվում է մոտավորապես 7 % մոլիբդեն։ Կոմբինատում վերամշակված հանքանյութն ուղարկվում է Եվրոպա (Իրանով ու Վրաստանով)։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Большой энциклопедический словарь
  • БСЭ
  • «Зангезурский уезд». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 655
🔥 Top keywords: Գլխավոր էջՍպասարկող:ՈրոնելՈրոտանԱլեքսանդր ԹամանյանՀամո ՍահյանՄատենադարանՀայաստանՀայոց ցեղասպանությունԶվարթնոցի տաճարԳուրգեն ՄահարիՀովհաննես ԹումանյանԿոմիտասՍևանա լիճՄուշեղ ԳալշոյանՄարտիրոս ՍարյանԵղիշե ՉարենցՏիգրան ՊետրոսյանՎահան ՏերյանՎարդանանք (պատմավեպ)Խաչատուր ԱբովյանԷջմիածնի Մայր ՏաճարՔութեշԽաչքարՍասունցի ԴավիթՀայերենի այբուբենՊարույր ՍևակՍասնա ծռերՄոնթե ՄելքոնյանՍպասարկող:ՎերջինփոփոխություններըԳարեգին ՆժդեհՏոտոԳեյմինգԿարեն ԴեմիրճյանՎիլյամ ՍարոյանԱծական անունԴանիել ՎարուժանԱմերիկայի Միացյալ ՆահանգներՎարդան ՄամիկոնյանՄակբայԱվետիք Իսահակյան