Էդմոն Աբու

ֆրանսիացի գրող

Էդմոն Ֆրանսուա Վալենտին Աբու (ֆր.՝ Edmond François Valentin About, փետրվարի 14, 1828(1828-02-14)[1][2][3], Դյոզ[2] - հունվարի 16, 1885(1885-01-16)[1][2], rue de Douai, Փարիզի 9-րդ շրջան, Ֆրանսիա[2]), 19-րդ դարի ֆրանսիացի գրող, հրապարակագիր, ժուռնալիստ, ֆլոբերյան գրական դպրոցի ներկայացուցիչ։ Ֆրանսիական ակադեմիայի անդամ (1884 թ.)։

Էդմոն Աբու
ֆր.՝ Edmond About
Ծննդյան անունանգլ.՝ Edmond François Valentin About
Ծնվել էփետրվարի 14, 1828(1828-02-14)[1][2][3]
ԾննդավայրԴյոզ[2]
Վախճանվել էհունվարի 16, 1885(1885-01-16)[1][2] (56 տարեկան)
Վախճանի վայրrue de Douai, Փարիզի 9-րդ շրջան, Ֆրանսիա[2]
ԳերեզմանՊեր Լաշեզ[4] և Edmond About's tomb
Գրական անունValentin de Quevilly
Մասնագիտությունգրող, լրագրող, դրամատուրգ, գիտաֆանտաստիկ գրող, վիպասան և արվեստի քննադատ
Լեզուֆրանսերեն
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԿրթությունՇարլեմաժ լիցե և Բարձրագույն նորմալ դպրոց
Գիտական աստիճանԳրականության ագրեգացիա[5] (1851)
Ժանրերվեպ և թատրոն
Գրական ուղղություններհելլենոֆոբիա
ԱնդամակցությունՖրանսիական ակադեմիա[6] և Մասոնականություն
Պարգևներ
Համատեղ ապրողԱլիս Օզի
Изображение автографа
 Edmond About Վիքիպահեստում

1855 թվականին լույս է ընծայել «Արդի Հունաստանը» («Le Grec contemporain») գիրքը, որտեղ միմյանց հետ համեմատելով հին ու նոր Հունաստանները՝ սուր ծաղրի է ենթարկում ժամանակակից բարքերը և ցրում իդեալական պատկերացումները հունական իրականության մասին։ Այդ նույն տարում հրատարակել է իր առաջին վեպը՝ «Tolla Feraldi»-ն, որը մեծ հաջողություն է ունեցել, ջերմորեն ընդունվել թե՛ ընթերցողների և թե՛ քննադատության կողմից, նպաստել հեղինակի համբավի հետագա տարածմանը։ Դրան հաջորդել են Էդմոն Աբուի հեղինակած նոր վեպերը՝ «Le roi des Montagnes»-ը (1856), «Germaine»-ը (1857), «Les échasses de maître Pierre»-ը (1858) և մի ամբողջ շարք պատմվածքներ ու նորավեպեր։ Նա հեղինակել է նաև կատակերգություններ, որոնցում վառ կերպով դրսևորվել է երգիծաբանի նրա տաղանդը։

Կենսագրություն

Ծնվել է 1828 թվականի փետրվարի 14-ին, լոթարինգիական Դյոզ քաղաքում, մանր առևտրականի ընտանիքում[8]։ Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրի աստվածաբանական դպրոցում, ապա ընդունվել Շառլեմանի գիմնազիան, որի փայլուն աշակերտներից մեկն է եղել, հաղթել է փիլիսոփայության մրցույթում և արժանացել պատվավոր պարգևի։ 1848 թվականից ուսումը շարունակել է «Էկոլ նորմալ սուպերիոր»-ում, որտեղ 1851 թվականին առաջին մրցանակն է շահել գրականության ավարտական քննությունը փայլուն կերպով հանձնելու համար[9]։ Դրանից հետո երկու տարի՝ մինչև 1853 թվականը սովորել է Աթենքի ֆրանսիական դպրոցում (այստեղ նրա դասընկերների թվում էր ապագա անվանի ճարտարապետ Շառլ Գառնիեն)։ 1867-1868 թվականներին ճամփորդել է Եգիպտոսում։

Հակակղերական հայացքների տեր ու վճռական անձնավորություն լինելով՝ Էդմոն Աբուն իր առաջին իսկ հրապարակագրական ելույթներում դրսևորել է իրեն որպես թունդ բանավիճող և սուր երգիծանքի զենքը հմտորեն գործածող։ Պաշտպանել է Ֆրանսիական Երրորդ Հանրապետությունը, Ադոլֆ Թիերի վարած քաղաքականությունը՝ այդ նպատակին ծառայեցնելով իր հիմնադրած «XIX դար» ամսագիրը[10], որի գլխավոր խմբագիրն էր նաև[11]։ 1862 թվականի մարտի 7-ին նրան ներկայացրել են «Սուրբ Հովհաննես Երուսաղեմցի» մասոնական օթյակի անդամներին։ Ներսից մանրամասնորեն ու խորությամբ ծանոթանալով օթյակի դրվածքին՝ նա բարձրաստիճանն մասոնների մասին սուր քննադատական հոդվածներ է հրատարակել Le Siècle-ում[12]։

1884 թվականի հունվարի 24-ին Էդմոն Աբուն ընտրվել է Ֆրանսիական ակադեմիայի անդամ։ Վախճանվել է դրանից մեկ տարի անց՝ հիսունվեց տարեկան հասակում։ Հուղարկավորվել է Փարիզի Պեր Լաշեզ գերեզմանատանը։

Հիշատակ

Էդմոն Աբուի պատվին փողոցներ են անվանակոչվել Փարիզում, Դյոզում, Մեցում, Սեն Ավոլում, Մալո լը Բենում, Նանսիում, Սևվեռնում, Հավրում, Լիմոժում, Գրենոբլում, Պլեսի-Ռոբինսոնում և ֆրանսիական մի շարք այլ քաղաքներում։ Նրա պատվին հուշատախտակ է փակցված Սևեռնի այն վիլլայի պատին, որտեղ մի քանի տարի ապրել է նա։

Երկեր

  • Tolla - Paris, éditeur=Hachette, année 1855|date=1855,pages totales=308
  • La Grèce contemporaine, 1855, Sur Wikisource
  • Les Mariages de Paris, 1856, Dont « Les Jumeaux de l'hôtel Corneille », « L'Oncle et le Neveu », « Terrains à vendre », « Le Buste », « Gorgeon » et « La Mère de la Marquise ».
  • Le Roi des montagnes, 1857, Sur Wikisource
  • Germaine, 1857; Sur Wikisource
  • Maître Pierre, 1858,
  • Trente et Quarante. Sans dot. Les parents de Bernard|date=1859}}.
  • La Question romaine, 1859, Sur Wikisource
  • L'Empereur et la Prusse|date=1860}}.
  • La Nouvelle Carte d'Europe (15 avril)|date=1860}}.
  • Rome contemporaine, 1861 Sur Wikisource
  • Ces Coquins d'agents de change, 1861,
  • Lettre à M. Keller|date=1861
  • Le Cas de M. Guérin, 1862
  • L'Homme à l'oreille cassée, 1862; Sur Wikisource
  • Le Nez d'un notaire, 1862
  • Théâtre impossible. Guillery. L'Assassin. L'Éducation d'un prince. Le Chapeau de Sainte Catherine|date=1862}}.
  • Dernières lettres d'un bon jeune homme à sa cousine Madeleine|date=1863}}.
  • La Vieille roche - 1ère partie։ Le Mari imprévu (1865) - 2ème partie։ Les Vacances de la comtesse (1865) - 3ème partie։ Le Marquis de Lanrose (1866)
  • Madelon| (2 volumes, 1863)
  • Le Progrès, 1864
  • Les Questions d'argent : les assurances, 1865
  • Causeries, première et deuxième séries (1865-1866)
  • La Vieille Roche. Le mari imprévu. Les vacances de la comtesse. Le marquis de Lanrose (3 volumes, 1865-1866)  
  • Le Turco. Le bal des artistes. Le poivre. L'ouverture au château. Tout Paris. La chambre d'ami. Chasse allemande. L'inspection générale. Les cinq perles|date=1866}}.
  • L'Infâme|date=1867}}.
  • ABC du travailleur, 1868 https://www.scribd.com/doc/12590934/Edmond-About-ABC-Du-Travailleur}}(չաշխատող հղում)
  • Les Mariages de province. La fille du chanoine. Mainfroi. L'album du régiment. Étienne, 1868,
  • Le Fellah : souvenirs d'Égypte, 1869
  • Alsace, 1871-1872, 1873
  • Le Roman d'un brave homme, 1880 https://archive.org/details/leromandunbrave00abougoog}}
  • De Pontoise à Stamboul. Le grain de plomb. Dans les ruines. Les œufs de Pâques. Le jardin de mon grand'père. Au petit Trianon. Quatre discours|date=1884.
  • Nouvelles et souvenirs|date=1885.
  • Le Dix-neuvième Siècle|date=1892.

Թատերգություններ

  • Guillery, comédie en 3 actes, en prose, Paris, Théâtre-Français, février 1856.
  • Risette : ou les Millions de la mansarde, vaudeville en 1 acte, Paris, théâtre du Gymnase, 8 août 1859.
  • Le Capitaine Bitterlin, comédie en 1 acte, en prose, Paris, théâtre du Gymnase-Dramatique, 27 octobre 1860.
  • Un mariage de Paris, comédie en 3 actes, avec Émile de Najac, Paris, théâtre du Vaudeville, 5 juillet 1861.
  • Gaëtana, drame en 5 actes en prose, Paris, théâtre de l'Odéon, 3 janvier 1862.
  • Nos gens, comédie en 1 acte, avec Émile de Najac, Paris, théâtre du Gymnase, 23 août 1866.
  • Histoire ancienne, comédie en 1 acte, avec Émile de Najac, Paris, Théâtre-Français, 31 octobre 1868.
  • Retiré des affaires, comédie en 2 actes, avec Émile de Najac, Paris, théâtre du Vaudeville, 11 octobre 1869.
  • L'Assassin, comédie en un acte, Paris, théâtre du Gymnase-Dramatique, 29 septembre 1882.

Արվեստաբանական, քննադատական աշխատություններ

  • Voyage à travers l’Exposition des beaux-arts (peinture et sculpture), 1855.
  • Nos artistes au Salon de 1857, 1858
  • Salon de 1864, 1864
  • Salon de 1866, 1867
  • Le Salon de 1868, 1868
  • Salon de 1869, 1869
  • Peintures décoratives exécutées pour le foyer public de l’Opéra par Paul Baudry, 1874
  • Le Décaméron du Salon de peinture pour l’année 1881, 1881
  • Quinze journées au Salon de peinture et de sculpture (année 1883), 1883

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիդարանը
Վիքիդարանը ունի բնօրինակ գործեր, որոնց հեղինակն է՝
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդմոն Աբու» հոդվածին։