Էդմունդ Ֆելփս

Էդմունդ Սթրոզեր Ֆելփս (անգլ.՝ Edmund Strother Phelps, Jr., հուլիսի 26, 1933(1933-07-26)[1][2][3], Էվանստոն, Կուկ շրջան, Իլինոյս, ԱՄՆ), ամերիկացի ականավոր տնտեսագետ, Նոբելյան մրցանակի դափնեկիր՝ մակրոտնտեսական քաղաքականության մեջ միջժամանակային փոխանակման վերլուծության համար (2006

Էդմունդ Ֆելփս
անգլ.՝ Edmund Phelps
Ծնվել էհուլիսի 26, 1933(1933-07-26)[1][2][3] (90 տարեկան)
Էվանստոն, Կուկ շրջան, Իլինոյս, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունտնտեսագետ և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Կոլումբիայի համալսարան և Փենսիլվանիայի համալսարան
Գործունեության ոլորտտնտեսագիտություն
ԱնդամակցությունԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա և Տնտեսաչափական ընկերություն[4]
Ալմա մատերԵյլի համալսարան (1959)[5], Ամհերստի քոլեջ և Փենսիլվանիայի համալսարան
Գիտական աստիճանդոկտորի աստիճան[6]
Տիրապետում է լեզուներինանգլերեն[7]
Գիտական ղեկավարՈւիլյամ Ջոն Ֆելլներ և Ջեյմս Թոբին[8]
Եղել է գիտական ղեկավարDavid Colander?, Mordecai Kurz?, Seong-Yawng Park?[8] և Gary Anthony Gigliotti?[8]
Ազդվել էՊոլ Սամուելսոն
Ջեյմս Թոբին
TԹոմաս Շելլինգ
Ուիլյամ Ֆելներ
Հենրի Ուոլիչ
Ազդել էՌոման Ֆրիդման
Պարգևներ
 Edmund Phelps Վիքիպահեստում

1955 թվականին Ամհերստի քոլեջում ստացել է բակալավրի աստիճան, 1959 թվականին՝ Եյլի համալսարանի դոկտոր։ 1958-1966 թվականներին դասավանդել է Եյլի, 1966-1971 թվականներին՝ Փենսիլվանիայի, իսկ 1971 թվականից՝ Կոլումբիայի համալսարաններում։ 1983-1984 թվականներին եղել է Տնտեսագիտական միջազգային ատլանտյան միության նախագահը։

1982 թվականից ԱՄՆ Գիտությունների ազգային ակադեմիայի անդամ, 2011 թվականից՝ ՌԴ ԳԱ արտասահմանյան անդամ։

Կենսագրություն

Էդմունդ Ֆելփսը ծնվել է 1933 թվականին Իլինոյս նահանգի Էվանստոն քաղաքում[13] (այլ աղբյուրներով՝ Չիկագո քաղաքում)[14]։ Տնտեսագիտությունից գիտական աստիճանն ստացել է 1959 թվականին Յելի համալսարանում[15]։ 1971 թվականին դարձել է Կոլումբիայի համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի պրոֆեսոր, իսկ մինչ այդ մի քանի տարի աշխատել է Փենսիլվանիայի համալսարանում։ 1982 թվականին ստացել է քաղաքատնտեսության մակվիկարյան պրոֆեսորի տիտղոս (հայտնի տնտեսագետ Ջոն Մակվիկարի պատվին, 1787-18682006 թվականին ստացել է Նոբելյան մրցանակ և 1999 թվականից միակ տնտեսագետն է, ով այդ մրցանակը չի կիսել մեկ ուրիշի հետ[13][16]։

Տնտեսագիտական իր հայացքներով Ֆելպսը նոր քեյնսական է[17]։ 1968 թվականին Ֆելպսը նկարագրել է աշխատաշուկայի հավասարակշռությունը։

Աշխատություններ

  • Golden Rules of Economic Growth (1966)
  • Microeconomic Foundations of Employment and Inflation Theory (1970)
  • The Statistical Theory of Racism and Sexism (1972)
  • Studies in Microeconomic Theory (1979-1980)
  • Political Economy։ An Introductory Text (1985)
  • Seven Schools of Macroeconomic Thought (1990)

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Блауг М. Фелпс, Эдмунд С. // Великие экономисты после Кейнса = Great Economists since Keynes: An introduction to the lives & works of one handred great economists of the past. — СПб.: Экономикус, 2009. — С. 304-306. — 384 с. — (Библиотека «Экономической школы», вып. 42). — 1 500 экз. — ISBN 978-5-903816-03-3

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդմունդ Ֆելփս» հոդվածին։