Զրվանականություն

(Վերահղված է Զրվանիզմից)
Հոդվածների շարք նվիրված

Զրադաշտականությանը

The Faravahar is a symbol of Zoroastrianism.


Պորտալ

Հիմնական

Զրադաշտականություն
Ահուրա Մազդա
Զրադաշտ
Աշա

Բարի և չար ուժեր

Ամեշա Սպենտաներ · Յազատաներ
Սպենտա Արմաիտի · Դևեր
Ահրիման

Սրբազան տեքստեր և
աշխատություններ

Ավեստա
Գատաներ · Յասնա
Վենդիդադ · Վեսպերադ
Յաշտաներ · Հորդեհ Ավեստա
Աբ-Զոհր
Ահունա Վայրիա
Ատրուշաններ

Էպոսներ և լեգենդներ

Դենքարդ · Բունդահիշն
Արտա Վիրապի գիրք
Խասամփի գիրք
Սանջանի պատմություն

Մշակույթ և խորհրդանիշներ

Օրացույց · Փառատոններ
Ամուսնություն
Ֆրաշոքարաթի
Ֆարավահար

Տարածում և հալածանք

Զրադաշտականությունը Իրանում
Զրադաշտականությունը Հայաստանում
Յազդ
Զրադաշտականության հալածում

Կարդացեք նաև

Զրվանիզմ
Հարակից թեմաներ

Զրվանականություն, Սասանյան Պարսկաստանի ժամանակաշրջանում ձևավորված կրոնական, աղանդավորական շարժում, որը ծագել է այն ժամանակ տիրապետող զրադաշտական կրոնից։ Հնագույն շրջանի կրոնական ուղղություններն ուսումնասիրող ռումինացի գիտական Միրչի Էլիադեի հետազոտությունները ցույց են տալիս, որ զրվանականությունը, որպես դավանանք հիշատակում են անտիկ աշխարհի միայն չորս հեղինակներ, որոնց թվում Եղիշեն և Եզնիկ Կողբացին ու ասորի հեղինակներ՝ Թեոդոր բար Կոնայը և Յոհաննան բար Պենկայեն։

Հիմնական ուսմունքը

Զրվանականության հիմնական տարբերությունը զրադաշտականությունից այն է, որ աշխարհն ունի երկու սկիզբ՝ բարի և չար և նրանք յուրաքանչյուրն ունեն իրենց Աստվածները՝ Ահուրա Մազդան և Ահրիմանը։ Նրանց երկուսի ծնողն էլ եղել է չեզոք ծագում ունեցող գերագույն արարիչը Զրվանը, որը դիտարկվել է, որպես ժամանակի «ծնող»։ Նրանից են սկսվել ժամանակները և նրանով էլ ավարտվելու են։

Համաձայն զրվանական ուսմունքի՝ գալու է չար և բարի ուժերի հաղթանակի վերջնական պահ, որը հայտնի է զրադաշտականության մեջ, որպես Ֆրաշոքարաթի, երբ Ահուրա Մազդան իր «յոթ հավատարիմ ուժերի» Ամահրասպանդների հետ, ու Ահրիմանը իր «յոթ չար ուժերի»՝ Դևերի հետ գալու է խոնարհվելու Զրվանի առջև։

Եզնիկ Կողբացու Եղծ աղանդոցն ու զրվանականությունը

Վաղ քրիստոնեական շրջանի հայ փիլիսոփայա Եզնիկ Կողբացին իր հայտնի «Եղծ աղանդոց» աշխատության երկրորդ գլխում անդրադառնում է Զրվանիզմի կրոնափիլիսոփայական գաղափարախոսության հերքմանը։ Տարածված տեսակետ կա, որ նա «Պարսից կրոնի հերքումը» գլխում անդրադառնում է հենց զրադաշտականությանը, սակայն Եզնիկ Կողբացի կողմից նշված որոշ կրոնական ու գաղափարախոսական առանձնահատկություններ, թույլ են տալիս եզրակացնելու, որ խոսքը միայն զրվանականության՝ զրադաշտականության աղանդավորական ուղղվածության մասին է և ոչ թե հենց առաջինի մասին. չնայած կարելի է ենթադրել, որ վաղ քրիստոնեության այդ շրջանում, ամենայն հավանականությամբ, «Եղծ աղանդոց» աշխատությունը դիտարկվել է նաև, որպես հարված զրադաշտական գաղափարախոսությանն ու աշխարահայացքին։

Տես նաև