Էլեն Պոմպեո

Էլեն Քեթլին Պոմպեո (անգլ.՝ Ellen Kathleen Pompeo, նոյեմբերի 10, 1969(1969-11-10)[1], Everett, Մասաչուսեթս, ԱՄՆ), իռլանդական և իտալական ծագմամբ ամերիկացի դերասանուհի, որը հայտնի է Մերեդիթ Գրեյի «Գրեյի անատոմիա» հեռուստասերիալում իր դերակատարմամբ, որտեղ նա նկարահանվում է 2005 թվականից։ Պոմպեոն հեռուստատեսության ամենաբարձր վարձատրվող անձանցից մեկն է[2]՝ շոուի մեկ դրվագի համար 350 հազար դոլար հոնորարով[3][4]։

Էլեն Պոմպեո
Ծննդյան թիվ՝նոյեմբերի 10, 1969(1969-11-10)[1] (54 տարեկան)
Ծննդավայր՝Everett, Մասաչուսեթս, ԱՄՆ
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, դերասանուհի, պոդքաստեր և հեռուստատեսային պրոդյուսեր
Պարգևներ՝
IMDb։ID 0690186

Կենսագրություն

Էլեն Քեթլին Պոմպեոն ծնվել է Մասաչուսեթս նահանգի Էվերեթ քաղաքում[5]։ Ունի իռլանդական և իտալական ծագում և դաստիարակվել է Հռոմեական կաթոլիկ եկեղեցու կանոններով[6]։ Նրա մայրը մահացել է մեծ չափաբաժնով ցավազրկողներ օգտագործելու պատճառով, երբ Էլենը չորս տարեկան էր, իսկ հայրը որոշ ժամանակ անց կրկին ամուսնացել է։

1990-ական թվականների սկզբին բարմեն է աշխատել Նյու Յորքի հաստատություններից մեկում, որտեղ էլ իր համար գործակալ է գտել։ Շուտով նա հայտնվել է մի քանի հեռուստատեսային գովազդային հոլովակում, իսկ 1996 թվականին առաջին անգամ հանդես Է եկել որպես պրոֆեսիոնալ դերասանուհի՝ ներկայանալով «Օրենք և կարգուկանոն» հեռուստասերիալի դրվագում։

Գործունեություն

Պոմպեոն 2001 թվականին տեղափոխվել է Լոս Անջելես՝ հաջողության հասնելու ձգտումներով։ Մեկ տարի անց «Լուսնային աշխարհի մղոն» ֆիլմում ստացել է իր առաջին խոշոր դերը, որտեղ նկարահանվել է Ջեյք Ջիլենհոլի հետ։ Դրանից հետո նա նկարահանվել է «Խենթը», «Բռնիր ինձ, եթե կարող ես» և «Հին կոփումը» ֆիլմերում։

2004 թվականին «ABC» հեռուստաալիքի «Կրքի անատոմիա» հեռուստասերիալի շրջանակներում Պոմպեոն ստացել է իր առաջին գլխավոր դերը, որը պատմում է «Սիեթլ Գրեյս» հիվանդանոցի կացարանների, բժիշկների և այլ անձնակազմի կյանքի մասին։ Պրեմիերան տեղի է ունեցել 2005 թվականի գարնանը, և շոուն արագորեն դարձել է հեռուստատեսության պատմության ամենամեծ հիթերից մեկը։ Դերի համար նա ստացել է մի քանի հեղինակավոր մրցանակ, այդ թվում՝ «ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ», ինչպես նաև 2007 թվականին առաջադրվել է «Ոսկե գլոբուս» մրցանակի՝ «հեռուստասերիալում՝ դրամայում, լավագույն կանացի դերի համար» կատեգորիայում[7]։

Անձնական կյանք

  • Ամուսինը՝ Քրիս Այվերին (2007 թվականի նոյեմբերի 9-ից), երաժշտական պրոդյուսեր էր։ Մինչ հարսանիքը հանդիպել են 4 տարի[8]։
  • Դուստրը՝ Ստելլա Լունա Այվերի (ծնված 2009 թվականի սեպտեմբերին)[9]
  • Դուստրը՝ Սիեննա Մեյ Այվերի (ծնված 2014 թվականի օգոստոսին փոխնակ մոր միջոցով)[10][11]
  • Որդին՝ Էլայ Քրիստոֆեր Այվերի (ծնված 2016 թվականի դեկտեմբերին փոխնակ մոր միջոցով)[12]

Ֆիլմագրություն

Ֆիլմ

ՏարիՀայերեն անվանումԲնօրինակ անվանումԴերԾանոթագրություն
1999«8 1/2 x 11»8 ½ x 11Կինը կադրերի բաժնիցԿարճամետրաժ ֆիլմ
«Շուտով»Coming SoonՀիասթափված աղջիկ
2000«Դիպվածով կինը»Eventual WifeԲեթԿարճամետրաժ ֆիլմ
«Անտառում»In the WeedsՄարթա
Mambo CaféՍթեյսի
2002«Լուսնի լույսի մղոնը»Moonlight MileԲերթի Նոքս
«Բռնիր ինձ, եթե կարող ես»Catch Me If You CanՄարսի
2003«Հին դպրոց»Old SchoolՆիկոլ
«Խենթը»DaredevilԿարեն Փեյջ
«Բանականության եզրին»UndermindՖլինն
2004«Ոչ ոք կատարյալ չէ»Nobody’s PerfectՎերոնիկաԿարճրամետրաժ ֆիլմ
«Նկարների առևանգողները»Art HeistՍանդրա Ուոքեր
«Մաքուր բանականության հավերժ փայլատակում»Eternal Sunshine of the Spotless MindՆոյեմիՏեսարանները կրճատվել են մոնտաժի ժամանակ
2005«Գիշերային կյանք»Life of the PartyՖիբի Էլգին

Հեռուստատեսություն

ՏարիՀայերեն անվանումԲնօրինակ անվանումԴերԾանոթագրություն
1996«Օրենք և կարգ»Law & OrderԺաննա ՈւոբերԴրվագ 1
1999«Կոնֆետներով անծանոթները»Strangers With CandyԼիզա ԱբրամսԴրվագ 1
2000«Օրենք և կարգ»Law & OrderԼաուրա ԿենդրիքԴրվագ 1
«Իրական»Get RealՆինա ԱլդերԴրվագ 1
2001«Աշխատանք»The JobՍյուԴրվագ 1
«Ուժեղ դեղամիջոց»Strong MedicineQuincy DunneԴրվագ 1
2004«Ընկերներ»FriendsՏիկին ԳոլդբերգԴրվագ 1
2005«Կրքի անատոմիան»Grey’s AnatomyՄերիդիթ ԳրեյՀեռուստասերիալում կանանց լավագույն դերի համար «Սպուտնիկ» մրցանակ` դրամա (2007)
ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիայի մրցանակ դրամատիկ սերիալում լավագույն դերասանական կազմի համար (2007)
«Սպուտնիկ» մրցանակ դրամատիկ սերիալում լավագույն դերասանական կազմի համար (2007)
«Ժողովրդի ընտրություն» մրցանակ դրամատիկական սերիալում կնոջ լավագույն դերի համար (2013)
Անվանակարգ, «Ոսկե գլոբուս» մրցանակ` հեռուստատեսային սերիալում կանանց լավագույն դերի համար՝ դրամա (2007)
Անվանակարգ, ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ դրամատիկ սերիալում լավագույն դերասանական կազմի համար (2006, 2008)
Անվանակարգ, Teen Choice Award Տարվա լավագույն բեկման համար (2005)
Անվանակարգ, Teen Choice Award Հեռուստատեսային լավագույն դերասանուհի (2006)
Անվանակարգ, «Ժողովրդի ընտրություն» մրցանակ դրամատիկական սերիալում կնոջ լավագույն դերի համար (2011-2012)
2018«Հրշեջ մաս 19»Station 19Մերիդիթ ԳրեյԴրվագ 1

Ծանոթագրություն

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլեն Պոմպեո» հոդվածին։